Նորութիւններ

«Ազդակ»ի խմբագրական. Քուէն Ուժ Է

Ընտրարշաւի աշխատանքները աւարտած են: Հարցազրոյցներ, հաղորդագրութիւններ, յայտարարութիւններ, պաստառներ, ժողովրդային լսարաններ, հանրահաւաքներ` բազմաշերտ, լայնածաւալ եղանակներով լուսաբանումներ, ճառեր, ընտրական ծրագիրներ, բացատրողականներ եւ այդ բոլորին առօրեայ, միաժամանակեայ կշռոյթով մամուլի եւ քարոզչամիջոցներու արձագանգումներ այլեւս որեւէ տեղ չեն ձգած յաւելեալ իրազեկման, տեղեկացման: Պահը եկած է լիբանանահայ համայնքի քաղաքական գործօնի ուժեղացման նպաստելու, համաժողովրդային մասնակցութիւնը առարկայացնելու համար ընդառաջ շարժելու մեկնարկը ազդարարելու: Զուգահեռ`…

Բազմահազար Լիբանանահայեր Մասնակցեցան Ընտրական Վերջին Միթինկին

Ծով բազմութիւն…Ծերունիներէն մինչեւ նորածիններ, տարբեր սերունդներու ներկայացուցիչներու հարազատ հանդիպում եւ միասնական կերպով հաստատում` Դաշնակցութեան կողքին ըլլալու, անոր նկատմամբ վստահութիւնը ամրապնդելու, անկէ ուժ եւ կորով ստանալու եւ փոխադարձաբար անոր տալու հաւատարմութեան երաշխիքը` ընտրական քուէն: Պատկերը տպաւորիչ էր ու յուզիչ, միշտ չէ, որ կարելի է տեսնել քալելու դժուարութիւն ունեցող ծերունիներ կամ իրենց կաթ խմող երեխաները գրկած մայրեր,…

«ՀՅԴ-ն Համոզուած Է, Որ Լիբանանի Մէջ Հայ Համայնքի Քաղաքական Գործունէութիւնը Հիմնուած Է Կուսակցութիւններուն Եւ Ոչ Թէ Անհատներու Վրայ» Ընդգծեց Յ. Բագրատունի

2018-ի երեսփոխանական ընտրութիւններուն սեմին, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Վանայ Ձայն»-ի հետ հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ որեւէ երկրի մէջ, ուր խորհրդարանական համակարգ գոյութիւն ունի, բնական է, որ երեսփոխանը կը ներկայացնէ ժողովուրդը, որուն կարծիքը, տրամադրութիւնները եւ պահանջները խորհրդարանին կը հասնին անոր երեսփոխաններուն միջոցով: Լիբանանի մէջ խորհրդարանի պաշտօնավարութիւնը երեք անգամ երկարաձգելէ ետք, արդէն…

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Աժ խմբակցությունների պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության…

Դաշնակցությունը դաշնակցություն է, որոշումը` որոշում. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան

— Քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն քննելով Աղվան Վարդանյանի հարցը` հեռացման որոշում է կայացրել։ Այս կապակցությամբ խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը։ — Այո, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կարգապահական տնօրինում է կատարել՝ Աղվան Վարդանյանին հեռացնելով կուսակցության շարքերից, իսկ ավելի վաղ, ինչպես գիտեք, պահանջել էինք վայր դնել պատգամավորական մանդատը։ Անժխտելի է, որ Աղվան Վարդանյանը երկար տարիներ…

Քսան օրեր, որոնք ցնցեցին երկրի կեղտը

Սեդօ Պոյաճեան Կեղտ մը պաշարած էր մեր հայրենիքի հասարակական կեանքը։ Կեղտը թափանցած էր ղեկավարման մակարդակէն մինչեւ ժողովրդային խաւերը։ Կեղտը կը կրծէր մեր հաւաքական ներուժը, կը խորթացնէր մեր ազգային արժէքները, կը կեղեքէր մեր հայրենական հարստութիւնը։ Այս կեղտին շարժիչները ցեցերու նման սեփական յղփացման համար կը վատնէին մեր ժողովուրդի ու յատկապէս ապագայ սերունդի նիւթական եւ մտաւոր ժառանգութիւնը։ Ինչպէս…

Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը եւ գաղթականության հարցը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը և գաղթականության հարցը Ցարական Ռուսաստանի հետամնաց ծայրագավառը համարվող Հայաստանի տնտեսության վիճակն աննախանձելի էր, իսկ Աշխարհամարտի և թուրքական ներխուժման հետևանքով էլ՝ լիովին կազմալուծված: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի վնասներ էր պատճառել թուրքական 1918 թ. արշավանքը, բավական է հիշատակել մի երկու փաստ: Հաշվումները ցույց են տվել, որ թուրքական զորքը և…

Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը

Շիրակի արդեն նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հրաժեշտի ասուլիս է անցկացրել լրատվամիջոցների հետ, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը մարզպետն հանդես է եկել հրաժեշտի ուղերձով. Հարգելի ու իմ շատ սիրելի շիրակցիներ, Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը, այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ առաջնորդվելով բարոյականության,…

Մենք ունենք մեր ավանդույթը

«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Լ. Տեր-Պետրոսյանը կարող է իր տեսակետը հայտնել. «Ես էլ նույնն ասացի իմ ելույթի ժամանակ, որ պատգամավորն իրավունք…

«Ապառաժ»-ի խմբագրական. Զարգացման երաշխիքը

Քաղաքակրթության պատմության մեջ առանձնակի դեր ունեն մարդկային հավաքականությունների ըմբոստությունները, որոնք զանազան ձևերով արտահայտվել են որպես հեղափոխություններ, ապստամբություններ կամ ընդվզումներ: Այդ ըմբոստությունները հիմնականում հանդիսացել են մարդկության զարգացման թռիչքային հանգրվանների բեմահարթակներ: Այս դիտանկյունից՝ սուտ են և մտացածին լիբերալիստական այն տեսակետները, որ իբրև միայն կայունության ապահովմամբ կարելի է ունենալ զարգացում: Զարգացման համար, իհարկե, պետք է ունենալ ոչ միայն…