Հ.Յ.Դ.-ի մասին

Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին եւ նրա հետ քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ…

Հանդիպում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ

Սեպտեմբերի 16-ին կայացավ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանի եւ Արմեն Սարգսյանի հանդիպումը Մարտունու ազգաբնակչության հետ: Պատգամավոր Դավիթ Իշխանյանն իր ելույթում ասաց. «Այսօրվա հանդիպումը կարող եք ընդունել որպես ընտրություններից հետո անցած 1,5 տարվա փուլի հաշվետվություն»: Նա նշեց, որ նախորդ օրերին հանդիպել է հիվանդանոցի ու մանկապարտեզի կոլեկտիվների հետ: Պատգամավորն ընդգծեց, որ անցած փուլում խմբակցության՝ խորհրդարանին…

Խորհրդակցական հանդիպում ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում

Սեպտեմբերի 10-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացավ խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները, ԼՂՀ բոլոր շրջանների պատասխանատու ընկերները, Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի և Արցախի Երիտասարդական Միության վարչության անդամները: Խորհրդակցական հանդիպման օրակարգում էին Արցախի կուսակցական կառույցի կազմակերպական հարցեր և կառույցի ներգրավվածության խնդիրը քաղաքական գործընթացներում:…

Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների: Քննարկվել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր երկիր` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միոջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ եւ անշահախնդիր բարեկամությունը` այն…

Բացառվում է, որ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման վերջակետը դրվի հողային զիջումների վրա

Այսօր Արցախը տոնում է իր անկախության 25-ամյակը: Բանակցային գործընթացների, հնարավոր փոխզիջումների մասին Yerkir.am-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ: Ըստ նրա` ապրիլից հետո ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, փակուղում է: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ թե’ Հայաստանի, թե’ Արցախի իշխանությունների ամենակարևոր խնդիրն այն է, որ ապագայում բանակցային գործընթացը վերսկսելիս…

Արցախն ապրելու հայտ է ներկայացրել

Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակի առիթով «Արցախթայմսը» զրուցել է 1992-1993 թթ. Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանի հետ արժևորել 25-ամյաանկախությունը։ -Ինչպե՞ս կարժևորեիք քառորդ դար անց Արցախի անկախությունը: -Հարցին պետք է անդրադառնալ երկու կտրվածքով, հղում անելով ոչ վաղ անցյալին: 1991 թվական` սեպտեմբերի 2, դրանից 2-3 օր առաջ Ադրբեջանն իրեն հայտարարեց, որպես մուսավաթական Ադրբեջանի…

Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժողովուրդն իրեն պետության տերն է զգում

Մինչ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը հայ ժողովուրդը պայքարի ելավ պահանջով` Արցախը պետք է միանար Մայր Հայաստանին: Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ 25 տարի առաջվա այս օրերն են վերհիշում Արցախի անկախության և պետականության ստեղծման ճանապարհին կանգնած մարդիկ: «Հարցը բարդացավ, որովհետև դա միայն հայ-ադրբեջանական պայքար չէր․ Ղարաբաղյան հիմնահարցում շահագրգռվածություն ունեին նաև գերտերությունները»,- վերհիշեց ԼՂ…

ԼՂՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ երեկ՝ օգոստոսի 30-ին, խորհրդարանի հինգ խմբակցության պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների եւ Արցախում գտնվող նրանց գործընկերների հետ։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ խմբակցության ղեկավար Դ.Իշխանյանը, ով կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը: «Մենք այս նախաձեռնությամբ նպատակ ունեինք մտքերի փոխանակության արդյունքում նոր լիցք հաղորդելու…

Անկախության ուղին այլընտրանք չուներ

ԼՂՀ հռչակման 25-ամյակի առթիվ մեր հարցազրույցը ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ ԲԱԼԱՅԱՆԻ հետ -Պրն Բալայան, այս տարի տոնում ենք ԼՂՀ հռչակման 25-ամյակը, ի՞նչ տոն է այն Ձեզ համար: Այսօր, քառորդ դար անց, ինչպե՞ս եք արժևորում մեր կատարած ընտրությունը: -Իմ խորին համոզմամբ, 25 տարի առաջ ԼՂՀ հռչակումը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը դարձավ: Իրագործվեց բազում…

Ավանդույթը շարունակվում է

ՀՅԴ ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ Մայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Թեհրանի «Քրիստափոր Միքայելյան» պատանեկան կազմակերպության պատանիները ժամանել են Արցախ՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված բանակումին: Բանակումի բացման հանդիսավոր միջոցառումը կայացել է «Արցախի հորոս» Աշոտ Ղուլյանի հիշատակի օրը ու հենց իր հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Արարողությանը ներկա էին ինչպես Թեհրանի, այպես էլ ՀՅԴ…