ԶԼՄ-ներում

Համանախագահներն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանը` մեկ այլ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը բնութագրում է ծանր, քանի որ բանակցություններում կողմերից մեկը` Ադրբեջանը, չի ցանկանում համաձայնել միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող լուծման տարբերակին եւ փորձում է փոխել մոտեցումները: Հետեւելով բանակցությունների ընթացքին` Կիրո Մանոյանը տպավորություն է ստացել, որ կողմերը երկու տարբեր լեզուներով են…

Թուրքական արխիվները հաստատում են Ցեղասպանության փաստը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա այցելության ժամանակ կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իր հերթին` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան պատմաբանների համար բացել է արխիվները, ավելին` պատմաբանների աշխատանքը հնարավորինս դյուրացնելու համար օրենքներ են փոխվել: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի…

Թուրքական նույնիսկ մաքրազտված բաց արխիվներն ապացուցում են ցեղասպանության փաստը

«Երբ նախագահն ասում է, որ ինքը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվի, դա արդեն բավարար հիմք է հավատալու նախագահին, հատկապես, որ այդ հայտարարությունն արվել է Թուրքիայում»,– eMedia.am–ի հետ զրույցում ասել է Կիրո Մանոյանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը…

Ցեղասպանությունն ընդունելու՝ Ֆրանսիայի նախագահի կոչը կարևոր է, բայց ոչ շրջադարձային

Թուրքիայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կոչը այդ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը կարևոր է, բայց ոչ շրջադարձային, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ «Օլանդի հայտարարությունը պետք է, ընդհանուր առմամբ, գնահատել դրական, բայց ոչ շրջադարձային՝ հաշվի առնելով նաև նախագահ Օբամայի առաջին այցելության ժամանակ կատարած հայտարարությունները։ Բայց…

Ֆրանսիան տարածաշրջանում ավելի մեծ դերակատարության է ձգտում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` այսօր Թուրքիա սկսվող այցի առթիվ ֆրանսահայերի մտահոգություններն անհիմն չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ ֆրանսահայերն իրոք մտահոգվելու տեղ ունեն. նախագահ Օլանդը խոստացել է թուրք-ֆրանսիական հարաբերությունները բարելավել, և հիմա մտահոգություն կա, որ դա կլինի Ֆրանսիայի` Հայոց…

«Դեմ առ դեմ». Կիրո Մանոյան եւ Թեւան Պողոսյան

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն էին ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Թեման ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարած այցը եւ դրա հետ կապված զարգացումները: Արամ Աբրահամյան. Շավարշ Քոչարյանն այդ այցից հետո ասել է՝ թող Ցեղասպանությունը ճանաչի, գնա Ծիծեռնակաբերդ, եւ այլն, եւ այդ ժամանակ մենք կասենք, որ…

Դավութօղլուն ինչ-որ չափով հասավ իր նպատակին. Կիրո Մանոյանը Թուրքիայի արտգործնախարարի այցի արդյունքների մասին

Թուրքիայի արտգործնախարարն ինչ-որ չափով հասավ իր նպատակին` ցույց տալ, որ կա Հայաստան-Թուրքիա ինչ-որ գործընթաց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցի արդյունքներին: «Արդեն միջազգային լրատվամիջոցների կողմից Նալբանդյանի հետ իր հանդիպման…

Առաջընթաց հնարավոր է, երբ «Թուրքիան առաջ շարժվի առանց նախապայմանների»

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում քաղաքական ուժերը հիմնականում համակարծիք են։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունում նույնպես վստահ են, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը ոչինչ չի փոխի երկու երկրների հարաբերություններում։ ՀՅԴ Բուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով՝ սա ընդամենը ցուցադրական այց էր, և ապագայում նման քայլերով խաբկանք ստեղծելու փորձերը կշարունակվեն։ «2015-ին ընդառաջ իրենք ուզում են ստեղծել…

Դավութօղլուն փորձում է ցույց տալ, թե հայ-թուրքական գործընթաց կա

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հայաստանյան այցով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթաց կա. դեկտեմբերի 12-ին` Դավութօղլուի երևանյան այցի օրը, ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Եթե այդ նպատակով եկած չլիներ, ապա ճիգ չէր թափի հանդիպելու ՀՀ արտգործնախարարի, նախագահի կամ ում…

Դավութօղլուն «ցանկանում է խաբկանք ստեղծել, թե իբր ինչ-որ գործընթաց կա»

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր վերահաստատեցին, որ Երևանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու հրավերն ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հավաքի օրակարգի մանրամասները խոստացան հրապարակել ավելի ուշ: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի կարծիքով, Թուրքիայի արտգործնախարարի այցը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ…