Լուրեր

ԼՂՀ Խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է,…

ՀՅԴ-ն Երեւանի ավագանիում ընդդիմադիր քաղաքական ուժի դերակատարության բարձրացման կողմնակից է

«Երևանի ավագանու ընտրությունները Դաշնակցության համար բացառիկ են, եւ այդ մասին է վկայում նաև մեր կարգախոսը: Մեր քարոզարշավը բավական հաջող է ընթանում, իսկ մեր ընտրազանգվածը մեր կողքին է»,- այսօր, ապրիլի 25-ին «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Առաքելյանը: Նա նաև ընդգծել է, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն առանձնանում է հատկապես երկու կետով. «Դաշնակցությունն առաջարկում է…

Հրաչ Մուրադյանի տեսակը սպանում են Հայաստանում. ահազանգ Ստեփանակերտից

Երեկ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ազատամարտիկ, ՀՀ Պռոշյան համայքի ղեկավար, Պռոշյանում ապրիլի 2-ին դեռեւս անհայտ պայմաններում սպանված Հրաչ Մուրադյանին նվիրված հուշ-երեկո ՀՅԴ Արցախի Կենտոնական կոմիտեի եւ Ստեփանակերտի կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ: Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով մասնավորապես խոսել է Հրաչ…

Խորհրդակցություն ՀՅԴ գրասենյակում

Այսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցության պատգամավորներ, կուսակցական ընկերներ: Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ելույթով հանդես է եկել Արա Պուլուզյանը, ով մասնավորապես ներկայացրել է ՀՀ-ում տիրող…

Օրակարգում Ասկերանի քաղաքապետի ընտրություններ են

Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի արտագնա նիստը Ասկերան քաղաքում: Կենտրոնական կոմիտեն քննարկել է մարտի 17 –ին կայանալիք Ասկերանի համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ Ասկերանի համայնքի ղեկավարի թեկնածու է նաեւ գործող քաղաքապետ, դաշնակցական Ալյոշա Գաբրիելյանը:

Չստեղծել սպառնալիք Արցախի անվտանգության համար

Վերջերս Արցախի հեռուստատեսությունը հարցազրույց էր անցկացրել Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Հարցազրույցի ընթացքում, անդրադարձ էր եղել նաեւ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանարահավաքներին: Արթուր Աղաբեկյանը մտահոգություն էր հայտնել տվյալ զարգացումների մեջ վտանգ տեսնելով Արցախի համար, որն էլ տեղի տվեց բազմաթիվ մեկնաբանությունների: Մարտի 10-ին Երկիր Մեդիայի «Երկրի շաբաթը» հաղորդաշարը հյուր էր հրավիրել Արթուր Աղաբեկյանին: Զրույցի ընթացքում…

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

Փետրվարի 21-ին ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանի, ԼՂՀ Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի եւ SILBA «Աջակցություն ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնության համար» կազմակերպության նախագահ, Դանիայի Թագավորության խորհրդարանի իրավախորհրդատու Ջենս-Քրիստիան Լյութխենի հետ: 1994 թ. ստեղծված կազմակերպությունը դիտորդական առաքելությւոն է իրականացնում Ուրկաիայում, Բելոռուսում, եվրոպական այլ երկրներում,…

«Մենք Արթուր Մկրտչյան կերպարի անհրաժեշտություն ունենք». Դավիթ Իշխանյան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին, որն անջնջելի հետք է թողել Արցախյան շարժման պատմության մեջ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ…

Այսօր արցախյան մերօրյա վերածննդի 25 ամյակն է

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը` փետրվարի 13-ին առավոտյան ժամը 10:00-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողությունը, Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանի աշխատակազմը եւ հազարավոր այլ քաղաքացիներ, երթով քայլել են դեպի Լենինի անվան հրապարակ, պահանջելով : Այդ օրը ավելի քան 7000 մարդ հավաքվել էին Լենինի հրապարակում` սկիզբ դնելով արցախահայության , այնուհետեւ ողջ հայության մերօրյա վերածննդին` հրապարակն…

ԼՂՀ ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանում է կառավարությունը

Նոյեմբերի 29-ին կայացավ ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը: Օրակարգային հարցերից էր «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը Խորհրդարանում ներկայացրեց ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կ. Պետրոսյանը, (Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հիմնավորմամբ) նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից: «Սկսած 2004 թվականից`…