Նորութիւններ

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ սենատին նամակ է հղել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին: «Ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի…

Եվրոպական Խորհրդարանի անդամները դատապարտել են Սումգաիթյան ջարդերը և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը

Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ: Միջոցառումների շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և բազմաթիվ ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի…

Ադրբեջանցիների սադրանքը տապալվել է

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է ադրբեջանցի ուսանողների մասնակցությամբ միջադեպի մասին: Ըստ տեղեկությունների՝ «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» «Արցախի խնդրի իրավական կողմը թեմայով» միջոցառում էր կազմակերպել Բրյուսելի Եվրախորհրդարանի շենքում, որին մասնակցել են նաև ադրբեջանցի ուսանողներ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազերի ուսանողներն իբր վատ վիճակում են դրել հայկական պատվիրակությանը: Սակայն տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Araratnews.am-ի հետ…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Փետրվարի 28-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականների, օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությունից, նախարարություններից, պետական այլ գերատեսչություններից ստացված եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Նշվեց, որ ընթացքի մեջ են պետական աջակցությամբ դիզելային վառելանյութի, պարարտանյութի եւ…

Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել…

Խեղաթյուրումներին պետք է վերջ տրվի

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության» նախագիծը ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ, բնականաբար, այդ հայտարարությունը պետք է ընդունվեր: «Մեր պաշտոնական օրացույցում այս օրը Ադրբեջանական ԽՍՀՄ-ում հայերի դեմ կատարված բռնությունների զոհերի և տեղահանած անձանց հիշատակի օրն է: Մենք ամեն տարի այս օրը հիշատակում ենք` նշելով…

Արցախի ԱԺ-ն Սումգայիթի կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից…

ԱԺ-ն ընդունեց Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարությունը

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին, միաձայն (72 կողմ ձայներով) ընդունեց Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը. «Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրավորված ու կազմակերպված Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918թ.-ին…

Հայ Դատը Հիւրընկալեց Նոր Հարաւային Կալեսի Վարչապետ Կլետիս Պերեճիքլեանը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ մայրաքաղաք Ուաշինկթընի իր կեդրոնատեղիին եւ «Արամեան Տան» մէջ հանդիպումներով հիւրընկալած է Աւստրալիոյ պետական պատուիրակութեան հետ Միացեալ Նահանգներ պաշտօնական այցելութիւն տուող Նոր Հարաւային Կալես նահանգի հայազգի վարչապետ Կլետիս Պերեճիքլեանը։ «Արամեան Տան» մէջ կայացած հանրային հանդիպման ընթացքին Պերեճիքլեան յայտնած է, թէ ինք այնտեղ կը գտնուի ոչ միայն իբրեւ Աւստրալիոյ…

«Հայանտառ»ի ՀԱԱՀ-ի եւ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Փետրվարի 27-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՀՀ ԳԱԱ «Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժիրայր Վարդանյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, համատեղ գիտակրթական գործունեության ուղղությամբ փոխադարձ պարտականությունների ստանձնումը, ինչպես նաև՝ բարձրորակ անտառագետ մասնագետների պատրաստումը։ Հուշագրի ստորագրումից հետո…