
Oրերս ավարտվեց ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը: Ընդունված բանաձեւերի շուրջ հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանի հետ: -Պրն Բաղումյան, օրերս ավարտվեց ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը: Ընդունված բանաձեւերից որո՞նք կառանձնացնեք` ըստ կարեւորության: -Դժվարանում եմ առանձնացնել կարեւորության աստիճանով: Գիտեք, Ընդհանուր ժողովները քննարկում են բազմապիսի հարցեր: Նախ, մանրամասնորեն քննության են ենթարկվում անցած չորս տարիների գործունեության տարբեր կողմերը, եւ տրվում…














