Նորութիւններ

Դաշնակցության արխիվներում` Երվանդ Փամբուկյանի հետ

Փոքրամարմին, կյանքով լի այս մարդը աշխատում է առավոտից կեսգիշերն անց: Նա աշխատում է Բեյրութի հայկական նշանավոր ճեմարանի գրադարանում, երեկոյան ժամերին` դեպի Միջերկրական նայող Մզհերի իր տան պատշգամբում, ժամանակ առ ժամանակ` ամերիկյան Բոստոն քաղաքի ՀՅԴ արխիվներում: 81-ամյա պատմաբան և մեր ժամանակների լավագույն հայագետներից Երվանդ Փամբուկյանը ոչ միայն լավ պատմաբան է, այլև նախ և առաջ` լավ մարդ,…

Սահմանապահ համայնքներին պետք է տրվի ամբողջական արտոնություն

Խորհրդարանում արդեն երկու օր է` հրատապ կարգով քննարկվում է կառավարության ներկայացրած փաթեթը սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու վերաբերյալ: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունենալով` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերին պետք է ոչ միայն հարկային արտոնություններ տալ, այլ նաեւ կոնկրետ սոցիալ-տնտեսական աջակցության սխեմաներ կիրառել: «Օգոստոսին, երբ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այցելել էին այդ…

Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք` Սանկտ Պետերբուրգում

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին են պատրաստվում Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցները: Հիշատակի համերգների ցանկն օրերս համալրվել է եւս մեկով: Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզչություն` բարձր արվեստի միջոցով: Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք է անցկացվում Սանկտ Պետերբուրգում, որը տեւելու է մինչեւ 2015թ-ի ավարտը: Շարքի մաս կազմող «Հայաստանի ականավոր ձայներ» խորագրով համերգը հյուրընկալել էր Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի…

Դաշնակցության կարիքը միշտ է զգացվում եւ զգացվելու է

Եռյակ-ՀՅԴ հարաբերություններում լարվածությունն աճում է: Արդեն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների հետ համագործակցելու կոնտեքստում: Այս թեմայով զրուցեցինք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ, ով հավատացած է, որ որոշ ժամանակ կանցնի, կրքերը կհանդարտվեն, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: «Բոլոր քաղաքական ուժերն էլ հարաբերվում են իշխանությունների հետ, եւ դրա մեջ որեւէ գաղտնիք չկա: Այսօր նաեւ…

Դաշնակցությունը իր որոշումները չի փոխում

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին օրենքի», առնվազն 1.5 ամսվա ընթացքում պետք է ուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո խորհրդարանում ներկայացված խորհրդարանական ուժերը բազմից դիրքորոշումներ հայտնել են Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ. այսուհանդերձ Tert.am-ը, առաջիկա արտաքին քաղաքական մարտահրավերին ընդառաջ, ևս մեկ անգամ ճշգրտեց ԱԺ խմբակցությունների դիրքորոշումն ու քվեարկության…

Սպասում ենք կոնսուլտացիաների սկսվելուն

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում իրենց հրապարակած առաջարկների զգալի մասը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում հաշվի է առնված։ «Փաստաթուղթը որակյալ է, քանի որ մանրամասնություններ ճշտելու անհրաժեշտություն կա, դրա համար մեր ամբողջական գնահատականը կտանք հետագայում»,- ասաց Մինասյանը։ Պատգամավորը նշեց նաեւ, որ ՀՅԴ եւ իշխանության ներկայացուցիչների համագործակցության մասին խոսելիս գործընթացը ավելի ճիշտ կլինի…

Մենք չպաշտպանեցինք մեր պայմանավորվածությունը

Ռուբեն Հակոբյանի համար հասկանալի է Դաշնակցության գնահատականը Այյսօր լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, որ եռյակը ՀՅԴ խմբակցությանը ստորագրելու համար ներկայացրել է մի փաստաթուղթ, որն այդ քաղաքական ուժի հետ չի քննարկվել, պատասխանեց. «Իսկապես, մենք պայմանավորվել էինք Դաշնակցության հետ, որ, 12 կետերի հետ կապված, քառյակը պետք է քննարկեր: Ցավոք, մենք չպաշտպանեցինք…

Իրական իշխանափոխությունը պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները շատ հաճախ երկու փաստարկ են նշում` մեկը, որ իբր սահմանադրական փոփոխությունները կապ չունեն մեր խնդիրների լուծման հետ, իսկ մյուսը` եթե լավ բան է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը անում: «Նախ` անդրադառնամ այս վերջինին: Եթե ուրիշ պատճառներ չբերեմ, որ ավելի խորքային են…

Լավ կլիներ, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկողների մի մասը գոնե փորձեր կարդալ այդ հայեցակարգը

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մեջբերելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մի քանի կետեր, նշեց, որ սահմանադրական փոփոխություններն են, որ երաշխավորելու են երկրի կայուն զարգացումը, ուստի լավ կլիներ, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկողների մի մասը գոնե փորձեր կարդալ այդ հայեցակարգը: «Նրանք, ովքեր կարդացել են, սակայն հետևողականորեն չեն հավատում, կարող եմ հասկանալ, դրա…

ՀՅԴ-ն չի միանում տեքստերին, որոնք չի քննարկում

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադառնալով հարցին, որ եռյակը 44 ստորագրություններով իշխող մեծամասնությունից պահանջում է արտահերթության կարգով քննարկել կառավարման ճգնաժամի հարցը, ասաց, որ այդ աշխատաոճը իրենց համար անընդունելի է, քանի որ եթե մի բան չի քննարկվում իրենց հետ, պարզապես կատարված փաստի առաջ կանգնեցնելու ձևն իրենց համար անընդունելի է։ Ի պատասխան հարցի, որ…