Լուրեր

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ Բրյուսելում

Փետրվարի 27-ին ՀՅԴ Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու «Հայասա» հայ ուսանողների միությունը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էին բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Ակցիային հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն…

ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը դատի է տվել Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակը անարգողներին

Արդբեջանցիները կռիվ են հրահրել Ֆրանսիայի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված արարողության ժամանակ: Կռիվը ծագել է, երբ ադրբեջանական պատվիրակությունը խանգարել է Ֆրանսիական խորհրդարանում կազմակերպված սումգայիթյան զոհերին նվիրված ոգեկոչման արարողությունը` հրաժարվելով մեկ րոպե հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Ադրբեջանական լրատվամիջները հրապարակել են իբր հայերը, կողպելով ելքի դուռը, ներկա գտնվող ֆրանսիացիների հետ ծեծի են ենթարկել արարողությանը ներկա…

Օբաման չի արձագանքի ադրբեջանական հանրագրերին. Սպիտակ տունն էլ ազերիներին ասել է՝ ԼՂ հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ

ԱՄՆ Սպիտակ տունն ադրբեջանցիներին հերթական անգամ ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ արձագանքելով Սպիտակ տան կայքում զետեղված ադրբեջանական հանրագրերին: Հիշեցնենք, որ վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տան կայքում (We the People- «Մենք` ժողովուրդը» բաժնում)…

«Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. ԼՂ ժողովրդի ապագայի հեռանկարները» խորագրով կոնֆերանս Ֆրանսիայի ԱԺ-ում

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի եւ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացել է կոնֆերանս, որին ներկա են եղել մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակին միջոցառումը…

Կանադայում նշվել է Արցախյան շարժման 25-ամյակը

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը: Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցել են…

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

Փետրվարի 21-ին ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանի, ԼՂՀ Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի եւ SILBA «Աջակցություն ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնության համար» կազմակերպության նախագահ, Դանիայի Թագավորության խորհրդարանի իրավախորհրդատու Ջենս-Քրիստիան Լյութխենի հետ: 1994 թ. ստեղծված կազմակերպությունը դիտորդական առաքելությւոն է իրականացնում Ուրկաիայում, Բելոռուսում, եվրոպական այլ երկրներում,…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

Ամերիկահայությունը հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ադրբեջանական ագրեսիային հակազդելու միջոցներ ձեռնարկել և դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին: ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ դաժանաբար կացնահարված հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին զգուշացրել է Ադրբեջանի կողմից շարունակաբար…

Հրամայական է Արեւմտահայաստանի մէջ Ցեղասպանութենէն առաջ գոյութիւն ունեցող կացութեան ստեղծումը*

Ատենէ մը ի վեր աշխարհը լուրջ տագնապի մէջ է: Տնտեսական տագնապ, այստեղ-այնտեղ ապահովական անկայունութիւն, կարճատեւ ու երկարատեւ մասնակի պատերազմներ: Այսպիսի կացութիւններ պակաս չեն եղած Երկրորդ աշխարհամարտին յաջորդող «պաղ» կոչուած պատերազմին ամբողջ երկայնքին, որ վերջ գտաւ հիմնական կողմերէն մէկուն պարտութեամբ՝ Խորհրդային Միութեան փլուզումով: Ներկայ վիճակը սակայն աւելի մտահոգիչ է, քանի որ անիկա յատկանշուած է մեծ թիւով…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պաշտոնապես դիմել է Սպիտակ տանը՝ կայքում տեղադրված հակահայկական խնդրագրերն ուսումնասիրելու խնդրանքով

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Սպիտակ տանը պաշտոնապես խնդրել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե նախագահի վարչակարգն անվտանգության ինչ միջոցառումներ է ձեռնարկում հանրահայտ We the People առցանց խնդրագրային ծրագիրն օտարերկրյա խարդախություններից պաշտպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։ Սպիտակ տան գլխավոր խորհրդատու Վալերի Ջարեթին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ…

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծում անհրաժեշտ փոփոխություններ չեն մտցվել

«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» նոր օրինագծում, որը ներկայացված է Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանը, փոփոխություններ չեն մտցվել, ինչը հիմք կհանդիսանա, որ երկրի Սահմանադրական խորհուրդն այն կրկին հակասահմանադրական ճանաչի,ասել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: Նոր օրինագծի հեղինակը կրկին «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն է, ով նախորդ տարի նմանատիպ օրինագիծ էր…