Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հատկանշական է, որ ԼՂՀ-ն ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն՝ Ալիեւի այցից մեկ օր առաջ

ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն, ոչ մի դեմ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Ամերիկայի արեւմտյան շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը: «Պատմական այս բանաձեւը Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց միաձայն: Բանաձեւը մեր կողմից ներկայացվել է երկու շաբաթ առաջ ու թեեւ…

54 կոնգրեսականներ Օբամային կոչ են արել ճնշում գործադրել Ալիեւի վրա Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգթոն կատարվելիք այցից մի քանի օր առաջ, որտեղ նա պետք է մասնակցի միջազգային միջուկային գագաթնաժողովին, ավելի քան 50 կոնգրեսականներ միացել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավարներին՝ կոչ անելով նախագահ Բարաք Օբամային օգտագործել այդ այցը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում Ռոյսի եւ Էնգելսի առաջարկների իրականացումն արգելափակելը դադարեցնելու…

Մամլոյ հաղորդագրութիւն

Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի հրաւէրով, 11-21 Մարտ Ֆրանսա, Հոլանտա եւ Պելճիքա կը գտնուէր Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր, Հ.Յ.Դ. խորհրդարանական խմբակցութեան նախագահ Դաւիթ Իշխանեան: Սոյն այցելութեան ընթացքին Իշխանեան լայնածաւալ հանդիպումներ ունեցաւ թէ՜ քաղաքական առումով, թէ՜ մասնակցեցաւ համայնքային-ժողովրդային տարբեր ձեռնարկներու` Փարիզի, Լիոնի, Մարսէյլի, Վալանսի, Պրիւքսէլի եւ Ալմելոյի մէջ,…

ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձեւը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Հավային ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում այցելել է ՀՅԴ «Հայրենիք» կենտրոն

Մարտի 28-ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից: Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Երիտասարդ Եվրոպական Ընկերվարականների Բյուրոյի ժողովին

Մամլոյ հաղորդագրութիւն 2016 թվականի մարտի 18-20 Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում տեղի ունեցավ Երիտասարդ Եվրոպական Ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի հերթական ժողովը: Բյուրոյի ժողովին մասնակցեց ՀՅԴ Երիտասարադականը մեկ ներկայացուցչով՝ Սարինե Աբրահամյան (Հոլանդիա)։ Ժողովը հյուրընկալվել էր Նիդեռլանդների Աշխատավորական կուսակցության երիտասարդական միության «Երիտասարդ Ընկերվարականների» կողմից։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին ԵԵՄ-ի Բյուրոյի միամյա գործունեության եւ կայացած զանազան հանդիպումների ու ժողովների…

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը նպտաստել է Արգենտինայում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Արգենտինայում ռազմական հեղաշրջման 40-ամյակի առնչությամբ: Ինչպես հաղորդում է prensaarmenia.com.ar կայքը, հայտարարության մեջ նշվում է, որ ժողովրդավարության վերականգնումից հետո Արգենտինան մեծ նվաճումներ է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչման, արդարության և փոխհատուցման համար մեր պայքարն իր մեծագույն հաջողություններն արձանագրեց այն ժամանակ, երբ մարդու…

Հայաստանի կառավարության մեջ Դաշնակցության լինելը նշանակում է Սփյուռքի ներկայություն

Ֆրանսիայի բոլոր խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին ցույցեր և տարբեր միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին «Արմենպրես» -ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը` ընդգծելով, որ բոլոր միջոցառումներն ունենալու են պահանջատիրական բնույթ: «Փարիզում կազմակերպվող միջոցառումները կառավարական բնույթ ունեն: Հերթական տարին է, որ մենք ապրիլի 24-ի միջոցառումները…

Տարաձայնությունները հիմնականում մարտավարական են

«Հրապարակ» օրաթերթի հարցազրույցը ԻԻՀ խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի hետ – Թույլ տվեք շնորհավորել Ձեզ եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նոր գումարման խորհրդարանում այդ երկրի հայության շահերը ներկայացնելու բարձր պատվին արժանանալու կապակցությամբ: Խնդրում եմ ներկայացրեք ԻԻՀ խորհրդարանում ազգային փոքրամասնություններից ընտրվող պատգամավորների հանգամանքը: Դա մեզ համար հետաքրքիր է նրանով, որ նոր Սահմանադրությամբ…

Ապահով ենք, սակայն վրդոված

ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը եւ աշխատակիցները, Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը խորապէս սրտնեղած են Պրիւքսելի եւ Զաւենթեմի միջազգային օդակայանի այսօրուան ահաբեկչական ցաւալի յարձակումներէն: Ապահով ենք, սակայն վրդոված: Շնորհակալ ենք բոլոր անոնց, որոնք հեռաձայնեցին եւ զօրակցական պատգամներ ուղարկեցին: Կը ցաւակցինք անմեղ կեանքերու կորուստին, եւ մեր մտածումները եւ աղօթքները կ’ուղղենք անոնց ընտանիքներուն եւ բարեկամներուն: Այսօրուան աշխարհին մէջ…