Նորութիւններ

Հայրենադարձութեան զանգը հնչած է

Մարտ 2011-ին գոր­ծադ­րութ­եան դր­ուած «Արա­բա­կան գա­րուն»-ը, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հս­կա­յա­կան ծրագ­րի մը մէկ նոր փուլն էր, որ ի գործ դր­ուած էր արեւմտ­եան քա­ղա­քա­կան ու­ժե­րու կող­մէ, մի­ջազ­գա­յին նոր դրոյթ ստեղ­ծե­լու նպա­տա­կով: «Արա­բա­կան գար­նան» այս նոր փու­լին ար­դէն նա­խոր­դած էին տար­բեր փու­լեր, որոնք սկ­սան արեւմըտ­եան բա­նակ­նե­րու Աֆղա­նիս­տան ներ­խու­ժու­մով, ապա Իրա­քի գրա­ւու­մով, հաս­նե­լու հա­մար «Արա­բա­կան գար­նան»: Ու­ժա­նիւ­թի աղ­բիւր­նե­րու տի­րա­պետ­ման, ար­տա­հան­ման…

Աւարտուեց Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային փառատօնը

2014 թ. օգոստոսի 20-26-ին, Մալթայում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) Համաշխարհային փառատօնը։ Փառատօնին մասնակցում էին աւելի քան 1000 հոգի աշխարհի 65 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը փառատօնին մասնակցում էր երկու ներկայացուցչով` Կարապետ Շադոյեան և Սարինէ Աբրահամեան։ Փառատօնի բացման հանդիսութեանը մասնակցում էին Մալթայի վարչապետ` Ժոզեֆ Մուսկատը (Աշխատաւորական կուսակցութիւն) և Եւրախորհդարանի պատգամաւորներ։ Ելոյթով հանդէս եկան Ը.Ե.Մ.Մ.-ի նախագահը…

«Ազդակ»ի Խմբագրական. Ընդլայնել Ճանաչման Աշխարհագրութիւնը

Քալիֆորնիոյ օրէնսդիր իշխանութեան կամքին միանալով նոյն նահանգին ծերակոյտը եւս միաձայնութեամբ ճանչցաւ Արցախի անկախութիւնը, ճանաչման շարքին դառնալով Միացեալ Նահանգներու հինգերորդ նահանգը: Քալիֆորնիան Միացեալ Նահանգներու կարեւորագոյն նահանգներէն է, եւ իր ճանաչումը Արցախի Հանրապետութեան կ՛ընկալուի իբրեւ ամերիկեան քաղաքական կարեւորագոյն միջավայրերէն մէկուն որդեգրած դիրքորոշումը: Եթէ մտաբերենք նաեւ Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէյլզ նահանգի համապատասխան որոշումը, արդէն կը սկսինք տեսնել քաղաքային…

Նալբանդյանի այցը Անկարա ողջունելի չէ

Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը մեկնաբանելու համար, ՀՅԴ Մամլո դիվանի լրագրողը դիմեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին։ «Հաշվի առնելով հանդերձ մեր տարածաշրջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնք նոր իրավիճակներ են ստեղծում, ինչը չի կարելի անտեսել, այդուհանդերձ նախարար…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը Արցախի Անկախութեան Ճանաչման Գծով

Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտին կողմէ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը եւ Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը ճանչցող այսօրուան (Չորեքշաբթի, Օգոստոս 27) որոշումը վճռական եւ պատմական քայլ մըն է Հայաստանէն դուրս մեծագոյն թիւով հայ բնակչութիւն ունեցող նահանգին կողմէ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն կ՛ողջունէ այս խիզախ ու անկիւնադարձային քայլը, որ ոչ միայն վկայութիւնն է ամերիկահայութեան տքնաջան աշխատանքին,…

Քալիֆորնիոյ Ծերակոյտը Ճանչցաւ Արցախի Անկախութիւնը

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտը Չորեքշաբթի, Օգոստոս 27ին, հետեւելով նահանգային խորհրդարանի օրինակին՝ պատմակշիռ քայլ մը առաւ Արցախի անկախութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ՝ վաւերացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը եւ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը ճանչցող AJR-32 բանաձեւը: Քալիֆորնիոյ Ծերակոյտը նաեւ որոշեց իր բանաձեւը յղել Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քոնկրեսին եւ նախագահին՝ դիմելով անոնց, որպէսզի անոնք եւս, իրենց կարգին նպաստեն Արցախի…

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված` Դաշնակցությունը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ

Այսօր Դաշնակցություն խմբակցությունում հանդիպել են ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները։ Լրագրողների հարցին` խոսվե՞լ է, արդյոք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է, բայց առայժմ միասնական դիրքորոշում, այդ հարցի հետ կապված, չկա, խնդիր կա` հանգելու միասնական եզրակացության: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը հրապարակային արտահայտել է իր տեսակետները…

Կոնսենսուս` մինուս Դաշնակցությո՞ւն

Ցանկացած լավ գործ, որ ենթադրում է համաժողովրդական մասնակցություն, կարելի է կազմակերպել լավ, որ այն վերածվի համաժողովրդական տոնի, եւ կազմակերպել այնքան վատ, որ պատճառ դառնա ներքաղաքական գզվռտոցի ու հասարակության պառակտման: Հիշենք մեր Անկախության հանրաքվեն: Համախմբման, բռունցքվելու, բոլորով մեկ ու կարեւոր գործ անելու այդպիսի նախադեպ մենք երեւի չկարողանանք մտաբերել մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ: Այդ միասնությամբ էլ…

Քալիֆորնիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը

Քալիֆորնիայի սենատը օգոստոսի 26-ին միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության թեման նահանգի անվճար դպրոցներում ուսուցանվող նյութերի ցանկում ընդգրկելու մասին օրինագծի օգտին: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան մասնաճյուղը: Օրինագիծը, որը ներկայացրել է Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը, ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը դպրոցների 7-12-րդ դասարանների դասընթացներում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը…

Արցախի անկախությանը աջակցող բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆոռնիայի սենատում

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախությանը աջակցող բանաձևը: Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ապա բանաձևը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, որն այսօր կդրվի քվեարկման: Բանաձևն աջակցում է Լեռնային…