Պետական մարմիններում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

2015թ պետական բյուջեի մասին Խորհրդարանն այսօր 29 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության տվեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Պատգամավորական խումբ-խմբակցությունները մինչ քվեարկությունը հանդես եկան հայտարարույուններով՝ կապված 2015 թվականի պետական բյուջեին հետ: Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը. «ԼՂՀ-ի 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը բոլոր տարիներին էլ փորձել…

ՀՕՄ -ի Արցախի մեկուսի միավորը համալրվեց նոր անդամներով

Դեկտեմբերի 6-ին Արցախի Ասկերան քաղաքում 10 անդամներով հիմնվեց ՀՕՄ-ի մասնաճյուղ: Ողջունելով կազմակերպության նոր անդամներին` ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի մասնաճյուղի վարչության ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՀՕՄ-ը գործում է Արցախում եւ իրականացնում է տարբեր ծրագրեր: Նա հույս է հայտնել, որ Ասկերանի մասնաճյուղը նույնպես ակտիվ գործունեություն կծավալի քաղաքում եւ իր ներդրումը…

Արցախի նախագահը հանդիպել է ՀՕՄ անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Վիքի Մարաշլյանի գլխավորությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը ՀՕՄ-ը համարել է Սփյուռքի ամենակայացած կառույցներից մեկը` կարեւորելով նրա գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա…

Այդ ձերբակալությունը մտահոգիչ է

«Որեւէ հայ կամ, առավել եւս, ղարաբաղցի, չեմ կարծում, որ անտարբեր լինի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության նկատմամբ, ու այդ ձերբակալությունը բավական լուրջ մտահոգություն է առաջացրել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա ասաց, թե, հեռու լինելով ամեն ինչ անձնավորելուց կամ անձերի դերակատարությունը շատ մեծացնելով հանդերձ, ինչ-ինչ հարցերի ավելի խորը կարեւորություն տալուց, պետք…

Քաշաթաղն իմ հայրենիքն է

Երեկ Բերձորում և Կովսականում մեկնարկել է Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության կազմակերպած ճամբարները: Արդեն 10 տարի է ինչ Զավարյանականները «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով հանդես են գալիս նման նախաձեռնությամբ՝ ճամբարներ անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում: Այս տարի ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը ճամբարներ է անցկացնում նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Ինչպես Aparaj.am-ին տեղեկացրեց Լիբանանից ժամանած խմբի պատասխանատու…

Արցախում կմեկնարկեն ՀՅԴ ավանդական ճամբարները

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ծրագրային դրույթների համաձայն երիտասարդական թևերի հետ համատեղ մեկնարկում է ավանդույթ դարձած բակային ճամբարները, որոնք միտված են պատանիների մեջ սերմանել ազգային ոգի, կարգապահություն և կապ սփյուռքի մեր երիտասարդների հետ: Այս տարի Արցախում ճամբարների մեկնարկը կսկսվի հուլիսի 13-ից՝ Մարտունի քաղաքից: ճամբարներ տեղի կունենան նաև Բերձորում, Շուշիում, Ասկերանում և Ստեփանակերտում: Առողջ և հետաքրքիր առօրյա…

Արցախի փոխվարչապետն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 3-ին կայացած հանդիպմանը ողջունելով բարերարներին` Արթուր Աղաբեկյանն ամփոփ ներկայացրել է Արցախի զարգացման գործում Հիմնադրամի կատարած աշխատանքները` նշելով, որ 21-րդ դարում հայապահպանության թիվ մեկ խնդիրներից է զարգացած ու հզոր հայրենիք…

ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հայտարարությունը

ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը, Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի…

Հերթական այց Արցախ

Արցախում էր Ժասմեն Բունիաթյանը Անցյալ շաբաթ 24-րդ հերթական այցով Արցախում էր գտնվում Արցախի բարեկամ, Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության գործավար Ժասմեն Բունիաթյանը: Այցի շրջանակներում նա ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամների հետ այցելել է Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության հովանավորության ներքո գտնվող Արցախի Ակնաբերդ եւ Աշան գյուղերում գտնող «Սոսե» մանկապարտեզները, մանկապարտեզի սաներին նոր խաղալիքներ եւ համազգեստներ նվիրել:…

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թեւանիկ» ֆիլմի պրեմերիան

Հունիսի 20-ին, Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոսրահում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հայ-լիտվական արտադրության գեղարվեստական ֆիլի պրեմերիան Արցախում: «Թևանիկ»-ը դրամատիկական պատմություն է՝ բախկացած երեք մասից: Յուրաքանչյուր մաս պատմում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի մասին, որոնց պատանեկությունը ընդատել էր դաժան պատերազմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո…