Նորութիւններ

Գերմանացիները կողմ են, որ ճշմարտությունը վեր հանվի

Գերմանիան այն պետությունը չէ, որ այսքանից հետո ենթարկվի թուրքական ճնշումներին ու սպառնալիքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և աղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը: «Գերմանիայի նախագահն արդեն բավական բան հայտարարեց: Հայտարարության մեջ նա գործածեց «ցեղասպանություն» բառը: «Կարծում…

Բուենոս Այրեսում հայերը բազմահազարանոց երթ են անցկացրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայրենիք Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հայ համայնքն ավելի քան 10 հազարանոց երթ է անցկացրել: Հայերի երթին են միացել իրավապաշտպան կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների անդամներ, մասնավորապես՝ մարդու իրավունքների ակտիվիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ադոլֆո Պերես Էսկիվելը, Բուենոս Այրեսի օրենսդիրներից Պաբլո Ֆերեյրան եւ այլք: Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Արգենտինայում Թուրքիայի դեսպանի նստավայր եւ Հայոց…

Հալեպում ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին

Հալեպում ռմբակոծության հետևանքով ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին, որը գտնվում է Ժդեյդե շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Համացանցում տարածվել են ավերված եկեղեցու լուսանակարները: Ավելի վաղ Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Նրա խոսքով՝ թաղամասում հայկական կենտրոն,…

«Ազդակ»ի Խմբագրական. Պերլինէն Հասած Հարուածը

Վարագոյրը բարձրացաւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ստեղծած քաղաքական մթնոլորտին վրայ: Միջազգային մակարդակի վրայ արձանագրուածները, տոմինոյի ազդեցութեան տեսութեամբ առարկայացած ճանաչումներու, դատապարտանքներու եւ համապատասխան յայտարարութիւններու արշաւը կը յուշեն նախադրեալներ` շարունակականութիւն ապահովելու: 100-ամեակը լաւ առիթ էր առնչուած պետութիւններուն համար կարմիր քարտը ցոյց տալու Անգարային: «Կա՛նգ առ» ըսելու նոր օսմանականութեան յոխորտանքով աշխարհաքաղաքական ուժի վերածուելու նկրտումներ դրսեւորող եւ արեւմտեան ուժերու վերահսկողութենէն…

Պարգեւներ` Փարիզի քաղաքապետից

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, որպես կատարած աշխատանքի գնահատական, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից պարգևատրվել են մեդալով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ֆեյբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախագահ Ալեքսիս Գյովչյանը: «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և Փարիզի քաղաքապետի այս…

Հալեպում Քառասնաց Մանկանց եկեղեցու շրջանը ռմբակոծության է ենթարկվել

Հալեպում ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ թաղամասում հայկական կենտրոն, ակումբ, դպրոց կան, սակայն դեռ տեղեկություններ չկան կրած վնասների մասին. «Շրջանն այս պահին անհասանելի է, հնարավոր չէ տեղեկություն ճշտել: Սակայն, ամենայն հավանականությամբ, վնասները մեծ են, քանի…

Եթե գերմանացիները փոշմանած լինեին, գործընթացը պարզապես կկասեցնեին

Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձը: Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, տարբեր հարթակներից հայտարարում է, որ մենք Թուրքիայից հողային պահանջներ չունենք: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոհիշյալ իրադարձություններին, շեշտեց, որ…

Պետության օրակարգում այսօր հողային պահանջատիրության հարց չկա

ՀՅԴ ԳՄ նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցազրույցը «Ժամանակ» օրաթերթին – Պարոն Վարդանյան, Սերժ Սարգսյանն անցած շաբաթ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա»: Մինչդեռ նա հունվարի 29-ին հրապարակված հռչակագրում հղումներ…

Վիեննայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը՝ Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսանում են նաև Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, ապրիլի 24-ին նույնաբովանդակ որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Վիեննայի…

Սերժ Սարգսյանը չի ասել, որ ապագայում տարածքային պահանջ չի լինելու

Թուրքական «Հուրիեթ» թերթում ապրիլի 24-ին հրապարակված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանը երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա»: iLur.am-ի հետ զրույցում այս հայտարարությունը մեկնաբանում է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: – Պարոն Մանոյան, օրերս Սերժ Սարգսյանը թուրքական «Հուրիեթ»-ին…