
Արդեն որերորդ օրն է Արցախում մեծ անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ծավալվող իրադարձություններին: Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը: ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի…















