
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անընդունելի եւ մտահոգիչ է համարել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը: Դավիթ Իշխանյանի կարծիքով` չնայած այն հանգամանքին, որ ելույթի տեքստում չի նշվում «Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը, սակայն այն բաց ենթատեքստով ներկայացվեց հանրությանը. ամբողջ ելույթի առանցքը կազմված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել…















