
Հալեպում իրավիճակի թեժացմամբ պայմանավորված` դեպի Լիբանան հայերի հոսքի ակտիվություն է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի փոխներկայացուցիչ Ավետիս Կիտանյանը: «Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայերի հոսքը դեպի Լիբանան փոքր- ինչ նվազել է, որովհետև Լիբանանի օրենսդրական փոփոխության համաձայն` Սիրիայի քաղաքացիների մուտքը դժվարացել է: Չնայած դրան, սիրիահայերը շարունակում են գալ Լիբանան:…















