
Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բողոքի ցույցն իրականացվել է Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից: Ցույցն անցել է «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» խորագրի ներքո, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի ղեկավարության արձագանքն…












