Հ.Յ.Դ.-ի մասին

«Ապառաժ»ի խմբագրական. Տեղեկատվությունը որպես զենք

Տեղեկատվությունը ըստ էության զենք է: Ներքին իմաստով՝ որևէ բանից տեղյակ լինելն օգնում է ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ քայլ կատարելու, իսկ երբ տեղեկատվությունը դեպի դուրս է մատակարարվում՝ մատուցողի կողմից ճիշտ, տեղին և, ամենակարևորը, նպատակային օգտագործման պարագայում դառնում է հանրությանն ուղղորդող խթան: Վերը նշված դիտանկյունից տեղեկատվությունը միշտ օգտագործվել է քաղաքական նպատակների իրականացման համար, իսկ տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն…

Դաշնակցական պատգամավորները այցելել են Հադրութի շրջան

Մարտի 16-ին ՀՅԴ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ՝ Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել են Հադրութի շրջան: Հանդիպումներ են տեղի ունեցել գյուղական համայնքների ուսուցչական կոլեկտիվների հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև համայնքների բնակիչները: Նախ Դրախտիկ գյուղում Վահրամ Բալայանը Հադրութի շրջանի կոմիտեի ներկայացուցիչ` Լևոն Հայրիյանի ընկերակցությամբ, իսկ Ազոխ գյուղում պատգամավորներ Ա. Գաբրիելյանը և Լ. Հովհաննիսյանը…

Արցախի նախագահն այցելել է ԱՄՆ Կոնգրես

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես: Նախագահը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ՝ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: Իր խոսքում նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված…

Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի…

Արցախի ԱԺ-ն Սումգայիթի կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից…

Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 30 տարի

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Փետրվարի 27-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության…

Արցախյան շարժման 30-ամյակի առիթով հրատարակվել է «Ազդակ» – «Ապառաժ» միացյալ թերթը

Փետրվարի 20-ին Բեյրութում լույս է տեսել «Ազդակ»-ի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Ապառաժ»-ի միացյալ թերթը` արցախյան շարժման 30-ամյակին նվիրված: Թերթը ներառում է Արցախի Հանրապետության նախագահի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների ուղերձները, Արցախի պետական, հասարակական գործիչների, խմբագիրների խոհերն ու վերլուծումները, արցախյան շարժման մասնակիցների հուշերը, «Ազդակ»-ի եւ «Ապառաժ»-ի խմբագրակազմերի անդամների ստորագրությունները…

Չճանաչված լինելով հանդերձ Արցախի Հանրապետությունը գտնվում է շահեկան դիրքում

1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին, նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հենց այդ օրը Երևանը սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության: ՀՅԴ Արցախի Կառույցի ներկայացուցիչ, Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, թե…

Արժանացել են պետական բարձր պարգեւների

Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 16-ի հրամանագրով ԱՀ Աժ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը պարգեւատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Մխիթար…