
Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներից ոմանց համար Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հարցը փակված չէ: Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաև ինտեգրացիոն գործընթացներին՝ շեշտելով, որ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու: «Գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞ հենց այնպես…













