Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Կոնգրեսական Քենեդին սատարում է Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

ԱՄՆ կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին (դեմոկրատ, Մասաչուսեթս) միացել է Ներկայացուցիչների պալատի` «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» 227-րդ բանաձևին: Օրինագիծը կոչ է անում վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ԱՄՆ-ի մեղսակցությանը և հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի դեռևս անպատժելի ոճրին տալ արդարացի գնահատական: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի` «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության համաձայն` Հայ դատի Մասաչուսեթսի ակտիվիստներ Գրեգ Քանարյանը և…

Կոնգրեսականները շարունակում են աջակցություն հայտնել Ղարաբաղին

Ամերիկացի կոնգրեսականները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Լեռնային Ղարաբաղին։ Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այս օրերին մի շարք միջոցառումների է մասնակցել, որոնց ներկա են գտնվել նաև ամերիկացի պաշտոնյաներ։ Մասնավորապես, երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում, որը վարում էր կոնգրեսական Ֆրենկ Փալլոունը։…

ԱՄՆ նախկին դեսպանը Թուրքիայի մի հատվածն անվանել է «հայկական ավանդական հողեր»

«WikiLeaks» կայքի կողմից հասարակայնացված մեծ թվով ամերիկյան կառավարական փաստթղթեր ներառում են հեռագրեր, որոնց ԱՄՆ Պետդեպարտամենտ են ուղարկվել Հայատանում ամերիկյան դեսպանությունից: Հայ-ամերիկյան «Asbarez» թերթն ուշադրություն է հրավիրել 2009թ.-ի նոյեմբերի 17-ին ուղարկված այդ հաղորդագրություններից մեկի վրա՝ այն ժամանակ դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցը Լոս-Անջելես, Բոսթոն, Նյու-Յորք ու Վաշինգթոն կատարած այցեր ավարտից հետո: Զեկույցում նշվում է, որ Հայ…

Ցուցարարները վաղը խորհրդարան են գալու էլ ավելի մեծ ուժերով

Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող ՏՏ ոլորտի մասնագետները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ հասարակական կազմակերպությունների անդամները նախագահի նստավայրի մոտ դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիան ավարտեցին իրենց պահանջները ներկայացնող նամակ հանձնելուց հետո: Ցուցարարները ցանկանում էին միասին անցնել նախագահականի մայթ եւ հանձնել նամակը, սակայն ոստիկանները միայն հինգ հոգու թույլ տվեցին անցնել փողոցն ու նամակը հանձնել նամակների բաժին։…

Լոնդոնում նշել են ՀՅ Դաշնակցության օրը

Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով’ 500-ից ավելի մեր հայրենակիցներ: Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը: Ստորև ներկայացնում ենք Հայկ Հովհաննիսյանի կողմից հավաքվածներին փոխանցված շրջանի ՀՅԴ կոմիտեի խոսքը. «Գերաշնորհ Սրբազան Հայր, Մեծ Բրիտանիայում…

Նախագահ Հոլանտի Թուրքիա մօտալուտ այցելութեան մասին՝ CCAF-ի ազգային խորհուրդի հաղորդագրութիւնը

Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի՝ CCAF-ի Նոյեմբեր 23ի ազգային խորհուրդի նիստին, որ տեղի ունեցած է Փարիզի մէջ, քննարկուած է յառաջիկայ Յունուար 27ին եւ 28ին նախագահ Հոլանտի Թուրքիա կատարելիք այցելութեան հարցը: Այս առթիւ հրապարակած հաղորդագրութեան մէջ CCAF կ՚ըսէ, թէ այս զարգացումը տեղի կ՚ունենայ Փարիզի եւ կրօնամէտ-պահպանողական թրքական իշխանութիւններու մերձեցումի ծիրէն ներս, նաեւ կը յաջորդէ Եւրոպական Միութեան Թուրքիոյ…

Իրանի դիւանագիտութեան պատմական յաղթանակը

Ժնեւեան 3-րդ փուլի բանակցութիւնները՝ Իրանի եւ “5+1”-ի միջեւ, գրանցւած յաղթանակ պէտք է համարել իրանական դիւանագիտութեան հաշւին, քանզի.- 1- Իրանի դիւանագիտութեան ուղղւածութեան հիմքում ի սկզբանէ դրւած էր “Յաղթանակ-յաղթանակ” մարտավարական նպատակի ապահովումը՝ բանակցային երկու կողմերի համար, որն էլ խոշոր տոկոսով ապացուցւեց նոյ. 24-ի առաւօտեան, երբ միջազգային իրադարձութեան որպէս համար 1 խնդիր՝ դա արտացոլւեց բոլոր ԶԼՄ-ներում: 2- Իրանի…

Գլենդելահայերը Օբամայից հստակ քայլեր են պահանջել Հայոց ցեղասպանության որբուհիների գորգը ցուցադրելու համար

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Գլենդեյլ կատարած այցի առնչությամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է հատուկ ասուլիս, որով կոչ էր արվել ցուցադրության ներկայացնել Հայոց ցեղասպանության որբերի գորգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբից, ասուլիսի մասնակիցները հստակ քայլեր են պահանջել Սպիտակ տնից: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ազգային խորհրդի անդամ Րաֆֆի Համփարյանը վարչակազմից պահանջել է վերջ…

ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն: Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին` աջակցել Լեռնային…

Եգիպտական Մամուլը` Հայոց Ցեղասպանութեան մասին

Եգիպտականգրաւոր եւ ելեկտրոնային մամուլը վերջերս դարձեալ անդրադարձած էր Հայոց Ցեղասպանութեան հարցին եւ լուսարձակի տակ առած էր Եգիպտոսի լրատուական եւ մտաւորական շրջանակներու կողմէ ցեղասպանութիւնը ճանչնալու կոչերը: 1-10 Նոյեմբերին ՙՏիփլոմեթիք Ուէպ՚ կայքը անդրադարձած էր ՙՄասաիյա՚ օրաթերթի եւ ՙՏելիլ՚ քաղաքական ու ռազմավարական ուսումնասիրուիւններու կեդրոնի կազմակերպած կլոր սեղանին, որ նուրիրուած էր Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու հնարաւորութիւններուն: Կլոր սեղանին ընթացքին կատարուած…