Նորութիւններ

Հայ դատի Կանադայի հանձնախումբը ԱԳ նախարար Նիքոլսոնին կոչ է անում արձագանքել ադրբեջանական հարձակումներին

Կանադայի կառավարությունը չի կարող լռությամբ հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության սրացմանը: Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնին ուղղված նամակում այս մասին նշել է այդ երկրում Հայ դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը` հորդորելով երկրի կառավարությանը դատապարտել ադրբեջանական կողմից հարձակումները հայկական զորքերի և խաղաղ բնակիչների վրա: Հիշեցնելով, որ Կանադայի վարչապետ Ստեթըն Հարփերի խոսքերն այն մասին, որ Կանադան…

«Ազատության» մրցանակ Հայոց ցեղասպանության ճանաչման երախտավորներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դեյվիդ Բոնիորը կարժանանա Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի բարձրագույն` «Ազատության» մրցանակին` Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար: Ինչպես հաղորդում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի կայքէջը, մրցանակը ամերիկացի նախկին պաշտոնյային կշնորհվի նոյեմբերի 14-ին` կազմակերպության 9-րդ ամենամյա ընդունելության ժամանակ: «Ազատության» մրցանակ կշնորհվի…

Կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ինքը կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դա հանգեցնելու է խորհրդայաին ժամանակաշրանին բնորոշ միակուսակցական համակարգի ձևավորմանը: Աղվան Վարդանյանը նշեց. «Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել և շարունակում եմ հարգանքով վերաբերվել հանրապետության երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին,…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ կոչ անելով անմիջականորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ Կարապետյանն իր նամակում արտահայտել է Եվրոպայի հայ համայնքների մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ շփման գծի երկայնքով լարվածության կապակցությամբ: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ…

Սահմանադրական այս փոփոխությունները նոր շունչ են տալու մեր երկրի զարգացմանը

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը հանրաքվեի դնելու որոշումը ցույց տվեց, որ խորհրդարանում ոչ միայն մեծամասնությունը, այլ ճնշող մեծամասնությունը՝ (104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ») կողմ է այս բարեփոխումներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք շատ դրական ենք համարում ողջ նախագիծը, որովհետև մեր առաջարկությունների 95% -ը մինչև այդ էր…

Մեկնարկել է ՀՕՄ- ի 71-րդ պատգամավորական ժողովը

Հայ օգնության միության աշխարհի տարբեր անկյուններում գործող անդամներն այս օրերին հայրենիքում են: Նրանց մեկ հարկի տակ է հավաքել 71-րդ համահայկական պատգամավորական ժողովը: 7-օրյա համաժողովի մասնակիցներն ամփոփելու են կառույցի անցած 4 տարիների կատարած աշխատանքը եւ որոշելու իրենց առաջիկա տարիների առաջնահերթությունները: Հայոց ցեղասապանության ճանաչումից մինչեւ աջակցություն հայ գաղթականությանը՝ 100-ամյա պատմություն ունեցող հայապահպան կառույցը հավատարիմ է իր առաքելությանը:…

Մասնագիտական հանձնաժողովն ընդունել է ՀՅԴ առաջարկությունները

Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան, պետք է քվեարկության դրվի սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցչի ելույթից հետո սահմանադրական փոփոխությունների նախագիծն անմիջապես կդրվի քվեարկության: Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն իր ելույթում նշեց, որ այսօր քվեարկության դրվող սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը զգալի փոփոխությունների է ենթարկվել պատգամավորների բազմաթիվ առաջարկների հիման…

Աշխատանքային այց Սանկտ-Պետերբուրգ

Ս.թ.սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Մարտին Սարգսյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ…

Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա մրցանակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար

Միջազգային մակարդակի փաստաբան և մարդու իրավունքների անվանի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակը կտրվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ: Ռոբերթսոնը հոկտեմբերի 23-ին և 24-ին մասնակցելու է նաև «Ճանապարհ դեպի հատուցում» քննարկմանը, որի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Գառնիկ…

Արգենտինական Միսյոնես նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես հաղորդում է «Արմենիա» լրատվական գործակալությունը, նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»: 26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում՝ Բուենոս Այրես,…