Օրերս, հանրային քննարկման նպատակով, ՀՀ վարչապետը ներկայացրեց եկամտահարկի նախատեսվող փոփոխության երկու հիմնական տարբերակներ: Մասնավորապես, առաջին տարբերակով նախատեսվում է եկամտահարկի գործող եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը դարձնել երկաստիճան և նվազեցնել դրույքաչափերը: Այս տարբերակով առաջարկվում է եկամտահարկի 20 տոկոս դրույքաչափ՝ մինչև 250 հազար դրամ եկամտի դեպքում, և 25 տոկոս՝ 250 հազար դրամից ավելի համար: Ընդ որում, այս տարբերակով նախատեսվում…
Նորութիւններ
Լուրեր, Հ.Յ.Դ. Հայաստան, Նորութիւններ
Աշոտ Սիմոնյանն այցելեց մարզի տարածաշրջաններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի եւ Արագածի տարածաշրջաններ: Մի շարք համայնքներում նա հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, ծանոթացավ համայնքներում առկա խնդիրներին` տալով համարժեք պարզաբանումներ: Մարզպետն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ճանապարհաշինության, խմելաջրի մատակարարման, կրթության եւ այլ ոլորտներում առկա այն խնդիրներին, որոնք հրատապ լուծում են պահանջում: Համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշոտ Սիմոնյանն այցելեց նաեւ H-21…
Հ.Յ.Դ. Մամուլ, Նորութիւններ, Շրջանային մամուլ, Քննարկում
«Ով մարդկային արդարութիւն…» Թուրքիան «մտահո՜գ» է կոտորածներով

Սիրիայի հարցով թեհրանեան գագաթաժողովում Թուրքիան, ի դէմս Էրդողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցւածքի ու դիրքորոշումների պատճառով… Միաժամանակ թէ՛ մեխին, եւ թէ՛ նալին խփելով ու դիւանագիտական լարախաղացութեամբ Թուրքիայի հնարքները յօդս ցնդեցին՝ Սիրիայի ու մասնաւորապէս Իդլիբի հարցում Իրանի եւ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման առկայութեամբ: Եւ սա այն դէպքում, երբ դեռ սեպտ. 7-ին, եռակողմ նիստի նախօրեակին, Թուրքիայի «Հուրրիէթ»…
Ելոյթներ, Հ.Յ.Դ. Այլ շրջաններ, Նորութիւններ
Անցեալի անվերապահօրէն համընդհանուր ճանաչումը կ’ամրապնդէ հայութեան ներքին հաշտութիւնն ու համերաշխութիւնը

«Համազգային»ի 90-ամեակի Երեւանի տօնակատարութեան Համազգային ԿՄ միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը Համազգայինի հիմնադրութեան 90ամեակը կը նշենք: Յոբելիանական հանդիսութիւնները ընդհանրապէս անցեալին հետ յարգանքով վարուելու եւ հպարտանալու առիթներ են` ինքնագովութեան պահեր. բայց այսօր կրկնելու գնովկ’ուզենք խօսիլ հարցի մը մասին, որ առաւելաբար քաղաքական բնոյթ ունենալու երեւոյթը ունի, սակայն հիմնական ձեւով կը ղեկավարէ հաւաքականութեան մը մշակութային զարգացման…
Ելոյթներ, Հ.Յ.Դ. Բիւրօ, Նորութիւններ
Համազգային»ի 90-ամեակը մարտահրաւէր է մեր երիտասարդութեան համար՝ Հայրենիքէն մինչեւ Սփիւռքի ամենահեռաւոր անկիւնները

«Համազգային»ի 90-ամեակի Երեւանի տօնակատարութեան ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրո Մանոյեանի խօսքը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անունով կը շնորհաւորեմ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադրութեան 90-ամեակը։ «Համազգային»ի հիմնադրութիւնը սերտօրէն կապուած է Հայաստանի Հանրապետութեան հետ ոչ միայն որովհետեւ ան հիմնադրուած է Հայաստանի Հանրապետութեան տասնամեակի օրը՝ 1928-ի Մայիս 28-ին, այլ նաեւ անոր համար, որ անոր հիմնադիրներուն մէջ էին…
Լուրեր, Հ.Յ.Դ. Մամուլ, Նորութիւններ, Շրջանային մամուլ
Համազգայինի 90-ամեակի Հանդիսաւոր Նշում` Հայաստանի Մէջ

Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութիւնը 9 սեպտեմբերին, ժամը 19:00-ին, հանդիսաւոր կերպով նշեց իր հիմնադրութեան 90-ամեակը, Գ. Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոնին մէջ` ներկայութեամբ պետական նախարարներու, նախարարներու ներկայացուցիչներու եւ հիւրերու: Թատրոնի նախասրահին մէջ ցուցադրուած էին Համազգայինի հրատարակչական, գրական, մանկավարժական եւ տարբեր բնոյթի գործունէութիւնը մարմնաւորող նմուշներ: Այս առիթով խօսք առին Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեան…
Երեւանի Ավագանի ֊ 2018, Լուրեր, Նորութիւններ
ՀՅԴ-ի քարոզարշավը կմեկնարկի Արամ Մանուկյանի արձանի մոտից

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի ավագանու` 2018 թվականի արտահերթ ընտրությունների իր քարոզարշավը պաշտոնապես կսկսի սույն թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը՝ 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Դաշնակցության թեկնածուներն ավտոերթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:
Դարաններ, Նորութիւններ, Տեսադարան
Համազգայինը նշում է հիմնադրման 90-ամյակը

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն, որի բեմադրիչն է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Մինչ հանդիսությունը մայր թատրոնի նախասրահում տեղի կունենա Համազգայինի հրատարակչական գործունեությանը նվիրված ցուցահանդես։ Նախատեսված է շքեղ հոբելյանական հանդիսություն, որի ընթացքում կցուցադրվի համերգային-թատերականացված ինքնատիպ ներկայացում, որին կմասնակցեն…
Նորութիւններ, Քննարկում
Սխալ ձեւակերպումներ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ Չնչին բացառութեամբ բոլոր ժողովրդների, ի մասնավորի հայ ժողովրդի աւանդոյթում, հեքիաթներում, պատմւացքներում և առ հասարակ առօրեայ կեանքում, սպիտակ գոյնը համարւել է բարութեան, մաքրութեան, խաղաղութեան և համերաշխութեան խորհրդանիշ, իսկ սև գոյնը՝ չարութեան, նենգութեան, թշնամութեան և անմիաբանութեան։ Արդ զարմանում եմ, Երևանի աւագանու արտահերթ ընտրութիւններում, «Իմ քայլը» դաշինքի կողմից, մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարութեանը, հակառակ Մայիսեան «թաւշեայ…
Հ.Յ.Դ. Մամուլ, Նորութիւններ, Շրջանային մամուլ, Քննարկում
Խմբագրական. Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի Հետքերով

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութեան 90-ամեակը ամէնէն ագուցուած աղերսներով կը կապուի Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Համազգայինը ինքը ամէն բանէ առաջ շարունակութիւնն է Հայաստանի Ա. Հանրապետութեան, պարզ այն պատճառով, որ երկրին մէջ պետութիւն կերտած, պետական մշակոյթ, կրթութիւն, համալսարան ստեղծած մարդիկ հիմնադրելով Համազգայինը, փաստօրէն շարունակեցին պետութեան գործունէութիւնը այս անգամ հայրենիքի սահմաններէն դուրս: Ասիկա կարեւորագոյն հանգամանքն է…






