ԶԼՄ-ներում

ՀՅԴ-ին աթոռները չեն հետաքրքրում

«Այո»-ի եւ «ոչ»-ի ռեալիթի շոուի կազմում ընդգրկված դաշնակցական Արթուր Եղիազարյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն թույլ չի տալու, որ իշխանությունները կեղծեն ընտրությունները:  – Պարոն Եղիազարյան, բավական ժամանակ է՝ ռեալիթի շոուի շրջանակներում մարդկանց եք հանդիպում, «այո» եք քարոզում։ Ի՞նչ տրամադրություններ կան մարզերում: – Ժողովրդի վերաբերմունքը միանշանակ չէ: Ժողովրդի մեծ մասն անտարբեր է, եւ կա հիասթափություն առհասարակ Հայաստանի…

Ընդդիմության ներկայացուցիչները խոսում են կեղծիքներից, բայց կոնկրետ փաստ ես չեմ տեսել

Դաշնակցությունն ընտրությունների օրինականությունը ապահովող մարմին չէ, դրա համար կան այլ կառույցներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Այո»-ի ճակատում գտնվող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն ընդդիմության հետ միասին չի պայքարում ընտրակեղծիքների դեմ, որոնց մասին ահազանգում է ընդդիմությունը: «Դաշնակցությունը ընտրությունների օրինականությունն ապահովվող մարմին չէ։ Դրա համար կան հատուկ ստեղծված կառույցներ՝…

Մեր հասարակությունը հավաքական իմաստնություն ունի՝ գնահատելու, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ

Այսօր, երբ «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավի շատը գնացել, քիչն է մնացել, մեր հանրությունը որքանո՞վ է տեղեկացված սահմանադրական փոփոխություններին։ Կողմերին հաջողվե՞լ է կոտրել անտարբերության սառույցը եւ շահագրգռել ընտրողին՝ դեկտեմբերի 6-ին «այո» կամ «ոչ» ասելու հանրաքվեի դրված փաստաթղթին։ «Հայոց Աշխարհ»ի հարցերին պատասխանում է Դաշնակցության քարոզչական 5 խմբերից մեկը գլխավորող Արսեն Համբարձումյանը -Հասկանալի է, որ հասարակության մեծ մասին…

ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցները առաջինը Եվրոպայի համար է ողբերգության վերածվելու

Նոյեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկվելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը: Ինչի՞ հետևանք են հայաստանյան պատվիրակության վերջին շրջանի ձախողումները. այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացաուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հեր: Աղվան Վարդանյանը խորհրդարանական պատվիրակությանը չի մեղադրում և տապալում չի համարում նրա վերջին շրջանի…

ԵՏՄ նոր մեխանիզմները դեռևս գործունակ չեն

Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ -Պարոն Վարդանյան, կառավարությունը վատատեսական ցուցանիշներով բյուջե է կազմել հաջորդ տարվա համար՝ նվազելու են հարկային եկամուտները, տնտեսության համար ընդամենը 2.2 տոկոս աճ է կանխատեսվում: Սրան զուգահեռ կառավարության անդամները հայտարարում են, թե հաջորդ տարի ավելի վատ է լինելու: Ինչի՞ հետևանք…

Այս հարցում մեր ու Ռոբերտ Քոչարյանի տեսակետները տարբերվում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, քարոզարշավի շրջանակում մարզային հանդիպումների ժամանակ մարդկանց հետաքրքրո՞ւմ են սահմանադրական փոփոխությունները, թե՞ ինչպես Ձեր ոչ իշխանական գործընկերներն են նշում՝ նրանց ավելի շատ հետաքրքրում է իրենց սոցիալական խնդիրների լուծումը: – Մեր այսօրվա պայմանները, սոցիալական իրավիճակը, դժգոհությունը, անվստահությունը ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Մարդիկ կան,…

Արցախյան ազատամարտից հետո մենք չունեցանք պետական կառավարման այն համակարգը, որը կբերեր բարեկեցության

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված «Այո և ոչ» իրապատման «Հյուսիս» ուղղության մասնակիցները շարունակում են քարոզարշավը: Նրանք Շիրակի մարզի Ամասիա համայնքի արվեստի դպրոցում են: «Այո»-ի կողմնակից, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, ներկայացնելով իր դիրքորոշումները, ասաց. «Շուրջ 25 տարի ապրում ենք անկախ Հայաստանում. լինելով հաղթող ազգ՝ Արցախյան ազատամարտից հետո մենք չունեցանք պետական կառավարման այն համակարգը, որը կբերեր բարեկեցության»: «Ընդհակառակը, տեսնում ենք,…

Սահմանադրական փոփոխությունները նպաստելու են քաղաքական կյանքի կայացմանը

Սահմանադրական փոփոխություններից հետո ունենալու ենք քաղաքական կայուն համակարգ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նշեց, թե ճիշտ մոտեցում չէ, որ Սահմանադրությանը կողմ կամ դեմ լինելը պետք է արտահայտվի իշխանություններին կողմ կամ դեմ լինելով: «Իմ ակնկալիքն այն է, որ գիտակից մարդիկ տարբերեն Սահմանադրության բուն տեքստը՝ իշխանություն ընդդիմություն հարաբերություններից: Սահմանադրությունը լինելու է առաջիկա…

«Այո» ասել նշանակում է՝ «այո» ասել նոր սկզբին

«Ես կարծում եմ՝ «այո»-ի բովանդակությունը կամ ուղղվածությունը չի փոխվում այն բանից, որ Դաշնակցությունը կամ «այո»-ի այլ ուժեր առանձին են կազմակերպում իրենց քարոզչությունը: Կարևորը կարողանալ հանրությանը հասցնել «այո» ասելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, այն, որ «այո» ասել նշանակում է՝ «այո» ասել նոր սկզբին: Իսկ ինչ վերաբերում է այն մտայնությանը, թե մենք առանձին ենք անցկացնում մեր քարոզչությունը, որպեսզի…

ՀՅԴ-ն քարոզարշավը սկսել է դեռ 1990-ականներից

Առաջիկա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, ընթացող քարոզարշավի և այլ հարցերի շուրջ զրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանի հետ. -Պարոն Մանուկյան, արդեն սկսվել է քարոզարշավը սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Թե՛ «ոչ»-ի ճակատը և թե՛ «այո»-ի կողմնակիցները հասցրել են մի քանի մարզային հանդիպումներ ունենալ, խոսել քաղաքացիների հետ և այլն: Ի՞նչ կասեք այս մեկնարկի մասին, ինչպե՞ս կգնահատեք այն: -Քարոզարշավ…