Նորութիւններ

Քեսաբին տրամադրված օժանդակությունները բաժանվում են բնակիչներին

Քեսաբում կյանքն աստիճանաբար բարելավվում է, ենթակառուցվածքներն ավելի լավ են գործում, սակայն դեռ անցնելու բավական երկար ճանապարհ կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ Քեսաբին տրամադրված օժանդակություններն հերթականությամբ բաժանվում են բնակիչներին: Նրա խոսքով` արդեն 2 դրամական օժանդակություններ բաժանվել են քեսաբցիներին, բացի այդ, Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը տարբեր տեսակի մթերքներ է բաժանել…

ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության ձգձգումը միայն ադրբեջանական գործոնով չի պայմանավորված

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ արտաքին քաղաքականության հարցում հարկավոր է Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնել։ Պետք է հասկանալ, որ Հայաստանի ապագան «զարգանալ առանց զիջումների» կոնցեպցիայի մեջ է։ Աշխարհի որևէ երկրում չկա զիջմամբ հաջողության հասնելու որևէ բանաձև։ Եթե զիջում, ապա բացառապես հանդուրժողականության համար, որ կարելի է սերմանել, այլ բան զիջելու հնարավորություն չկա»,-ասաց պատգամավորը՝ ի…

Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ

Վրաստանում կայացել են շրջանային ժողովների նախագահների ընտրությունները: Ախալքալաք քաղաքի կառույցի ղեկավար է վերընտրվել Համլետ Մովսիսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը: Նրա խոսքով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համընդհանուր երկրորդ փուլ չի եղել: «Ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել է այն վայրերում, որտեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները չեն հաղթահարել 50%-ի…

Մեծ Բրիտանիային մասնակից դարձնել այդ պայքարին

Հուլիսի 6-12-ը Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով գտնվել են Լոնդոնում: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ հարցադրումները, որ դրվում էին հայկական պատվիրակության առաջ բավականին սուր էին ու խորը պատասխաններ էին ակնկալում. «Մեծ Բրիտանիան խոշոր ներդրումներ ունի Ադրբեջանում և սա չի կարող չազդել քաղաքականության վրա: Բայց…

Պահանջատեր լինել ոչ միայն կարգախոսով

Հարցազրույց ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի հետ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ներկայումս, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ, դոկտոր Վիգեն Հովսեփյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Բարաք Օբաման, ում առաջին ընտրության ժամանակ սատարում էր հայ համայնքը և ով խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չկատարեց իր խոստումը, նախ արձանագրեց, որ եթե հայկական միջավայրում…

Անհրաժեշտ է նոր օրակարգ մշակել

«Հայ – ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը համարում է, որ հայ – ռուսական հարաբերություններում կա չօգտագործված ներուժ, և Հայաստանի իշխանություններին այսօր անհրաժեշտ է այդ հարաբերությունների նոր օրակարգ մշակել: «Որ Հայաստանը որոշակի ուշացումով կամ ինչ-ինչ ձգձգումներով բավարարում է Ռուսաստանի այս կամ այն քաղաքական կամ աշխարհաքաղաքական ցանկությունները կամ պահանջները՝ հնարավոր է դա անել ավելի հավասարակշռված կերպով,…

Պետք է թանկ գնահատել սեփական կենսագրությունը

«Հրապարակ» օրաթերթի հարցին պատասխանում է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: – Ինչպիսի՞ն պետք է լինի պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը։ – Նախ պետք է բարոյական լինի, բարոյականությունն ամեն ինչ է ասում, հետո պետք է պրոֆեսիոնալ լինի եւ լինի հայ։ Մարդը պետք է թանկ գնահատի իր կենսագրությունը, իր ստորագրությունը, իր հետագիծը, որովհետեւ քարեր նետելու եւ հավաքելու ժամանակները…

Տարածաշրջանի Նոր Մարտահրաւէրները

Պէտք է անպայման կարդալ վերլուծաբան Հայկանոյշ Ալոյեանի յօդուածը Իսլամական խալիֆայութեան նոր երեւոյթին մասին: Շնորհակալութի՛ւն Կարօ Մոմճեանին՝ այս կարեւոր յօդուածը մեր ուշադրութեան յանձնած ըլլալուն համար (տե՛ս էջ 2): Տարածաշրջանի կիզակէտը Իրաքն է այս կէտին վրայ: Իսլամ ծայրայեղականներու ISIS կոչուող խմբաւորումը (իր յաջորդական քանի մը անուանափոխութիւններով), որ տիրացաւ Մուսուլի նաֆթահորերուն, արդէն ինքզինք հռչակած է խալիֆայութիւն՝ շարժման ղեկավար…

ՀՀ Ազգային Ժողովի պատուիրակութիւնը մասնակցեցաւ Ֆրանքոֆոնի միջազգային կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովին

Յուլիս 4-9-ը ՀՀ Ազգային Ժողովի պատուիրակութիւն մը` ի դէմս պատգամաւորներ Մարգարիտ Եսայեանի (ՀՀԿ), Մնացական Մնացականյեանի (ՀՀԿ) և Արմէն Ռուստամեանի (ՀՅԴ), Օթթաուայի մէջ` առաջին անգամ ըլլալով մասնակցած է Ֆրանքոֆոնի միջազգային կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովին: Նիստերու ընթացքին, վաւերացուեցաւ նաեւ Հայաստանի Հանրապետութեան վերոնշեալ խորհրդարանական համագումարի լիիրաւ անդամակցութեան Հայաստանի դիմումը։ Յուլիս 8-ին Գանատայի ՀՀ դեսպանութիւնը կազմակերպած էր պատգամաւորներու հանդիպումը Օթթաուայի…

Հանդիպում ուրուգվահայ համայնքի հետ

Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը, դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ և հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ և կազմակերպված համայնք: «Հպարտ եմ, որ դուք կարողացել…