
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը վստահ է՝ «Ելք» խմբակցության առաջարկած՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը որևէ բան չէր ավելացնելու։ «Ես կարծում եմ՝ այն նպատակը, որ իր առջև դրել էր մեր «Ելք» խմբակցությունն, իրականում իրականացավ՝ և՛ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եղավ մանրամասն քննարկում, և՛ նաև արտահերթ կարգավիճակով հարցը…















