Հ.Յ.Դ.-ի մասին

Արցախում որոշակի քաղաքական ճգնաժամ կա, որը պետք է ճիշտ գնահատել և դարձնել իրական ուղղորդող ուժ

Կարծում եմ որոշակի քաղաքական ճգնաժամի մեջ ենք հայտնվել Արցախի հանրապետությունում և ակնհայտորեն հունիսի մեկին սկսած զարգացումների հիմքը դրա բուն պատճառը չէր. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Կարծում եմ չպետք է սրանից ողբերգություն սարքել կամ ենթադրել, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է մեզ ուրիշ տեղ տանել: Այդուհանդերձ պետք…

«Թեւանիկ»-ի ներկայացուցիչներն Արցախում

Հունիսի 3-6-ը Արցախում էին «Թեւանիկ» բարեսիրական խմբի ներկայացուցիչները: Նրանց ուղեկցում էր Արցախի Հանրապետության «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը: Հերթական այցի ընթացքում «Թեւանիկ» խմբի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Կիչան և Հայկաջուր համայնքների դպրոցներին են հանձնվել համակարգիչներ, տպիչ և այլ սարքավորումներ, սպորտային պարագաներ: Դպրոցներն ընտրվել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ…

Մեր անվտանգության ու պաշտպանության համակարգը հուսալի է և երաշխավորված

Արցախում տեղի ունեցած պաշտոնանկությունների, Արցախի ներքին կայունության և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ: Իշխանյանն ընդգծեց, որ պաշտոնանկություններից հետո ՀՅԴ-ն Արցախում որպես քաղաքական ուժ նախ ներկուսակցական քննարկումներ է անցկացրել, ապա հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակայնաի և պետքարտուղար Արայիկ Հարությունյանի հետ` պատկերացնելու և…

Գումարվել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի նիստ

Հունիսի 6-ի առավոտվանից ընթանում է ՀՅԴ Արցախի ԿԿ նիստը: ՀՅԴ Արցախի ԿԿ-ի նախաձեռնությամբ Կենտրոնական կոմիտեի որոշ ներկայացուցիչներ նախքան հրաժականի դիմումի հրապարակումը, վաղ առավոտյան հանդիպում են ունեցել ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ: ՀՅԴ Արցախի ԿԿ-ի որոշ անդամներ քիչ առաջ հանդիպել են նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր…

Անենք այն, ինչ պետք է այսօր անենք

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանի հայտարարությունը հունիսի 4-ին ԱՀ Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին «Մենք կատաստրոֆայի ծայրին ենք: Սիստեմի կրիզիսը հասել է այստեղ: Եվ ինչն է դրա պատճառը: Այն, որ ամսի 1-ին երեխաները դուրս եկան ինչ-որ բողոք հայտնելո՞ւ: Ոչ: Այն խնդիրները, որ կուտակվել են թե Հայաստանում, թե Արցախում, թե ընդհանրապես մեր շուրջ: Մենք խոսում էինք…

Պահանջում են, ուրեմն պետք է անենք

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթը հունիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին «Հարգելի գործընկերներ, Խորհրդային շրջանում, երբ մենք ավելի երիտասարդ էինք, նայում էինք եւ տեսնում, թե ինչպես է սպիտակ տան դիմաց ցուցարարը նախագահից պահանջում իր իրավունքները չոտնահարել: Մենք՝ որպես խորհրդային քաղաքացիներ, շատ զարմանում էինք. ոնց կարելի է երկրի ղեկավարից նման բան պահանջել: Հազար փառք,…

Մենք պետք է ապրենք պարզ ու հասարակ, ժողովրդի հետ համաքայլ

Հունիսի 4–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությունով հանդես եկած ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ամբողջական ելույթը «Հարգելի գործընկերներ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը` մասնավորապես, և ՀՅԴ Արցախի կառույցը` ընդհանրապես, չէին կարող անտարբեր և անմասն մնալ Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Մենք պետք է լուրջ գիտակցենք,…

Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ Դեյվիդ Ուորներին

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին: Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը: «Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են…

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը

Սիրեի հայրենակիցներ, Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության եւ ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարեւորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների եւ թե՛ հասարակության համար: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է…

«Ապառաժ»ի խմբագրական. Հայկական պետականության վերականգնման հարյուրամյակ

Հայոց պետականության վերականգնումից անցավ 100 տարի: Հայաստանի Հանրապետությունը 100 տարեկան է: Թեեւ այս 100 տարին բաժանվում է երեք հանրապետությունների ժամանակաշրջաններով, սակայն, 100 տարի է, որ բացարձակ իրողություն է Հայկական պետությունը: Ինչքան անցնում է ժամանակը, այնքան ավելի է շեշտվում այն օրերին պետականության վերականգնման կարևորությունը եւ անհրաժեշտությունը: Հաճախ հնչում է այն տեսակետը, որ Հայաստանի Հանրապետության հռչակումը հետեւանքն…