ԶԼՄ-ներում

Ինչ կտա նվազագույն աշխատավարձի բարձրացումը

Երեկ Ազգային ժողովը «նոն-ստոպ» ռեժիմով քննարկեց եւ ընդունեց սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք օրինագծեր, մասնավորապես գրեթե միաձայն (94 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ) առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով կառավարությունն առաջարկում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով՝ 35 հազարից հասցնելով 45 հազարի։…

Ամենավատ բանն է, երբ մարդն իր ապագայի մեջ անորոշություն է տեսնում

Այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին հիշեցրեց կառավարությանն արված իրենց նախագիծը, որով առաջարկում էին նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ և որը կառավարությունը մերժել էր: «Մարդն անորոշության մեջ չէր հայտնվի, չէր մտածի՝ կարո՞ղ է հանկարծ կառավարությունը բերի 10 տոկոսով, 20 տոկոսով, 50 տոկոսով…

Վերահսկիչ պալատը կառավարությանը մեղադրել է ուղիղ հանցագործության մեջ

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում, ելույթ ունենալով Վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի հաշվետվության քննարկման շրջանակներում, նշեց, որ հստակ խնդիր է դրված՝ ՎՊ-ն մեղադրում է Հայաստանի գործադիր իշխանությանն ուղիղ հանցագործություների մեջ: «Մեղադրանք է սա, իսկ ի՞նչ է ասում կառավարությունը՝ կառավարությունն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց հանցագործություն չկա: Չի կարելի, որ հրապարակային…

Էներգետիկայի նախարարը պատկերացում չունի էներգետիկ համակարգի մասին, լճացել է

«Արմեն Մովսիսյանը որևէ իրական պատկերացում չունի մեր էներգետիկ համակարգի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե Հայաստանն Իրանից գազ չի ներկրում, որովհետև այն ռուսական գազից թանկ է: «Բայց չէ՞ որ Ա. Մովսիսյանը երկար տարիներ՝ ավելի քան 10 տարի, էներգետիկայի նախարար է եղել: Կարծում եմ,…

Դաշնակցությունը Պռոշյանում կառաջադրի իր թեկնածուն

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «բացառապես անհիմն մեղադրանք» է համարում դաշնակցականների նկատմամբ Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանի արած հայտարարությունները: Հիշեցնենք, որ Ա.Մնացականյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից պաշտոնակատար էր նշանակվել Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանվելուց հետո: Այդ դեպքից հետո Պռոշյանում լարված մթնոլորտ է տիրում: Լարված են նաև Հ. Մուրադյանի դաշնակցական աջակիցների և…

Հաղթողներ եւ պարտվողներ չեն լինի. Կամ հաղթելու ենք բոլորս, կամ բոլորս պարտվելու ենք

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը -Պարոն Ռուստամյան, «կողքից» նայելիս տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմությունը «հանձնվել» է՝ ձեռքերը վեր բարձրացրել եւ զենքերը վայր դրել իշխանության առաջ։ Ընտրություններում արձանագրած համեստ արդյունքնե՞րն են պատճառը։ -Մենք ասում ենք՝ պատճառները որոնք են։ Եթե ուզում ենք իրավիճակը փոխել, նախ պետք է հասկանանք՝ ինչն ենք ուզում…

Եթե ծրագիր չկա, քննարկում ենք, որ ի՞նչ անենք

«Եթե ծրագիր չկա, քննարկում ենք, որ ի՞նչ անենք: Բա ո՞ւմ ենք արտոնություն տալիս»,- այսօր Ազգային ժողովում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակ կառավարությունը կից ծրագիր չի ներկայացրել ԱԺ քննարկմանը, որպեսզի պատգամավորները հստակ պատկերացում կազմեն դպրոցի կառուցման…

Տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել

Ազգային ժողովում 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառaվարությունն ու Կենտրոնական բանկը պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում: Պատգամավորը նշեց, որ խոսում են կայուն բանկային համակարգի մասին, «տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել բոստանում»: «Կարող եք ամուր բանկային համակարգ ունենալ,…

Դաշնակցությունը առաջարկում է «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծել

ՀՅ Դաշնակցությունը Ազգային Ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանին հղած նամակում առաջարկում է ձեւավորել «Նաիրիտ» գործարանն ու դրա խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Չնայած ներկայացված առաջարկին` Դաշնակցությունը մեծ ակնկալիքներ չունի խորհրդարանական մեծամասնությունից: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկի ընդունման հավանականությունը քիչ է, բայց եթե խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը խոհեմություն ունենա,…

Կառավարությունը պետք է սկսեր մարզպետին պաշտոնանկ անելու գործընթաց

Գորիսի միջադեպը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, անպատժելիության, անպատասխանատու վերաբերմունքի, անհանդուրժողականության հետեւանք է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետի պահվածքը Արծվիկ Մինասյանը դժվարացավ գնահատել, նշեց, որ իր համար առավել տարօրինակ է նրա կողմից մարզպետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը մինչեւ նախաքննության ավարտը: «Սա ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ ցույց է տալիս, որ մարդն իրեն…