Նորութիւններ

Ընդառաջելով 100-Ամեակի Երիտասարդական Մարմինին Կոչին`. Հսկում – Քայլարշաւով Լիբանանահայութիւնը Մէկ Մարդու Պէս Վերանորոգեց Իր Ուխտը Եւ Լիբանանեան Հանրային Կարծիքին Ուշադրութիւնը Հրաւիրեց Իր Դատին Վրայ

Հայոց ցեղասպանութենէն 99 տարիներ ետք համայն հայութիւնը տարբեր նախաձեռնութիւններով, պահանջատիրական արտայայտութիւններով եւ ոգեկոչման ձեռնարկներով եկաւ անգամ մը եւս հաստատելու, որ ժամանակի գործօնը զինք աւելի եւս վճռակամ ու պահանջատէր կը դարձնէ, 99 տարուան թրքական ուրացումը զինք աւելի ուժեղ կերպով կը կապէ իր դատին, հատուցման պահանջին, 99 տարուան ոտնակոխուած արդարութիւնը կը մղէ զինք աւելի բարձրաձայն մերժելու անարդարութիւնը,…

Հալեպահայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Չնայած Հալեպում ստեղծված ծանր իրավիճակին, հալեպահայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ապրիլի 24-ի առավոտյան Հալեպի ս. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել: Ռեիսյանի խոսքով, այժմ հայկական եկեղեցուն կից մշակութային միության Զոհրապ Գաբրիելյան սրահում ոգեկոչման հանդիսություն է…

Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է մեկնարկել Սանկտ Պետերբուրգում

Տիգրան Մանսուրյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված “Ռեքվիեմն” առաջին անգամ հնչեց Սանկտ Պետերբուրգում: Սմոլնի տաճարում կայացած համերգով մեկնարկեց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Քաղաքի հայ համայնքի եւ Հայաստանի Գլխավոր հյուպատոսության կազմակերպած միջոցառման ընթացքում հանդես եկան սուրբ Կատարինե Հայ առաքելական եկեղեցու մշակութային կենտրոնին կից Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` ՄիհրանԱղաջանյանի գլխավորությամբ եւ Պետերբուրգի…

Քարվաճառն ու Քալիֆորնիայի Պիկո Ռիվերան բարեկամ քաղաքներ են դարձել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս/թ ապրիլի 21-ին բանաձեւ է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Բանաձեւում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի եւ Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն եւ տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ այլ հսկայական դժվարությունների հանդեպ, հաղորդում է Հայ…

Ջահերով երթ. Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար

Այսօր, Ապրիլի 23-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները իրենց հետո բերել էին Հայաստանի մեծ դրոշը, նաեւ Թուրքիայի դրոշը, որը, ավանդույթի համաձայն, այրելու էին: Ազատության հրապարակ էին եկել նաեւ սկաուտական շարժման մասնակիցները, ովքեր իրենց հետ բերել էին Ցեղասպանությունը ճանաչած…

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է Էրդողանի ուղերձին

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` ապրիլի 24-ին ընդառաջ, որում Էրդողանը ցավակցում է հայերին: «Ավելի հաճախ է Անկարան` միջազգային մեկուսացման պայմաններում, տարբեր ձեւակերպումներով հերքում Հայոց ցեղասպանությունը: Իր այսօրվա ելույթում վարչապետ Էրդողանը զուր փորձեր է անում` խուսափելու Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` դեռեւս անպատիժ մնացած միջազգային մասշտաբի…

24 Ապրիլ 1915. Հայեւթուրք յարաբերութեանց էութիւնը եւՀայ Դատի պայքարին այբուբենը

Ապրիլ 24 է դարձեալ եւ աշխարհի չորս ծագերէն իրաւատէր հայութիւնը միասնաբար, իր վճռական բռունցքը երկինք պարզած, ոտքի կը կանգնի եւ կը պահանջէ քաղաքական աշխարհէն, յատկապէս թրքական պետութենէն, որ Հայաստանի կործանման եւ հայութեան բնաջնջման թուրք պետական ոճրագործութիւնը ճանչցուի իբրեւ այդպիսին՝ իբրեւ ցեղասպանական յանցագործութիւն։ Ճանչցուի՝ որպէսզի քաղաքական արդար հատուցում կատարուի հայ ժողովուրդին։ Ճանչցուի՝ որպէսզի հայկական հողերը վերադարձուին…

Մոմավառությունից մինչև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացում. հիշատակի միջոցառումներ Հոլանդիայում

«Հայոց ցեղասպանության ճանաչում` այո, այո, այո», «Թուրքիայի մուտքը Եվրամիություն` ոչ, ոչ, ոչ» կոչերով Հաագայի փողոցները ապրիլի 22-ին թնդեցրած հոլանդահայ կազմակերպությունները շարունակում են հիշատակի արարողությունները Հոլանդիայում: Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին` հայկական ժամանակով 22:00-ին, Հոլանդիայի ՀՅԴ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» կազմակերպությունը մոմավառություն կանցկացնի Հոլանդիայի Թուրքիայի դեսպանության առջև: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հոլանդիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի…

Մոսկվայում կայացել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հայ-հրեական հուշ-երեկո

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն. Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում ապրիլի 22-ին անց է կացվել հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին: armenpress.am Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և…

Ջահերով երթ` Ստեփանակերտում

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին: 20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն: Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված…