ԶԼՄ-ներուն մէջ

Քաղաքական մոտեցումները պետք է փոխվեն

Ամերիկահայությունը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում…

Ժողովուրդը թող ինքը որոշի

Հունվարի 17-ին ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Արցախի Ազգային ժողովը որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել Դաշնակցություն և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար, պատգամավոր Ռիտա Մնացականյանի հետ։ – Տիկին Մնացականյան, ինչո՞ւ Դաշնակցությունը դեմ քվեարկեց…

ՀՅԴ առաջարկները չեն ընդունվել. Դաշնակցությունը դեմ է Արցախի Սահմանադրության նախագծին

Դաշնակցության Արցախի կառույցին այդպես էլ չհաջողվեց սեփական համոզմունքներն ու ընկալումները դարձնել ինչպես մասնագիտական հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական գործընկեր կուսակցությունների դիրքորոշում: Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ պատասխանատվությունը` «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ: Այս մասին Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ այսօր կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն»…

«Հազարամյակի մարտահրավերներ»-ի երկրորդ դրամաշնորհը ՀՀ-ում կարեւոր փոփոխություններ կխթանի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կոնգրեսական Էդ Ռոյսի հետ վերջին քննարկումից հետո ողջունել է որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ նրա աջակցությունը՝ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նոր կրթական դրամաշնորհ տրամադրելու հարցում։ «Մենք բարձր ենք գնահատում նախագահ Ռոյսի ակտիվ հետաքրքրությունը Հայաստանի համար «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի երկրորդ փուլն առաջ մղելու հարցում ու…

Եթե իմանամ դրանով կօժանդակեմ խնդիրները կարգավորելուն, ուրախ կլինեմ, բայց չեմ ակնկալում

«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ և համասեփականատեր Տարոն Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «ՀՅԴ Կոտայքի մարզի կառույցը և Արագածոտնի կառույցը ինձ առաջադրել են: Որտեղ որ կորոշի ՀՅԴ Գերագույն մարմինը, ես էդ մարզում էլ կառաջադրվեմ: Գերագույն մարմինը որտեղ որ կգտնի ավելի նպատակահարմար, ես կկատարեմ Գերագույն մարմնի հանձնարարությունը»,-ասաց ԲԿ-ի…

Բոլորի ցանկությունն է, որ խաղաղությունն ամրապնդվի, իրար մեջք մեջքի տված վերականգնեն երկիրը

Զարմիկ Պողիկյանը՝ հալեպահայերի ցանկության մասին ․ Հալեպի բնակչությունը շատ դրական տրամադրությամբ է պատրաստվում դիմավորել Նոր տարին․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: «Հինգ տարվա զրկանքներից, չարչարանքներից հետո մեր ժողովուրդն այսօր ուրախ է: Մարդիկ համախմբվել են, զարդարել են փողոցները, Նոր տարվա տրամադրություն ենք տեսնում: Միությունները, դպրոցները, բոլորը տոնում են Ամանորն ու…

Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան

Այն ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար նորություն չէ, եթե այդ հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին: «Այդ պլատֆորմը եթե կարճ ձևակերպենք, դա…

Ես ամաչում եմ, որ Հայաստանն ունեցել է նման նախագահ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ղեկավարած կուսակցության համագումարում մեկ ժամանոց ելույթը նվիրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշել է, որ հակամարտության կարգավորման լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է՝ գոյություն չունի. «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու տարբերակը: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ՝…

Ծառուկյանին միանալու հարց չի քննարկվել. ՀՅԴ-ն 99.9 տոկոսով ընտրություններին կմասնակցի առանձին

Նախընտրական փուլում տարբեր դաշինքներ են ուրվագծվում, ձևավորվում: Նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չբացառեց ընտրություններին ՀՅԴ-ի՝ դաշինքով մասնակություն ունենալու հավանականությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ-ն հնարավոր է դաշինք կազմի ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի հետ, նշեց. «Մենք միշտ հայտարարել ենք, որ 99,9…

Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը

Եգիպտոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը Tert.am-ին պատմեց, որ հիմա Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի տեքստն են պատրաստում, որ ներկայացնեն խորհրդարանի նախագահին, որն էլ պետք է հարցը խորհրդարանի օրակարգում ներառի: «Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Խնդիրը շատ նուրբ է, հնարավոր է, որ խոչընդոտների հանդիպի, այն…