ԶԼՄ-ներում

Իշխանությունները մեզ Ասիայի ամենախորքներն են քարշ տալիս

Արծվիկ Մինասյանը՝ աուդիտի մասին Իշխանությունները մեզ Ասիայի ամենախորքներն են քարշ տալիս: Այս մասին մայիսի 16-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսական հարցերով փոխնախագահ Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Օրինագծի նպատակը խոշոր ընկերությունների համար պարտադիր արտաքին աուդիտի չեղարկումն է: Եթե կառավարությունը տեսնում է, որ արտաքին աուդիտը չի արդարացնում իրեն, ապա հարկավոր…

ՀՅԴ-ն չի կիսում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» մաքսիմալիստական մոտեցումները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը – Պարոն Վարդանյան, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությանը ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» «դեմ», իսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն «ձեռնպահ» քվեարկեցին, խորացան այն կարծիքները, թե ոչ իշխանական քառյակն ըստ էության գոյություն չունի: Քառյակում տարաձայնությունե՞ր կան: – Ես պարտավոր չեմ մեկնաբանել ձեր տարածած կարծիքները, որովհետև դրանք բացարձակապես…

«Կուտակայինի» վերաբերյալ կառավարության նախագծում էական հիմք է կամավորության սկզբունքը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծում կամավորությունը դառնում է էական հիմք: Այս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունելու քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Եթե քաղաքացին կարող է դիմում գրել և իր ցանկությամբ հրաժարվել համակարգին մասնակցելուց, ապա այդ համակարգն այլևս…

«Կուտակայինի» մասով ոչ իշխանական չորս ուժերի արտահերթը դեռ քննարկվում է

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է: Այսօր այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դրանց բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ, քանի որ «բավական ծավալուն» են: Միայն ասաց, որ դրանք բխում են ՀՅԴ-ի յոթ կետերից: Մեր մյուս հարցին`քառյակում քննարկումներ ընթանո՞ւմ են կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ…

Խոշոր կազմակերպությունների համար աուդիտի պահանջը անհրաժեշտություն է

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար չի համարում խոշոր կազմակերպությունների համար աուդիտի վերացումը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ աուդիտի վերացումը կարող է հանգեցնել հաշվառման և հաշվետվությունների նկատմաբ վերահսկողության բացակայության: «Այս նախագծի ընդունմամբ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները և հաշվառումը կարող է թերի…

Ո՞վ ում թիկունքում է փորձում սեպարատ գործարքներ կնքել

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեր խնդրանքով անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի երեկվա այն հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանը ժողովրդի թիկունքում քառյակի ուժերի հետ գործարքներ է կնքում: Վարդանյանի կարծիքով` դա Զուրաբյանի տեսակետն է ընդամենը: «Պարոն Զուրաբյանն ասում է, որ իրենք երբեք սեպարատ համաձայնությունների չեն գնա` թերեւս ակնարկելով Ձեր ասած հարցը, եւ դա իր…

Համանախագահները խոսում են միայն Ադրբեջանի շահերից

Հարցազրույց Հայաստանի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ -ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքն իր հայտնի ելույթում շեշտել էր, թե չի խոսում համանախագահների անունից, եւ որ իր ուղերձը ներկայացնում է միայն ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Հետեւաբար հույս կար, թե Ադրբեջանի հանդեպ ռեվերանս հիշեցնող Ուորլիքի դրույթները չեն արժանանա մյուս երկուսի համաձայնությանը: Մինչդեռ երեկ համանախագահների տարածած հայտարարությունը…

Նժդեհին բռնադատող գործչի արձանը կանգնեցնող մարդիկ նրա անունը տալու իրավունքը ուղղակի չպետք է ունենան

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, պատմաբան Բագրատ Եսայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստալինյան շրջանի պետական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հնարավորությանը, հայտարարեց. «Ուրեմն ի՞նչպես Երևանի քաղաքապետը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին, կարող է որոշում կայացնել՝ կանգնեցնել մի մարդու արձան, որի օրոք բռնադատել և գնդակահարել են Գարեգին Նժդեհին՝ իրենց կուսակցության գաղափարախոսին: Իմ համար սա ուղղակի աբսուրդի…

Կախված մեր այս նախագծի վերաբերյալ կառավարության արձագանքից՝ մենք կորոշենք մեր անելիքները

Երեկ կայացել է ԱԺ հրաշալի քառյակի հերթական հանդիպումը, բայց ոչ նախկին «խորը եւ համապարփակ» ձեւաչափով, պարզապես հանդիպել, ստորագրել են կուտակայինի վերաբերյալ այն վերամշակված նախագիծը, որը պետք է ուղարկվեր կառավարություն եւ վերջ։ Նախագիծն արդեն ուղարկվել է, եւ սպասում են կառավարության արձագանքին։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. իրենք նամակում նշել են, որ…

Հայը իր տեսակով ապակենտրոն է

Մենք բոլորի նախագահ չենք ունենում Սահմանադրական բարեփոխումների մասին է մեր հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: -Ըստ էության, հիմնական վեճը հանգում է հետեւյալին՝ ընդունո՞ւմ ենք, թե՞ չենք ընդունում կառավարման համակարգի կարեւորությունը պետական, քաղաքական գործընթացներում։ Մենք համոզված ենք, որ համակարգն առանցքային նշանակություն ունի երկրում տեղի ունեցող գործընթացները ճիշտ հունով ուղղորդելու,…