Լուրեր

4 յունիսի առաւօտեան ժամերուն, Ազրպէյճանի կողմէ Հայաստանի Հանրապետութեան հիւսիսարեւելեան Տաւուշ շրջանին դէմ գործուած է յարձակում մը, որուն պատճառով 3 հայ զինուորներ նահատակուած եւ 6 վիրաւորներ արձանագրուած են: Հայաստանի զինեալ ուժերը յաջողած են ետ մղել ազրպէյճանական ուժերը եւ վերահաստատել խաղաղութիւնը: Յատկանշական է, որ այս յարձակումը տեղի ունեցած է ԵԱՀԿ-ի Մինսք խմբակի համանախագահ երկրի` Միացեալ Նահանգներու արտաքին…

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Փլամպլի Այցելեց ՀՅԴ երեսփոխան Բագրատունիի

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոնի իր գրասենեակին մէջ ընդունեց ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Պան Քի Մունի անձնական ներկայացուցիչ Տերեք Փլամպլին, որուն հետ մէկ ժամ տեւած հանդիպումի մը ընթացքին քննեց Լիբանանը եւ շրջանը յուզող զանազան հարցեր: Երեսփոխան Բագրատունի ՄԱԿ-ի պաշտօնատարին ներկայացուց ՀՅ Դաշնակցութեան լիբանանեան քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները, որոնք կը բխին երկրին ամբողջականութեան, գերիշխանութեան,…

Ա.Մ.Ն. Րոտ Այլընտ Նահանգի կոչը` ճանչնալու Արցախի անկախութիւնը

Փրովիտէնս.- Հինգշաբթի Մայիս 17-ին, Րոտ Այլընտի ներկայացուցչական Տունը բանաձեւ մը որդեգրեց, պահանջելով որ Ա.Մ.Ն. կառավարութիւնը պաշտօնապէս ճանչնայ Արցախի անկախութիւնը: Բանաձեւին մէջ կը նշուի թէ, Արցախի պետութիւնը, հետեւողական ձեւով կը գործէ իբրեւ ազատ եւ անկախ պետութիւն եւ շարունակ ճիգ կը թափէ միջազգային մակարդակի վրայ Արցախի հիմնահարցի խաղաղ լուծման համար: Այս յատուկ նիստին, Ուաշինկթընի իր կեդրոնատեղիէն ժամանած…

Հանդիպում` Սոցինտերնի Իսրայելի ներկայացուցիչների հետ

ՀՅԴ պատվիրակությունը նախ հանդիպում ունեցավ Սոցինտերնի Իսրայելի Աշխատավորական կուսակցության անդամ, երկրի առաջին արաբ նախարար Ղալեբ Մաջադլեի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գալիք խորհրդարանական քննարկումները, Թուրքիայի` տարածաշրջանային դերի բարձրացումը եւ հայ-իսրայելական հարաբերությունները: Մաջադլեն իր աջակցությունն է հայտնել Հայ Դատին եւ նշել, որ ՀՅԴ-ի եւ իր կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները շատ կարեւոր…

Հանդիպում ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ

ՀՅԴ պատվիրակությունը, Բյուրոյի անդամ, Կենտրոնական Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, Ռամալլահում հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց գլխավորել է ՖԱԹՀ Կենտրոնական կոմիտեի եւ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամ Նաբիլ Շաաթը:

Հիշատակի միջոցառում` Հոլլանդիայում

Ապրիլի 22-ին կայացաւ Հայոց մեծ եղեռնի զոհերուն նուիրուած յիշատակի երեկոյ Գ.Կիւլպենկեան սրահէն ներս, Ալմելո: Հանդիսութեան կազմակերպիչներն էին Հոլանտայի հայ դատի յանձնախումբը և Ալմելոյի Գ. Լուսաւորիչ եկեղեցւոյ ու ՀՄԸՄ-ի վարչութիւնները: Նախքան սրահ մտնելը, ծաղկեպսակներ զետեղուեցան եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղադրուած 1915-ի Հայոց ցեղասպանութեան յուշարձանի մօտ: Հանդիսութեան ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան Տիկ. Ձիւնիկ Աղաջանեանը, տասնեակ հայ,…

Գիշերային ցույց՝ Հոլանդիայում

Հոլանդիայի ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը ոգեշնչվելով Հայաստանում դաշնակցական երիտասարդների օրինակով արդեն երրորդ տարին անընդմեջ ապրիլի 23-ին կազմակերպում է գիշերային ցույց Հայոց Մեծ Ցեղասպանության նահատակների հիշատակին:Այս տարի էլ հարյուրավոր երիտասարդներ իրենց լույսերով երթը (անվտանգության տեսանկյունից Հաագայում ջահերով ցույց չի թյուլատրվում) սկսեցին Նիդեռլանդների խորհրդարանի մոտ գտնվող հրապարակից: Այս անգամ երիտասարդները որոշել էին ամբողջ երթի ընթացքում ազգային-հեղափոխական…

Մասնակցեց «Արդար Ռուսաստանի» համագումարին

Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակ­ցության համագումարը։ Այն ամփոփել է մարտ ամսին տեղի ունեցած մի շարք նահանգների խորհուրդների ընտրությունների արդյունքները« ուր կուսակցու­թյունը բարելավել է իր արդյունքները և փոփոխություններ է կատարել կանոնա­դրու­­թյունում։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև Հունգարիայի, Բուլղարիայի,…

ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցում է Սոցինտերնի նախագահության նիստին

Աթենքում կայանում է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) նախագահության նիստ, նախագահությամբ կազմակերպության նախագահ եւ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի։ Նախագահության նիստին մասնակցում է նաեւ Հայաստանից կազմակերպության փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանը։ Նախագահության նիստը կենտրոնանալու է արաբական աշխարհում վերջին զարգացումների վրա, քննարկվելու են համատեղ քայլերի հնարավորությունները՝ այս ժողովրդավարական հեղափոխությունների նպատակների հաջողության համար։ Միօրյա ժողովի օրակարգում է նաեւ Փղոսկրի Ափը…

Հայ Դատի հանձնախումբը միջամտել է

Եվրախորհդարան. Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը միջամտում է ադրբեջանցի փախստականների միջոցառմանը Փետրվերի 9-ին Եվրախորհրդարանում կազմակերպվել էր «Մարդու իրավունքներ` առանց սահմանների» (Human Rights Without Frontiers) ոչ կառավարական կազմակերպության միջոցառումը` ռումինահպատակ հունգար` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Թոքեշի հովանավորությամբ։ Միջոցառման խորագիրն էր` §Չլուծված հակամարտության հետեւանքները. Լեռնային Ղարաբաղ»։ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի եւ այլ կազմակերպությունների վճռորոշ միջամտության արդյունքում` Լասլո Թոքեշը…