Նորութիւններ

Արա Տեմիրճեանի Մահուան Քառասունքին Առիթով .- Սրտի Խօսք

Իր մէջ կար պիրկ, խտացեալ, հազուադէպօրէն բառերու վերածուող գաղափարը, որ այնուամենայնիւ կ՛արտայայտուէր դաշնակցական մարդու յատուկ իր խստակեցութեամբ: Անոր օրը կ՛անցնէր մեր ուխտի հնոցին մէջ, ուր թէժ իրականութիւնն է, եւ ուր խօսքերը կը կշռեն ծանր: Իր ստանձնած պատասխանատուութիւններուն բերումով, Արան անցած էր մեր կեանքի բոլոր տեղաշարժներէն, դիմագրաւած` հարցականները, դիմացած` ժամանակի տարերային փլուզումներուն: Եւ քանի որ մեր…

Քալիֆորնիոյ Հայութեան Ներքին Դրուածքը (ԽՆԴԻՐՆԵՐ ԵՒ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ)Բ.

Մեր նախորդ յօդուածով անդրադարձանք այն փաստին, որ Քալիֆորնիոյ հայութիւնը կը կազմէ մեծ խճանկար մը՝ բազմաթիւ երկիրներէ եկած հայերու: Նաեւ ըսած էինք, թէ իւրաքանչիւր խումբ իր հետ բերած է տուեալ երկրի ազդեցութիւնները, մտածողութեան, նիստուկացի, լեզուական, մշակութային եւ կենցաղային բնագաւառներէ ներս: Հիմա անցնինք իւրաքանչիւր խմբաւորումի՝ առանձին առանձին: Առաջին հերթին սկսինք Հայաստանէն եկածներով, որոնց մասին կայ այն թիւր…

«Հալէպի Ազատագրումը Զինեալ Գրոհայիններէն Մեծ Խանդավառութիւն Ու Հոգեկան Անդորրութիւն Ստեղծեց Բոլորին Մէջ»

«Ազդակ»-ին Կ՛ըսէ Զարմիկ Պողիկեան Հալէպը ազատագրուած է, հոն ապրող հալէպահայութիւնը որոշ չափով հանգիստ է, որովհետեւ ռմբակոծումներն ու ամէն վայրկեան մահուան սպառնալիքը հեռու են արդէն: Հալէպի մէջ տիրող վիճակին, հալէպահայերուն տրամադրութեան եւ գետնի վրայ առկայ կացութեան մօտէն ծանօթանալու եւ հաւաստի աղբիւրէ տեղեկութիւններ քաղելու նպատակով «Ազդակ» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանի հետ: «ԱԶԴԱԿ».- Արդէն…

Աւետիս Ահարոնեանի Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած Միջազգային Գիտաժողով

Հայաստանի սփիւռքի նախարարութեան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնութեամբ 15 դեկտեմբերին պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքի դահլիճին մէջ տեղի ունեցած է գրող, ազգային-պետական գործիչ Աւետիս Ահարոնեանի ծննդեան 150-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով: Բացման խօսքով հանդէս եկած են Երեւանի պետական համալսարանի նախագահ Արամ Սիմոնեան եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կեդրոնական…

«Հայրենիք»ի Խմբագրական. Համպուրկեան համախոհութի՞ւն

Համպուրկի մէջ, Դեկտեմբեր 8-ին կատարուած՝ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահ երկիրներու վեհաժողովը, սպասուածին նման ոչ մէկ յիշատակելի յառաջխաղացք կամ փոփոխութիւն արձանագրեց Արցախի հիմնահարցի առնչութեամբ: Բնականաբար այս անփոփոխ կացութիւնն ու ստեղծուած իրավիճակը, երբեք գոհ չպահեց ազերի կողմը, որ ամէն գնով պայքար կը տանի քաղաքական բեմահարթակներէն ներս, հողատարածքի պահանջներ առաջադրելով: Անգամ մը եւս լուսարձակի տակ առնելով Ապրիլեան քառօրեայ…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-ամեակը նշուեցաւ Մոնթրէալի մէջ

Կիրակի, 11 Դեկտեմբեր 2016–ին, երեկոյեան ժամը 7:00–ին Մոնթրէալի Ս. Յակոբ ազգային վարժարանի «Բաստրմաճեան» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-ամեակի տօնակատարութիւնը: Հ.Մ.Ը.Մ-ի շեփորախումբին եւ սկաուտներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն եւ Հայաստանի ու Հ.Յ. Դաշնակցութեան քայլերգներու ունկնդրութիւն։ Օրուան հանդիսավար ընկ. Գաբօ Սոմունճեան ներկաները հրաւիրեց մէկ վայրկեան յոտնկայս կանգնիլ՝ յարգելու յիշատակը Հ.Յ. Դաշնակցութեան բոլոր հանգուցեալ…

Հայ Դատի հանձնախմբերի գործունեությունը, համահայկական հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքը

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Թեմա՝ Հայ Դատի հանձնախմբերի գործունեությունը, համահայկական հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքը

Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և ոլորտի այլ պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղական…

Կայուն աշխատատեղեր, զբաղվածության ապահովում

. Դավիթ Լոքյանը ներկայացրեց նոր ծրագրի ընձեռած հնարավորությունները «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողովում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով` այս համաժողովը շատ կարևոր է, քանի որ ստորագրվում է մի փաստաթուղթ, որը միայն ու միայն դրական ազդեցություն կարող է ունենալ տարածքային զարգացման վրա:…

Հալեպի ազատագրված շրջաններում հայ արհեստավորներն սկսել են վերանորոգման աշխատանքները

Սիրիական կառավարական բանակը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Հալեպի ազատագրման մասին, սակայն բանակի նվաճումները հրաշալի են և լայնածավալ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հալեպահայ գրող, վերլուծաբան Հարութ Օրդեքյանը: Նրա խոսքով՝ Հալեպի մի քանի փոքր շրջաններ՝ մոտավորապես 8 կմ քառակուսի տարածք, դեռևս ազատագրված չէ, սակայն կառավարական բանակն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում է: Մեր հարցին, թե Հալեպ քաղաքին մոտ…