Հ.Յ.Դ.-ի մասին

Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովում

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի եւ սենատոր, Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունազի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող ընդհանուր իրավիճակը, անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը, այսօրվա ընդհանուր կացությանն…

Գիտագործնական կոնֆերանս` նվիրված ՀՅ Դաշնակցության 125- ամյակին

Մարտի 5-ին ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի նախաձեռնությամբ ԱրՊՀ գիտխորհրդի դահլիճում կազմակերպվեց «ՀՅ Դաշնակցությունը եւ Արցախը» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ՀՅԴ 125- ամյակին: Ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ուսանողներ եւ հրավիրյալներ: Ելույթներով հանդես են…

ՀՅԴ-ն Արցախում ցանկանում է խորհրդարանական համակարգի արցախյան մոդել ստեղծել

Արցախում ՀՅԴ-ն ցանկանում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, որը սակայն տարբերվելու է հայաստանյան մոդելից: «Մենք արդեն 20 տարի է՝ պայքարում ենք, որ անցում կատարենք խորհրդարանական համակարգին, որն առանձնահատուկ է լինելու հենց Արցախի համար: Հայաստանյան մոդելի կրկնությունը չի լինելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Պատգամավորի խոսքով՝ իրենք խորհրդարանում…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ընդլայնված խորհրդակցություն ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում

Արցախում սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացի շուրջ փետրվարի 12-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ԼՂՀ գործադիր մարմնի ՀՅԴ անդամներ, ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային մարմինների ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ: Խորհրդակցությանը հրավիրված էր փորձագետ Սուրեն Պարսյանը: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ…

Արցախի ազգային վիճակախաղի 2015-ի ողջ հասույթն ուղղվելու է առաջնագծի պաշտպանությանը

Made in Artsakh պիտակով գորգ, թթի օղի ու մեղր. նվերները ստանում են Արցախի ազգային վիճակախաղի հայաստանյան մասնակից-հաղթողները: Շահումային ֆոնդի հիմնական մասը ձեռագործ գորգերն են, որոնք գործում են «Ղարաբաղ Կարպետ» գորգագործարան ընկերությունում: 2015-ին վիճակախաղի 5000 տոմս իրացրել էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» եւ բաժանել Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բուհերի ուսանողներին եւ մարզի երիտասարդներին: 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը…

Արցախի ազգային վիճակախաղի անցկացման շնորհիվ 201 կին աշխատանք ունի

Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակն այսօր Երևանի պետական համալսարանում անցկացրեց 2015 թվականի վիճակախաղի համալսարանականների շահումների հանձնման արարողությունը: «Աշխարհի շատ երկրներում վիճակախաղերը միայն պետական են: Եվ այդ պետական կարևոր լծակն օգտագործում են իրենց երկրներում անլուծելի խնդիրները լուծելու համար, քանի որ վիճակախաղը փող աշխատելու այն հեշտ միջոցն է, որը պետությունը պարտավոր է պահել որպես իր սեփականություն»,- ասաց…

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել «Ադրբեջանի իշխանությունն ունի երկու ճանապարհ. կա՛մ պետք է ջուրը, որ իր հունով հոսում է դեպի Կուր, պոմպակայաններով մղի և տրամադրի իր ժողովրդին, ոչ մեկը իրեն չի խանգարում, կա՛մ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ այդ ջուրը միասին օգտագործելու համար: Բայց Ադրբեջանի իշխանությունները, փոխանակ իրենց…

ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ունի կողմնակալ վերաբերմունք Ղարաբաղի հարցում

Ճիշտ չէ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը որակել կամ բնութագրել «հաղթանակ կամ պարտություն» տերմիններով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարի մասին զեկույցին ու Վեհաժողովի կողմից մերժված՝ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով փաստաթղթին: Դավիթ Իշխանյանն ասաց, որ ԵԽԽՎ վրա…

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչը ամփոփել է անցնող 2015 թվականը

aparaj.am -ի հարցազրույցը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ – Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ինչպիսի՞նն էր այն Արցախի համար, ի՞նչ հաջողություններ ու ձախողումնր ունեցանք: – 2014 թվականի ավարտին եւս նման հարցադրում եղավ: Այն ժամանակ ես նշեցի, որ 2015 թվականը լինելու է բավականին ծանր տարի: Իրոք, այդ զգացումը անցնող տարվա բոլոր քաղաքական զարգացումներում, երկրի…