Ղեկավար մարմիններ

ԼՂՀ ԱԺ Խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ. 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան…

Վահան Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի ազգային-ազատագրական պայքարում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին: Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ,…

ՀՅԴ 124-ամյակի տոնակատարություն Բերձորում

Դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Բերձորի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, պաշտոնատար այլ անձիք: Շնորհավորելով ներկաներին՝ «Միջնաբերդ» ենթակոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը նշեց, որ Բերձորի եւ Քաշաթաղի շրջանի…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը նախօրեին հանդիպումներ ունեցավ Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում: Բերդաշենի բնակչության հետ թվով վեցերորդ հանդիպումն էր, որին ներկա էր գյուղապետի տեղակալ Երվանդ Բարսեղյանը, դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, համայնքի բնակչությունը: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ ներկա էր նաեւ համայնքի երիտասարդությունը: Հանդիպման սկզբում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը…

Առձեռն խորհուրդ` Հայ դատի նորելուկ զինվորներին

«Հրապարակ»-ի դեկտեմբերի 10-ի համարում հրապարակվել է Վահրամ Աթանեսյանի հերթական փառավոր հոդվածը, որի վերնագրից դատելով («Ողորմաթասից անդին-2») կարելի է եզրակացնել, որ հեղինակը ենթաշարք է սկսում իր «անդին»-ների շարքի մեջ: Լավ է անում, գովելի է Վահրամ Աթանեսյանի ոգեւորությունը: Սակայն գրչավորների պրակտիկայում կան ճշմարտություններ, որոնց մասին չի կարելի մոռանալ, որքան էլ մեծ լինի մուսայի հեղեղը: Ես նկատի ունեմ…

Ավարտվեց ՀՅԴ կառույցի 20-րդ արտահերթ շրջանային ժողովը

Դեկտեմբերի 7- ին իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ Արցախի կառույցի 20-րդ Արտահերթ շրջանային ժողովը: Ժողովը քննարկել է ՀՅԴ անցած չորս տարվա գործունեությունը, առաջարկներ ներկայացրել կուսակցության առաջիկա չորս տարվա գործունեության շուրջ եւ ընտրել պատգամավոր՝ ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար: Ժողովը մասնավորապես կարեւորել է ՀՅԴ համահայկական կառույցի գործուն մասնակցությունը ԼՂՀ միջազգային ճանաչման, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացման գործում:…

Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին

Վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիրը մարդաշատ էր: Հուշահամալիրում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին մարդիկ ծաղիկներ էին խոնարհում: Հուշակոթող այցելեցին ու երկրաշարժի անմեղ զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, հանրապետության բարձրաստիճան ղեկավարութունը: Թեեւ 1988թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից 26 տարի է անցել,…

Արցախի դատը հայ դատի բաղկացուցիչ մաս է

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նոյեմբերի 20-21-ը մասնակցել է Թեհրանում կայացած «Հայ Դատն այսօր» խորագրով խորհրդաժողովին: Թվով 11 զեկուցաբերներ, հրավիրված Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, ինչպես նաեւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուն մանրամասն անդրադարձան Հայ Դատի իրականացման ճանապարհին առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման ելքերին ու հնարավորութուններին, որոնք գոյութուն ունեն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում: Խորհրդաժողովը բաղկացած էր…

Պատերազմի վերսկսման մշտական վտանգը չի կարող մեզ ստիպել տնտեսության ոլորտում լուրջ քայլեր չկատարել

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում: Համայնքի հետաքրքրությունը գրավելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հնարել, այլ սկսել է բաց կերպով խոսել իր ծրագրերի մասին: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդես եկավ Արցախի ներդրումային հնարավորությունների եւ տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ զեկուցմամբ: Նա նկարագրեց, թե ինչ բարդ…

Կարծում եմ` համարժեք պատասխանը չի ուշանա

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ‹‹ՄԻ-24›› ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը: ‹‹Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է իր քաղաքակաան շահերի համար , սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը…