Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին

ԱԺ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննարկումը: ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այսքան ժամանակ պատգամավոր է, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է,…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր և “OWC” հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։ Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ Նախարարին ներկայացնելով ընկերության գործունեությունը, Ուլֆ Շնայդերը հայտնել է , որ “SCHNEIDER GROUP”-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք։ Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել տնտեսության ոլորտում հայ-իրանական օրակարգի հարցերը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին։ Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար,…

ՀՅԴ Էջմիածնի Վաչե Ռոստոմյան կոմիտեի հայտարարությունը

Հաշվի առնելով Էջմիածին քաղաքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կողմերին կոչ ենք անում պահպանել հանդարտություն, իսկ ժողովրդին՝ համերաշխություն և համբերություն: Կոմիտեն ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին կոչ է անում ներկայացնել հրաժարականի դիմում: ՀՅԴ Էջմիածնի Վաչե Ռոստոմյան կոմիտեն միշտ կանգնած է ժողովրդի կողքին:

Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները բավարար հիմք չեն երկրի նախագահի հրաժարականի համար

Արցախում որևէ մեկը դեմ չէ քաղաքական ակցիաների, այդ թվում՝ ցույցերի, հանրահավաքների անցկացմանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաքներ անցկացնելու հանգամանքին: «Օրենսդրական դաշտը՝ թեկուզև թերի, ամեն դեպքում որևէ արգելք չի ստեղծում հանրահավաքների անցկացման համար: Խնդիրն այլ…

Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ Մերիլանդ պողոտայի երկու բլոկները՝ Արցախի պողոտա անվանելու մասին»,-նշում են Հայ դատի հանձնախմբից: Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն…

Անհրաժեշտ է հանել «պարտադիր» բաղադրիչը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը կա: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»։ Ռուստամյանն ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել, և…

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Սևան քաղաքի մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց «Զարթոնք» մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ: «Լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված…

Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի համոզմամբ, ներկա կառավարության հայտարարած՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր կլինի, եթե այդ ուղղությամբ խորքային մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ կատարվեն և վերանայվի սակագնի ձևավորման մեթոդաբանությունը: -Նախ՝ նման ուսումնասիրություններ ու հաշվարկներ կատարողները պետք է քաջատեղյակ լինեն էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդաբանությանը և կարողանան վերանայել այն այնպես, որ նոր սակագինը շահավետ լինի ինչպես…

Պետք է կարեւորել սահմանադրականության հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: –Կառավարության նիստերը հրապարակային անցկացնելը մեծ առավելություն ունի. այսօր հետևել եմ նիստին, և մեր զրույցն ուզում եմ կենտրոնացնել այն դրվագի վրա, որտեղ դուք բանավիճում էիք, թե ինչպես պետք է վարվել կուտակային հիմնադրամի հետ, և ինչ ռիսկեր կան: Եթե համեմատեք նոր և նախկին իշխանությունների հետ աշխատանքը,…