Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական Միութիւնը կը նախապատրաստուի Ապրիլ 24ի պահանջատիրական ցոյցին համար

Հանդիպում ՕՆՆԷՏի նախագահին հետ Յունաստանի իշխող կուսակցութեան՝ Նոր Հանրապետութեան երիտասարդական միութեան գրասենեակներէն ներս, անցեալ Հինգշաբթի 10 Ապրիլին, հանդիպում կայացաւ ՕՆՆԷՏի նախագահ Սաքիս Իոանիտիսի հետ: ՀՅԴ Երիտասարդական Միութեան Կեդրոնական Վարչութեան կողմէ ընկ. Արամ Գոլանեան եւ ընկ.հի Մատլէն Պալատլեան ծանօթացման հանդիպում ունեցան ՕՆՆԷՏի նախագահին հետ, երկու երիտասարդականներու գործունէութեան եւ հայութեան արդար պայքարի շուրջ տեղեկութիւններ փոխանցելով: Հանդիպման աւարտին…

«Հայերի Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով միտինգ Մոսկվայում

Ապրիլի 24–ին ժ. 13:00–ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում (մետրոյի «1905 թվական փողոց» կայարանի մոտ) տեղի կունենա «Հայերի Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով միտինգ: Դրանով ռուսաստանյան հասարակությունը իր հարգանքի տուրքը կմատուցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, կդատապարտի մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը և Թուրքիայից կպահանջի ճանաչել իրականացրած ցեղասպանությունը: Միտինգում ելույթ կունենան ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների…

Ապրիլի 24-ին Հայկական Երիտասարդական Միությունը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև 24 ժամյա ակցիա է անցկացնելու

Ապրիլի 24-ին Հայկական Երիտասարդական Միության Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև 24 ժամյա ակցիա է անցկացնելու՝ պահանջելով Հայոց ցեղասպանության հարցում արդարություն: 24 ժամյա ցույցը կսկսվի ցուցարարների՝ Հայոց ցեղասպանության մասին հանրությանը տեղեկատվություն տարածելով: Ցույցին կմասնակցեն համայնքային ակտիվիստներ և քաղաքացիական առաջնորդներ՝ հրապարակավ դատապարտելով Թուրքիայի Հանրապետության շարունակական ոչնչացման արշավը, որի արդյունքում 99 տարի առաջ ավելի քան 1,5 միլիոն հայեր…

Երիտասարդական բողոքի համահաւաք` ընդդեմ Քեսաբում թրքական ոճրագործութեան

Երեքշաբթի` ապրիլի 15-ի առաւօտեան ժամը 11:00-ին, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ «Ռուբէն» երիտասարդական միութեան, երիտասարդական բողոքի համահաւաք կայացաւ Սպահան քաղաքի Մոթահառի կենտրոնական պողոտայի վրայ գտնւող «Turkish airlines» -ի գրասենեակի առջեւ` ի բողոք Թուրքիայի հովանաւորութեամբ Սիրիայի Լաթաքիա շրջանի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրայ կատարւող ռազմական գործողութիւնների եւ ի պաշտպանութիւն սիրիահայութեանը: Շուրջ մէկ ժամ տեւողութեամբ…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Տումի գյուղում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը սույն թվականի ապրիլի 9-ին հանդիպում ունեցավ Տումի համայնքում: Հանդիպմանը խմբակցությունից ներկա էին Արմեն Սարգսյանը և Կամո Բարսեղյանը: Ներկա էին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամ Լևոն Հայրյանը, ինչպես նաև Հադրութի շրջանի «Դիզակ» կոմիտեի ներկայացուցիչ` Նորիկ Գալստյանը և Արծվիկ Լալայանը : Հանդիպան սկզբից Լ. Հարյանը նշեց, որ համաձայն 2010թ.…

Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի կրթության հարցերով հանձնաժողովն ընդունել է Ցեղասպանության թեմայի դասավանդման մասին օրինագիծը

ԱՄՆ Կալիֆոռնիայի պետական օրենսդիր ժողովի կրթության հարցերով հանձնաժողովը չորեքշաբթի միաձայն ընդունել է ժողովի անդամ Ադրին Նազարյանի օրինագիծը, որը պահանջում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկում 7-ից 12-րդ դասարանների համար դասընթացների ուսումնասիրման ենթակա ոլորտների ցանկում: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, գրում է asbarez.com-ը: Օրինագիծը նաև խորհուրդ է տալիս Կրթության հարցերով հանձնաժողովին ներառել…

Քեսապի համար ժողովրդային հաւաք Նիոկսիոյ մէջ

Նախաձեռնութեամբ ու կազմակերպութեամբ ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՌԱԿ տեղական մարմիններուն, Չորեքշաբթի, 9 Ապրիլին Նիկոսիոյ «Նարեկ» Վարժարանի հանդիսասրահին մէջ տեղի ունեցաւ Քեսապի մասին զեկուցական հաւաք մը, որուն ներկայ գտնուեցան հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեան, հոգեւոր հայրեր, ազգային, կրթական ու հասարակական կառոյցներու պատասխանատուներ:Բացման խօսքով հանդէս եկաւ Արթօ Դաւիթեան, որ հակիրճ կերպով ներկայացնելէ ետք Քեսապի կացութիւնը, բացատրեց հաւաքին…

Կիպրոսի Խորհրդարանը Յարգեց Հայկական Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակը

Կիպրոսի Ներկայացուցիչներու Տունը այսօր, 10 Ապրիլ 2014, Զատիկի դադարէն առաջ իր վերջին նիստին, մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգեց յիշատակը 1915-ի հայկական ցեղասպանութեան զոհերուն: Այս առթիւ, Ներկայացուցիչներու Տան նախագահ Եաննակիս Օմիրու, անդրադառնալէ ետք մէկ ու կէս միլիոն հայ նահատակներուն նշեց, թէ Կիպրոսի յոյն ժողովուրդը խոր յարգանքով կը խոնարհի թրքական բարբարոսութեան զոհ գացած անմեղ զոհերու յիշատակին առջեւ…

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Ցեղասպանության մասին բանաձեւը

ԱՄՆ-ի Սենատում արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձեւը, որը կոչ է անում Սենատին հարգել հանցագործության հիշատակը: Բանաձեւն ընդունվել է 12 «կողմ» ձայներով, 5 սենատոր «դեմ» է քվեարկել: Բանաձեւը նաեւ կոչ է անում նախագահին ապահովել, որպեսզի արտաքին քաղաքականությունն արտացոլի փաստականացված իրողությունները անպատիժ մնացած ցեղասպանության վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: «Այսօր…

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը կը զօրակցի Պոնտոսի Յոյներուն

Պրիւքսելի մէջ 7 Ապրիլ 2014-ին, Եւրոխորհրդարանէն ներս, տեղի ունեցաւ խորհրդաժողով մը, կազմակերպուած Պոնտոսի համայունական միութիւններու դաշնութեան, իբրեւ հիմնական նիւթ ունենալով եկեղեցապատկան հարստութեան վերադարձը յոյն ժողովուրդին:Խորհրդաժողովին ներկայ էին յոյն պետական անձնաւորութիւններ, եւրոերեսփոխաններ եւ պոնտական միութիւններու ներկայացուցիչներ: Ներկայ էր նաեւ Եւրոպայի եւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբերու պատուիրակութիւնը մը: Խորհրդաժողովին իր մասնակցութիւնն ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական եւ Հայ…