
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում ամերիկահայությունը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև` դատապարտելով Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերը: Ինչպես հաղորդեցին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, ցուցարարները բողոքել են ադրբեջանական ագրեսիայի դեմ` հատուկ ուշադրություն հրավիրելով ադրբեջանցիների կողմից Հին Ջուղայի 1300-ամյա հայկական գերզմանատան և հայկական բազմաթիվ խաչքարերի ավերման վրա: «1988 թվականին Արցախի օրենսդիրների ժողովրդավարական ակցիան` վերամիավորվելու Հայաստանի…














