ԶԼՄ-ներում

Իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ օր-օրի ավելի է գիտակցվում խնդրի լրջությունը

«Սահմանադրական դատարանից ակնկալում ենք անաչառ, անկողմնակալ և խորքային քննություն և առաջին հերթին իրավական տեսակետից` նկատի ունենալով, որ մեր համոզմամբ, կան հստակ հակասություններ ընդունված օրենքի և Սահմանադրության միջև»,-Panorama.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի վաղվա քննարկմանն ընդառաջ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դաշնակցական պատգամավորի կարծիքով, Սահմանադրական դատարանը պետք է իր ողջ լիազորություններն օգտագործելով հարցին այնպիսի լուծումներ տա,…

Ովքեր հակառակ քայլեր են կատարում, իշխանության դրածոներն են, ականներն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: – Պարոն Ռուստամյան, ոչ իշխանական ուժերը եր՞բ են առաջին դեմքով հանդիպելու: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նման հարց էր բարձրացրել: – Մենք համարում ենք, որ դա պետք է լինի ճիշտ պահին և հետագա քայլերի համար հանդիսանա անհրաժեշտ խթան: Հիմա դրա անհրաժեշտությունը որպես այդպիսին չկա, որովհետև…

ՀՅԴ-ն ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպման ֆորմատը քննարկելի է համարում, ԲՀԿ-ն կարծում է՝ հարցն առաջնորդների տիրույթում է

Ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպումը կախված է նպատակահարմարությունից և առաջնորդների որոշումից: Այս մասին Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս էր հայտնել, որ կկայանա չորս ուժերի ղեկավարների հավաքը, որը թույլ կտա շտկել որոշ անհարթություններ և հաղթահարել որոշ տարաձայնություններ։ Իսկ…

Վերջնական ելքը չպետք է թողնել այնտեղ, որ հասարակության համբերությունը հատի

Արծվիկ Մինասյանը՝ «կուտակայինի» դեմ ընդվզման մասին Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չի կարծում, բայց նաև` չի բացառում, որ ապրիլին ԱԺ նիստերի սակավությունը պայմանավորած է նրանով, որ իշխող մեծամասնությունը փորձում է «նոսրացնել» առաջիկա ամիսը՝ թույլ չտալով խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել՝ մարտի 28-ից հետո ակնկալվող` «կուտակայինի» հետ կապված ընդվզումներին ընդառաջ։ Նա հարց…

«Կոնսենսուս -1», որտեղ «-1»-ը ՀՀԿ-ն է

«Հրաշալի քառյակ» անվանումը ստացած չորս ոչ իշխանական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» մեկ միասնական օրակարգ ձևավորելու պատրաստակամության մասին արդեն հայտնել են: Քաղաքական այս ուժերը ունեն սկզբունքորեն տարբեր մոտեցումներ մի շարք հարցերում, սա սակայն իրենց չի խանգարի ձևավորել մեկ միասնական օրակարգ՝ համոզված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեր մոտեցումը հիմնված է հետևյալ պարզ տրամաբանության…

Չորս խորհրդարանական ուժերի համար առաջնորդի ընտրությունը առաջնային հարց չէ

Չգիտեմ՝ խորհրդարանական չորս քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի արդյունքում ինչ իրավիճակում են հայտնվել իշխանությունները, սակայն ակնհայտ է, որ երկրի ղեկավարությունը պետք է մտահոգվի Հայաստանում ստեղծված իրավիճակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ինչ վերաբերում է նրա, որ ոչ կոալիցիոն ուժերն ու իշխանության ներկայացուցիչները տվյալ պահին շարունակում են «քաղաքավարի հայտարարություններ»…

ՀՅԴ-ն «Գովազդի մասին» օրենքի քվեարկության հետ կապված կասկածներ ունի

ՀՅԴ խմբակցությունը կասկածում է, որ «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի քվեարկության ընթացքում անճշտություններ են տեղ գտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 12-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ բացատրելով, թե ինչու է իրենց խմբակցությունը ԱԺ նիստի ընթացքում 20 րոպեանոց ընդմիջում խնդրել: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ստուգել քվեարկության ընթացքը,…

Չորս ուժերն ի՞նչ խնդիր են դրել իրենց առաջ

Քննարկել ստեղծված իրավիճակը, ելքեր որոնել, ճշտել համագործակցության շրջանակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման նպատակը: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն անցած շաբաթ ՀՅԴ ղեկավարներ Հրանտ Մարգարյանին, Արմեն Ռուստամյանին և Աղվան Վարդանյանին հրավիրել էր հանդիպման: Իսկ ոչ իշխանական…

Տարաձայնությունների առկայությունը մեզ չպետք է խրտնեցնի

Ինչպես «Ազատությանն» ասաց Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպած «հրաշալի քառյակն» իսկապես ձևավորված է, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իսկապես ստիպում են արձագանքել բարձրացված հարցերին․ – «Կա [քառյակը] այն տրամաբանությամբ, որով այն սկսել է գործել: Իսկ այդ տրամաբանությունը շատ հստակ է․ եթե մենք չենք կարողանում առայժմ ամբողջական օրակարգով համաձայնության գալ, դա չպիտի խանգարի, որ…

Ոչ իշխանական ուժերի համար առաջացել է համախմբման օբյեկտիվ դաշտ

Հարցազրույց ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ –Վերջին շրջանում 4 ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից ամենաշատ օգտագործվող բառը «կոնսոլիդացիան» է։ Այդ մասին խոսվեց ԲՀԿ համագումարում, այնուհետև «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ թեզը ներկայացրեց, և եղավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունը մարտի 1–ի հանրահավաքում։ ՀՅԴ–ի տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է։ –Կոնսոլիդացիայի մասին վաղուց բոլորը խոսում…