Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հայոց ցեղասպանության փաստը ժխտողները վարձված են Թուրքիայի կողմից. Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

Թուրքիան որքան էլ շարունակի ժխտել 1915 թ-ին իր կատարած ոճրագործության մասին, Հայոց ցեղասպանությունն արդեն ընդունված իրողություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա կարծիքով` այսօր քիչ մարդկանց կարելի է գտնել, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: «Նրանք էլ վարձված են Թուրքիայի կողմից»,- կարծում է Գասպար Կարապետյանը: Թեեւ…

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել

Ապրիլի 23-ին Մոսկվայում «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպվել: Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթ են ունեցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը, Վադիմ Դենգինը, «Հայ-ռուսասկան համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրյան, հասարակական գործիչ Էդուարդ Ղուլյանն ու Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ…

Մոսկվայում Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ զանգվածային ցույց է տեղի ունեցել

Ապրիլի 21-ին Մոսկվայի հայ երիտասարդության ասոցացիան «Ռուս-հայկական համագործակցության» հետ համատեղ զանգվածային ցույց են կազմակերպել` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կազմակերպիչների նպատակը միջազգային հանրության ուշադրությունը այդ ողբերգության եւ Թուրքիայի կողմից մերժողական քաղաքականության վրա սեւեռելն էր: Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում եղել են Մոսկվայի բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ ռուսական եւ հայկական տարբեր կազմակերպությունների…

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Կանադայի ութ քաղաքներում

Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) ներկայացրել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ցանկը, որոնք տեղի կունենան առաջիկա վեց օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Մոնրեալում, Լավալում, Օտտավայում, Տորոնտոյում, Քեմբրիջ, Համիլթոնում, Սանկտ Քաթերինայում և Վանկուվերում: «Յուրաքանչյուր տարի ապրիլի…

Մոսկվայի համար Հայաստանի անկայունությունը «գունավոր հեղափոխությունների» վտանգ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: – Պարոն Նավոյան, նոյեմբերին Վիլնյուսում սպասվում է Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման պայմանագիր ստորագրումը: Ըստ Ձեզ Ռուսաստանի շահերը հաշվի առնվե՞լ են այս գործընթացում: Կարո՞ղ է արդյոք Մոսկվան իր համար վտանգ տեսնել և Հայաստանում գործել այդ դիրքերից: – Հայաստանի առաջընթացը պայմանավորված է տարածաշրջանային միավորների հետ բազմակողմանի…

Բրյուսելում ապրիլի 24-ին հայերն իրենց պահանջատիրությունը կներկայացնեն ԵՄ-ին և Թուրքիային

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստյան արարողություններ տեղի կունենան նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Ապրիլի 24-ին Բրյուսելի հայ առաքելական Սբ. Մարիամ Մագդալենացու եկեղեցում հոգեհանգստի պատարագի մատուցումից հետո սգո երթ է տեղի ունենալու դեպի Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքար: Այստեղ միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին`…

Երուսաղեմում ապրիլի 24-ին թուրքական դեսպանատան առջեւ բողոքի ցույց կկազմակերպվի

Իսրայելի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ համատեղ մի շարք միջոցառումներ է իրականացնելու Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Երուսաղեմում «Արմենպրես»-ի թղթակից, Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Ապրիլի 23-ի երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի առջեւ տեղի կունենա մոմավառություն եւ հսկման արարողություն: Ապրիլի 24-ի առավոտյան ժամը 9:00-ին…

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և գործի չգնալ

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և գործի չգնալ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ապրիլի 24-ին, ի նշան հարգանքի, փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և աշխատանքի չհաճախել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Asbarez պարբերականը, կառույցը տարածել է հայտարարություն, որում…

Ադամ Շիֆը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել նախագահ Օբամային ՝ կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իր նախագահության շրջանում Օբաման ամեն տարի ելույթ է ունենում 20-րդ դարի առաջին ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ, սակայն ամեն անգամ խուսափում է «ցեղասպանություն» բառը գործածելուց: Օբամային հասցեագրած նամակում Շիֆը նշել է. «Ես Ձեզ կոչ…

Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո

Մոսկվայի գրականագետների կենտրոնական տան Մեծ դահլիճում, ապրիլի 23-ի երեկոյան տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպել է «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը՝ Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի համագործակցությամբ: «Հայ-ռուսական համագործակցությունից» հայտնել են, որ միջոցառման պաշտոնական մասում հանդես կգան քաղաքական գործիչներ, դիվանագետներ ու հասարակական գործիչներ: Երեկոն կավարտվի հայ եւ ռուս արվեստի գործիչների ելույթներով, ովքեր կներկայացնեն…