ԶԼՄ-ներում

ՀՅԴ-ն անձերի հետ կապված խնդիր չունի

«Հայոց Աշխարհ» թերթի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը -Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության ծրագրի վերաբերյալ։ -Չեմ բացառում։ Եթե կլինի միասնական մոտեցում՝ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չեմ տեսնում, թեպետ չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։ -Կոնկրետ ձեր խմբակցությունը դե՞մ է քվեարկելու…

Կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ -Նախօրեին տարածված «սենսացիոն» լուրերից մեկն այն էր, որ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը «առաջին դեմքերի» մակարդակով հանդիպել են, բայց ՀՅԴ-ն այդ հանդիպմանը չի մասնակցել։ Սրանից հետեւո՞ւմ է, որ ձեր եւ «քառյակի» մյուս ուժերի ջրերը նույն առվով չեն հոսում։ -Դաշնակցությունը ունի իր ուրույն մոտեցումները, պատկերացումները ցանկացած…

Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասն արդեն բարձրացրել է Քեսաբի իրադարձությունների հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունն արդեն «բարձրացրել է» վերջին օրերին Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի գրավման հարցը: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը՝ ի պատասխան կոնգրեսական Ադամ Շիֆի հարցի, հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը կոչ է արել կազմակերպությանը ավելի շատ…

Հայաստանին նվիրված կլոր սեղան` Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում

Մարտի 26–ին Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովյան մասնաշենքում իր երկօրյա աշխատանքը սկսեց 2014 թ. Մոսկվայի տնտեսական ֆորումը: Նրա առաջին օրվա լիագումար նիստերը վերլուծեցին ժամանակակից համաշխարհային գործընթացները և Ռուսաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Ֆորումի մասնակիցների հետ իրենց պատկերացումները կիսեցին ՌԴ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազևը, Ռուսաստանի նախկին վարչապետ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, Կիրգիզիայի…

Բանտում ամենից ազատն ես

Բեռլինում ՀՀ ներկայացնող դեսպան Վահան Հովհաննիսյանը փետրվարի 19-ին իր հավատարմագիրը հանձնեց նախագահ Յոախիմ Գաուքինՙ վերջ դնելով մեկ տարի իր պաշտոնավարման շուրջ պտտվող հայկական մամուլի այն պնդումներին, թե Գերմանիայի «սրտով» չէ այս թեկնածությունը։ Գերմանական տեղական մամուլը նրա անունը հիշատակում էր տարբեր միջոցառումների առիթով միայն, որի մասին իրազեկել ենք անցյալ տարվա մեր հրապարակումներում, ուստի նորից չենք անդրադառնա։…

Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև

Փետրվարի 24-ին մի խումբ արգենտինահայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ու նամակ են փոխանցել՝ դատապրտելով դեսպանությանը «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության հանգուցալուծումը ու դրա հետևանքները տարածաշրջանի համար» խորագրով սեմինարի անցկացման համար: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան բացումից ի վեր այնտեղ բազմիցս են անցկացվել հանդիպումներ, որոնց նպատակը եղել…

Թուրքիան ապացուցեց, որ վախկոտ է. Դավութօղլուն հետնամուտքով մտավ հյուրանոց

Առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առնչությամբ բողոքի ակցիա իրականացնող եւ Ցեղասպանության ճանաչումը պահանջող՝ ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամներն այդպես էլ չտեսան Դավութօղլուին, որը Հայաստան է ժամանել՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Պարզվեց՝ Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց, որտեղ…

Թիվ 38 ընտրատարածքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն չի առաջադրվի

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական համակարգով կայանալիք լրացուցիչ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, թեև մինչև օգոստոսի 15-ն է, բայց կուսակցությունների մի մասը չի շտապում որոշում կայացնել։ Tert.am-ին ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար, ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ–ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի: «Այսօր վերջնական քննարկել են հարցը տարածքային կազմակերպությունների հետ, և…

Ղարաբաղն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է: «Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը», –…

Մինչև ծովից ծով Հայաստան ունենալը, իրատեսական է գետից գետ Ղարաբաղը

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հպարտ է. 2012-ին Արցախից Հայաստան արտահանվել է 20 հազար տոննա ցորեն, իսկ այս տարի արտահանված եգիպտացորենի քանակի մասին տվյալ դեռ չկա, բայց շատ է: «Չեք պատկերացնում` ինչ հպարտ եմ, ինչ հպարտություն է ապրում ցանկացած արցախցի, որ տեսնում է բարձված կամազները, որոնք գնում են դեպի Հայաստան», -հունիսի 25-ին Երևանից Ստեփանակերտ ժամանած փոքրաթիվ…