Նորութիւններ

50 համակիրներ համալրել են ՀՅԴ ՀԵՄ-ի շարքերը

Փետրվարի 25-ին Պռոշյանի «Զորաց պանթեոնում» երդման պաշտոնական արարողությունից հետո 50 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցության Երիտասարդական միության շարքերը: Մինչ երդման արարողությունը՝ երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում հանգչող ազատամարտիկների շիրիմներին, ապա ուղղվել են դեպի գյուղի կենտրոնում գտնվող` Կարոտ Մկրտչյանի հուշարձան: ՀՅԴ ավագ ընկերներից Սիմոն Գաֆալյանի կողմից օրվա խորհուրդը լսելուց հետո 50 երիտասարդ, խոստանալով լինել անձնվեր…

Երկիրը «սուպերվարչապետական» չի դառնա

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ հետ Միջազգային մի շարք դրամաշնորհային ծրագրերի միջոցով այս տարի Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվելու են ընդհանուր առմամբ 30-35 մլն դոլարի ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացում, տուրիզմի խթանում, ճանապարհների բարեկարգում և այլն. Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նաև…

«Ազդակ»ի Խմբագրական. 4-րդ Նախագահի Ընտրութեան Սեմին. Համահայկական Կերպար Եւ Քաղաքական Ներկայ Պահու Ընտրանք

Հաշուըւած օրեր ետք, նորացուած Սահմանադրութեան հիման վրայ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը կ՛ընտրէ Հայաստանի Հանրապետութեան 4-րդ նախագահը: 4-րդ նախագահը պիտի չունենայ իր նախորդին` այժմու գործող նախագահին միեւնոյն լիազօրութիւնները: Ան, շարունակելով պահել երկրի ու պետութեան բարձրագոյն պաշտօնը, ըստ էութեան յանուն երկրին ու պետութեան պիտի մասնակցի ազգային, միջազգային արարողութիւններու, միջազգային բարձրագոյն ատեաններուն պիտի շարունակէ ներկայացնել պաշտօնական Երեւանը, պիտի…

Այս ընտրակարգը պետք է փոխվի

ՀՅԴ, Ելք, Ծառուկյան խմբակցությունները կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրակարգը հանելու նախագծին ԱԺ-ում քննարկվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացված ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս ընդգծեց, որ այս փոփոխությունը կարող է հաջողվել, եթե համաձայնեցված լինի: «Մենք պետք է շարունակենք գործընթացը` հասնելու…

Արցախի Շարժման 30ամեակին Նուիրուած Ցոյց Ուաշինկթընի Մէջ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Կիրակի, Փետրուար 25ին, կազմակերպութեամբ Մեծն Ուաշինկթընի Հայ Դատի յանձնախումբին եւ մայրաքաղաք Ուաշինկթընի ՀԵԴի «Անի» ուխտին, Արցախի շարժման 30ամեակին նուիրուած հանրային հաւաք մը տեղի ունեցաւ Մերիլենտի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ, որմէ ետք մասնակիցները բողոքի ցոյց կատարեցին Միացեալ Նահանգներու մէջ Ատրպէյճանի դեսպանատան առջեւ՝ դատապարտելով Ատրպէյճանի կողմէ իրագործուած Սումգայիթի, Կիրովաբադի եւ Պաքուի սպանդները, ինչպէս նաեւ մինչեւ այսօր…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար տիկին Էվա Սանդքուիսթը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի զարգացման համագործակցության պատասխանատու Իլվա Համմարսթենը և Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության…

Գերմաներենի դասավանդման արդյունավետությունը` հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ…

Խոջալու, 25-26 Փետրուար 1992. Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­թեան ան­կիւ­նա­քա­րը

Փետ­րո­ւա­րի այս օ­րե­րուն կը զու­գա­դի­պի 26րդ ­տա­րե­դար­ձը ­Խո­ջա­լո­ւի ա­զա­տագ­րու­մին։ Փետ­րո­ւար 25էն 26 լուս­ցող գի­շե­րը, 26 տա­րի ա­ռաջ, Ս­տե­փա­նա­կեր­տէն չորս մղոն դէ­պի հիւ­սիս գտնո­ւող ­Խո­ջա­լո­ւի մէջ, ար­ձա­նագ­րո­ւե­ցաւ ռազ­մա­քա­ղա­քա­կան մեծ նշա­նա­կու­թեամբ դար­ձա­կէտ մը Ար­ցա­խի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի տա­րեգ­րու­թեան մէջ։ Հայ ա­զա­տա­մար­տիկ­նե­րու ջո­կատ­նե­րը ընդ­հա­նուր յար­ձա­կո­ղա­կա­նի ձեռ­նար­կե­ցին ատր­պէյ­ճա­նա­կան հրե­տա­նիի մահ սփռող կեդ­րո­նա­տե­ղին դար­ձած ­Խո­ջա­լո­ւի վրայ եւ, թշնա­մին ան­փա­ռու­նակ պար­տու­թեան մատ­նե­լով…

Ակնարկ. Աշխարհաքաղաքական Օրակարգերու Բաղադրիչներ`Սարգսեան-Աուն Հանդիպման Առանցքին

Լիբանանի նախագահին Հայաստանի Հանրապետութիւն տուած այցելութեան եւ այդ առիթով միջնախագահական հանդիպումներէն բխած երկկողմանի յայտարարութիւններուն մէջ կան աշխարհաքաղաքական օրակարգի վերաբերող խնդիրներու մասին նշումներ, ակնարկներ եւ բնականաբար երկու պետութիւներու դիրքորոշումներ, որոնք ուղղակի թէ անուղղակի համատեղելի կէտեր կ՛ընդգծեն։ Բնականաբար նախ շատ օրինաչափ պիտի նկատուէր եւ այդպէս ալ ընկալուէր, որ երկու նախագահները խօսէին երկու ժողովուրդներու դարաւոր բարեկամութեան, միջպետական յարաբերութիւններու…