
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ. 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան…















