ԶԼՄ-ներում

Անհրաժեշտ է բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար, որպեսզի հետագայում որևէ ստահակի մտքով չանցնի հայի այդ տեսակի դեմ ոտնձգություն իրականացնել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հայի այդ տեսակով ենք մենք պետություն ենք ձեռք բերել, պետություն պահպանել և պետություն ենք կառուցում: Այս դավադրությունն ուղղված էր բոլորիս…

Կան հսկայական թվով հոգևորականներ, որոնք դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից

Հոգևոր դասի ներկայացուցիչները ներկայումս աշխատանքային օրենսդրությունից դուրս են, և ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար է գտնում նրանց բերել օրենսդրական դաշտ: «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, փաստորեն, չեն էլ կարողանում օգտվել սոցիալական պաշտպանության` կենսաթոշակային համակարգից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: Ժողովրդի շրջանում ընդունված խոսքը, թե հոգևորականին պահում է ժողովուրդը արդեն անցյալում է և…

ՀՅԴ-ն հնարավոր է դադարեցնի մասնակցել ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին

Արծվիկ Մինասյանի հայտարարությունը Այսօր պատգամավորի վարքագծի կանոնների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախ մտահոգություն հայտնեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերը հավասարակշռված չեն, ուժերի դասավորվածությունը չի ենթադրում, որ ընդդիմությունը կարող է իր որոշումն անցկացնել, ուստի այդ հանձնաժողովի որոշումներից շատ բան սպասել չի կարելի: Արծվիկ Մինասյանի խոսքերով՝…

Հայաստանի քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ լուծելու Ադրբեջանի հայերի խնդիրները

Ադրբեջանահայ փախստականները պետք է գրանցվեն որպես սուբյեկտ: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ադրբեջանահայերի խնդիրները քննարկելու ժամանակ: Նրա խոսքով՝ ադրբեջանահայերի մեջ պետք է համընդհանուր համաձայնություն տիրի: «Նրանց խնդիրները լուծելու համար գոյություն ունի դիվանագիտություն՝ լինի խորհրդարանական, թե ազգաին: Պետք է հասնել նրան, որ հայ փախստականների խնդիրները պաշտոնական բանակցությունների մի մաս…

Առաջիկա ժողովում փոփոխությունները չեն բացառվում

«Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ՀՅԴ-ն պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել ղեկավար մարմնի կազմում` դուրս թողնել ՀՅԴ իշխանական վերնախավից «անցանկալի» անդամներին: Սակայն, Աղվան Վարդանյանի խոսքով, այս լուրերը միայն…

Եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած գումարի ծախսը` քննարկման թեմա Ազգային ժողովում

Հայաստանի թողարկած եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած գումարի ծախսի հարցը պետք է լուրջ քննարկման թեմա դառնա Ազգային ժողովում: Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, ով պատրաստվում է առաջիկայում հարցը բարձրացնել խորհրդարանում: Lragir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի բացառվում՝ առաջիկայում իրենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան՝ պահանջելով, որպեսզի կառավարությունն արտաքին պարտքի ներգրավման, մարման…

Ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, որոնք արժանի են մարդասիրական մոտեցման

«Չի կարող չորս տարվա մեջ երեք անգամ համաներման ակտ իրականացվի, բայց քրեակատարողական հիմնարկները մնան այդքան ծանրաբեռնված: Սա նշանակում է, որ մենք կա՛մ քրեածին ազգ ենք, ինչի հետ ես համաձայն չեմ, կամ պարտավոր ենք լուրջ վերանայումներ իրականացնել քրեական արդարադատության համակարգում»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ Ազգային Ժողովն այսօր շարունակեց քննարկել…

Պետք է վերանայել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Արգումենտի ի ֆակտի» գործակալությունում, տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը ներկայացվել է քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին և ընթերցողների լայն շրջանակի: Միջոցառումը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցությունը»՝ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Շնորհանդեսը վարում էր «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը: «Թուրքիան…

Որպեսզի ազատվենք միահեծան իշխանությունից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հրամանագիր ստորագրեց Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Այն պետք է մինչեւ 2014 թվականի ապրիլի 20-ը ՀՀ նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ եթե նախագահը հավանություն տա հայեցակարգին, տասն ամսվա ընթացքում ներկայացնի մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Yerkir.am-ը ներկայացնում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցազրույցների շարք` բաղկացած…