Նորութիւններ

Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը դատապարտել է Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի բռնություններին

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի զոհն է այս անգամ դարձել Սիրիայի հայկական Քեսաբ գյուղաքաղաքը: Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը դատապարտում է Թուրքիայի ոճրագործությունները և անպատիժ մնալը և համախմբան կոչ անում համայն հայությանը` պաշտպանելու պապենական հողը և ազգային բարձր արժեքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշել է Հայ դատի Ավստրիայի…

ԱՄՆ օրենսդիրները դատապարտել են հարձակումները պատմական Քեսաբ քաղաքի վրա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենեդեսը, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Մայքլ Գրիմը, կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան և Ջեյմս ՄքԳավերնը դատապարտել են վերջերին հարձակումները Սիրիայում հայկական պատմական քաղաք Քեսաբի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենսդիրները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը հետաքննել այդ հարձակումները և անմիջապես քայլեր ձեռնարկել…

Կայացել է ՀՅԴ Ստեփանակերտի կառույցի ներկայացուցչական ժողովը

Այսօր` մարտի 29-ին, Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության հերթական 35-րդ Ներկայացուցչական ժողովը: Ժողովը ամփոփել է շրջանավարտ կոմիտեի մեկամյա գործունեությունը, ուղենշել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը: Ներկայացուցչական Ժողովը քննարկել է շրջանի ներկազմակերպական, քաղաքական տարաբնույթ հարցեր: Ժողովը ընտրել է նոր կոմիտե: ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեի…

Թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը միջոցներ չի խնայում հակահայ քարոզչություն իրականացնելու համար

Հարցազրույց ՀՅԴ Հայ Դատի Փարիզի գրասենյակի պատասխանատու Հրաչ Վարժապետյանի հետ -Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը Ֆրանսիայում: – Նախ` մի բան հստակ է, որ թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը հակահայ քարոզչության իրենց աշխատանքներն իրականացնում են միասին, նույն ուղեգիծն ու մտածողությունն ունեն: Ֆրանսիայում իրենց նպատակները երկուսն են. թուրքական լոբբիստներինը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի խափանումն…

Ավստրալացի խորհրդարանականը կոչ է արել պաշտպանել քեսաբահայերի իրավունքները

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ավստրալացի խորհրդարանական Ջոնաթան Օ’Դին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում բարձրաձայնել է քեսաբահայության խնդիրների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Դատի կենտրոնական խորհդից, խորհրդարանականը նշել է, որ Դեվիդսոն նահանգի ընտրողների շարքում զգալի է հայերի թիվը, ովքեր իրենց դրական և կառուցողական ներդրումն ունեն ավստրալական հասարակության մեջ: «Իմ որոշ ընտրողներ վերջերս իրենց անհանգստությունն…

Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտեի յայտարարութիւնը

Թուրքիոյ նոյն ցեղասպան քաղաքականութիւնն է որ կը շարունակուի այսօր Քեսապի մէջ Հայոց Մեծ Եղեռնի 100ամեակի նախաշեմին՝ ականատես կը դառնանք Թուրքիոյ կողմէ շարունակուող հակահայ քաղաքականութեան, որու վերջին դրսեւորումը՝ թուրք-սուրիական սահմանին վրայ գտնուող շրջաններուն մէջ ծայրայեղական ահաբեկչական խմբաւորումներու սանձազերծած բռնարարքներն են Քեսապի ու շրջակայ բնակավայրերուն վրայ եւ հայ բնակչութեան դէմ: Թուրքիայէն ներթափանցած զինեալներու յարձակումներուն պատճառով սպաննուած են…

Սա անկյունաքար է Սահմանադրական Դատարանի համար

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում խոսելով ներկա պահին ՍԴ-ում քննվող կուտակային օրենքի մասին, նշեց, որ գալիս է հենց ՍԴ-ից, լսել է դիմող կողմի առաջին ելույթները, և կարող է փոխանցել անգամ այնտեղ նստած ունկնդիրների տպավորությունները: Նրա խոսքով` այն փաստերը, որոնք ներկայացվում են ՍԴ-ին, ուղղակի անհերքելի են, մասնավորապես խտրականության և սեփական իրավունքի խախտումների…

Կենսաթոշակային նոր համակարգը կմեծացնի աղքատության մակարդակը

ՍԴ-ում այսօր մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք կետերի՝ սահմանադրականության հարցի քննությունը: Դիմումը դատարան էին ներկայացրել 4 ոչ իշխանական ուժերն ու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Նրանց հիմնական պահանջը Պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելն է: Դիմումատուներն էին՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը: Նիստին ներկա էին…

«Ազդակ» ի Խմբագրական. Ճգնաժամային Տեղեկատուութիւն

Հալէպէն ու Դամասկոսէն մինչեւ Խրիմ, անցնելով Իրաքէն եւ Եգիպտոսէն վերադառնալու համար Քեսապ, ապահովական ցնցումներն ու անոնց զուգակցուած քաղաքական իրադարձութիւնները մեկնաբանելը հայկական լրատուական ոսպնեակներուն համար յաւելեալ ճիգ, կեդրոնացում, մաքրազտման մեքենականութիւն եւ արհեստավարժ համապատասխան աշխատանք կը պահանջէ: Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս թէժ կէտերը առնչուած են նաեւ հայկական գործօնին հետ. կամ ալ այն բնական մղումի…

Քեսաբի հարցով բողոքի ակցիա՝ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ

Անցնող օրերուն, Թուրքիոյ սահմանակից Սուրիոյ հայկական Քեսապ աւանին դէմ շղթայազերծուած յարձակումը` այսպէս կոչուած ընդդիմադիր ժիհատական ուժերուն կողմէ, ուղղակիօրէն հովանաւորուած եւ օժանդակուած Թուրքիոյ կողմէ, դատապարտումի եւ ընդվզումի մեծ ալիք բարձրացուց հայաշխարհին մէջ` Հայաստանէն մինչեւ Սփիւռքի տարբեր գաղութներ: Ֆրանսայի Հայ Դատի Գրասենեակը, Ֆրանսայի Հայ Դատի Յանձնախումբը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ Նոր Սերունդը իրենց կարգին անմիջապէս դիմեցին տարբեր…