Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Իրավիճակը լարված է, միջադեպեր լինում են, բայց պատերազմ Լիբանանում չի լինի

Երեկ Լիբանանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել, որի հետևանքով 43 մարդ զոհվել է, ավելի քան 200-ը՝ վիրավորվել: Թեմայի հետ կապված «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի հետ։ -Պարոն Գանդահարյան, որքանով է այս պահին պայթունավտանգ իրավիճակը Լիբանանում, և որքանով Լիբանանը կարող է դիմակայել «Իսլամական պետության» սպառնալիքներին։ -Պետք է ասել, որ…

Իրանի հետ համագործակցությունը` տարածաշրջանի զարգացման գործոն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի համագործակցությունը դրական կազդի ոչ միայն փոխադարձ առևտրի աճի վրա, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխության վրա, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Ռուսաստանյան «Տամոժնյա» հանդեսի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը: Նրա դիտարկմամբ` զարգացման ճանապարհին նշանակալի հաջողությունների հասնելու համար երկրները…

Բեյրութի հարավային շրջաններում հայեր չեն ապրում

Բեյրութում պայթյունները տեղի են ունեցել Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանում, որտեղ հայ բնակչություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով, վերջին տվյալներով, պայթյունների զոհերի թիվը հասել է 43-ի, տուժածները 239-ն են: «Տեղեկություն կա, որ նաեւ երրորդ եւ չորրորդ մահապարտներն են եղել: Երրորդի պայթուցիկը չի պայթել,…

Սահմանադրական փոփոխություններով մեր անկախությունն ենք պահպանում

Սահմանադրական փոփոխություններով Հայաստանի Հանրապետության անկախությունն է պահպանվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ասել է ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Արագածոտնի մարզի Կարբի համայնք: «Իշխանությունը չպետք է կենտրոնացված լինի մեկ մարդու ձեռքում: Նոր Սահմանադրությամբ իշխանությունը ցրվում է մի քանի կառույցների վրա: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը չի կարող…

Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը

Այսօր խորհրդարանական արտահերթ նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձավ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է համայնքների խոշորոցում կատարել ՀՀ երեք մարզերի մի շարք համայնքներում: Ռուստամյանը ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը, հայտարարեց. «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական այսքան կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս…

Վաշինգտոնում Արցախի անկախության հարցով խորհրդատվություններ կանցկացվեն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով, տեղեկացնում է «Ասպարեզ»-ը: «Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին` ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: Նրանք ընդգծել են, որ…

Գիտաժողով`Ամստերդամի Ազատ համալսարանում

Նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» անվանումով: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը և ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին…

ԵՏՄ-ն համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու

Եվրասիական տնտեսական միությունը համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու։ Այս մասին «Ռուսաստան եւ Հայաստան. ինտեգրման նոր դրայվերներ» թեմայով Առաջին երիտասարդական տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը։ «ԵՏՄ-ն աշխարհի ամենահարուստ տարածաշրջանն է ոչ միայն բնական պաշարների տեսանկյունից, այլ նաեւ գիտական եւ մարդկային ներուժի առումով։ Համակարգված արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական քաղաքականության ու համագործակցության…

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի ընտրություններում երեք հայ պատգամավորի ընտրվելու փաստը

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հայ պատգամավորների՝ Գարո Պայլանի (ԺԴԿ), Սելինա Օզուզուն Դողանի (ՀԺԿ) և Մարկար Եսայանի (ԱԶԿ) մուտքը թուրքական մեջլիս և մաղթել նրանց ամենայն բարիք իրենց դժվար աշխատանքում: Այս մասին նշվում է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ: Հանձնախմբի անդամները ողջունել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրանցած…

Փարիզում անցկացվել է ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողով

«100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողովը՝ «100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» թեմայով: Նիստն անցկացվում էր արդարադատության նախարար Քրիսթին Թոբիրայի բարձր հովանու ներքո, կազմակերպված էր հայտնի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի կողմից: Զրույցը վարում էր «ԱՅԲ-Էֆ-Էմ» հայկական ռադիոյի հաղորդավար Վարդան Գաբրիելյանը: Ներկա էին…