Լուրեր

Հայկական պատվիրակությունը հաջողություններ է գրանցել

Բաքվում ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ին Բաքվից տեղեկացրեց, որ հաջողվել է Հայաստանի համար կարեւոր ու սկզբունքային երեք ուղղում մտցնել հանձնաժողովի զեկույցի ու վերջնական ընդունված բանաձեւի մեջ: Ըստ նրա` արձանագրության 23-րդ կետը, որ պատրաստել էր զեկույցի ու բանաձեւի հեղինակը` Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիա Կաուման,…

Բողոքի ցույց

Հոլանդահայ կազմակերպությունները` ի դեմս Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի և հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) , հունիսի 1-ին բողոք են ներկայացրել 2014 թվականի հունիսի 17-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների և մասնակիցների դեմ: Հանրահավաքն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սեփական հողամասում վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի տեղադրման դեմ: Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել…

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է իր շեշտադրումները բերել օրակարագ

Աղվան Վարդանյանը` Բաքվում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների մասին Այսօր Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի առաջին օրն էր: Մշտական հանձնաժողովի նիստը տեղի ունեցավ առավոտյան, ելույթ են ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը Ռանկո Կրիվոկապիչը և գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով հայկական պատվիրակության կազմում գտնվում է Բաքվում:…

Թուրքիոյ Եկեղեցիներու Վերադարձին Մասին Բանաձեւը Վաւերացուեցաւ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութիւններու յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյսի նախաձեռնութեամբ, Հինգշաբթի, Յունիս 26ին քննարկուած եւ քուէարկութեան դրուած՝ Թուրքիոյ մէջ կրօնական ազատութիւններուն առնչուող երկկուսակցական բանաձեւը (HR-4347), վաւերացուած է յանձնախումբին կողմէ, հակառակ զայն ձախողութեան մատնելու թրքական ջանքերուն։ Բանաձեւին նպատակն է երաշխաւորել Թուրքիա գտնուող քրիստոնէական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը եւ…

Եւրոպայի մէջ 2014 հոկտեմբերը՝ Արցախի ամիս

2013 թուականի հոկտեմբերին Պրիւքսելի մէջ Եւրոխորհրդարանէն ներս տեղի ունեցած եւրոպահայութեան երրորդ համագումարէն ետք, որուն ընթացքին լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Եւրոխորհրդարանի ամպիոնէն ողջոյնի իր խօսքն ուղղեց, այս տարի՝ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը հոկտեմբեր 2014-ը կը յայտարարէ «Արցախի ամիս», Պելճիքայի, Հոլանտայի, Ֆրանսայի եւ Գերմանիոյ Հայ Դատի յանձնախումբերուն, ինչպէս նաեւ Արցախի ներկայացուցչութեանց հետ գործակցելով, իրականացնելու համար…

Ամերիկացի սենատորները կողմ են Հայաստանին եւ Ղարաբաղին օգնություն ցուցաբերելուն

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը 25 կողմ 5 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել 2015 թ. (FY15) արտասահմանյան օգնության փաթեթին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկացի սենատորներն իրենց որոշմամբ հերթական անգամ հաստատել են ԱՄՆ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն ցուցաբերելու երկարամյա ծրագրին։ «Հանձնաժողովը առաջարկում է օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի զոհերին՝ նախորդ տարիների համապատասխան չափով,…

Հայոց ցեղասպանության դասավանդման բանաձևը հաղթականորեն առաջ է անցնում Կալիֆորնիա նահանգի Սենատում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն կողմ է քվերակել Հայոց ցեղասպանության պատմությունը նահանգի կրթական ծրագրում ներառող AB 1915 բանաձևին: Այն ներկայացվել էր Ադրին Նազարյանի կողմից և նախատեսում է 7-12-րդ դասարանների «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ներառել Հայոց ցեղասպանություն պատմությունը: AB 1915 բանաձևն այժմ կքննարկվի Սենատի Հատկացումների հանձնաժողովում, որի կողմից հաստատվելու դեպքում կանցնի Սենատի ընդհանուր ժողով:…

Մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականությունը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կոմիտեի քննարկումների ժամանակ, ամերիկացի օրենսդիրների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ «Ադրբեջանի գործողությունները, սադրանքները, անհանդուրժողականությունն ու բռնությունները հայերի հանդեպ իսկապես մտահոգիչ են դառնում»: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախբի պաշտոնական կայքը ANCA-ի կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանը փաստաթղթեր է ներկայացրել այն մասին,…

Քեսապի համար համերգը միացուց ուրուկուահայութիւնը

Տասնամեակներու վրայ երկարող Ուրուկուահայերու անմիաբանութիւնը պատմութեան մութ էջերու մէջ մնաց, երբ բոլորս միացանք, Քէսապի մեր քոյրերու և եղբայրներու վիշտը կիսելու համար, համագաղութային համերգով մը, պատգամ փոխանձելու մեր դարաւոր ոսոխին ըսելու համար թէ, մենք չ՜ենք մոռցած, ո՜չ Քէսապի, ո՜չ Հալէպի և ո՜չ ալ Սուրիահայերու այս դժնթակ օրերու աղիտալի վիճակը։ Ուս- ուսի տուած մեր գաղութի բոլոր կազմակերպութիւնները…

Ամերիկայի հայ դատի գրասենյակը կնշի Մերձավոր Արեւելքի հիմնադրամի՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի փրկությանն ուղղված գործունեության 100-ամյակը

Ամերիկայի հայ դատի գրասենյակի արեւմտյան մասնաճյուղը «Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի» ժառանգորդի՝ «Մերձավոր Արեւելքի հիմնադրամի» հետ սերտ համագործակցությամբ վերջինիս՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած ավելի քան մեկ միլիոն հայերի փրկությանն ուղղված գործունեության 100-ամյակը կնշի։ Ամերիկայի հայ դատի գրասենյակի արեւմտյան մասնաճյուղի վարչության ներկայացուցիչները եւ «Շնորհակալ ենք, Ամերիկա. հարգանքի տուրք Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեին» նախաձեռնության անդամները հանդիպել են «Մերձավոր Արեւելքի…