Նորութիւններ

Վեհափառ Հայրապետը իր զօրակցութիւնը կը յայտնէ Քեսապի հայութեան

ՍՈՒՐԻՈՅ ԴԵՍՊԱՆԸ ՈՒՇ ԳԻՇԵՐԻՆ Կ’ԱՅՑԵԼԷ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ – ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԿՈՂՄԷ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ Կ’ՈՒՂՂՈՒԻ ԼԱԹԱՔԻԱ – ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԷ ՔԵՍԱՊԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ Ուրբաթ առաւօտեան զինեալ ուժերու թրքական սահմանէն Քեսապ ներթափանցումի առաջին իսկ ժամերէն սկսեալ, Արամ Ա. կաթողիկոս մօտէն հետեւեցաւ ստեղծուած կացութեան եւ յատկապէս Քեսապի մեր ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւններուն։ Այս ուղղութեամբ վեհափառ հայրապետը մնայուն…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ մարմինների խորհրդաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ մարմինների խորհրդաժողովի մասնակիցներին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման հանդիպումները եւ երախտագիտություն հայտնել ներկաներին` միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի…

Մամուլի հաղորդագրություն

Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը Ստեփանակերտ, 2014թ. մարտի 22 – Այսօր, այստեղ իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները եւ թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ…

Հայ մարդը կարող է իր իշխանությունն իրացնել սեփական հայրենիքում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազատության հրապարակում խոսք ուղղեց «Դեմ եմ պարտադիրին» հանրահավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ շատ ոգևորված է այդ պայքարով, որովհետև համոզված է` այն չի կարող հաջողություն չունենալ: «Առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ժողովուրդն իր պահանջը վերածի իրական պայքարի: Պետք է անել ամեն ինչ, որ մեր չքնաղ հայրենիքում հաստատվի մի…

Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Քեսաբի վրա

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբ գյուղաքաղաքում մարտի 21-ից սկսված մարտերը դեռ շարունակվում են: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:…

«Նախագահական Ընտրութիւնը Սահմանադրութեամբ Ճշդուած Թուականին Կատարելը Կը Ծառայէ Լիբանանի Շահերուն» Ընդգծեց Յ. Բագրատունի

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Նուր» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին նշեց, որ կառավարութեան աշխատանքային ծրագիրը քննարկելու նպատակով տեղի ունեցած խորհրդարանի լիագումար նիստերուն ընթացքին արտասանուած խօսքերուն 95 առ հարիւրը ծրագիրին չէր վերաբերեր: Յ. Բագրատունի ցաւ յայտնեց, որ խորհրդարանի լիագումար նիստին ընթացքին բանակին դէմ ցեխարձակումներ կատարուած են` հարց տալով, որ առանց…

ՀՅԴ-ն ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպման ֆորմատը քննարկելի է համարում, ԲՀԿ-ն կարծում է՝ հարցն առաջնորդների տիրույթում է

Ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպումը կախված է նպատակահարմարությունից և առաջնորդների որոշումից: Այս մասին Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս էր հայտնել, որ կկայանա չորս ուժերի ղեկավարների հավաքը, որը թույլ կտա շտկել որոշ անհարթություններ և հաղթահարել որոշ տարաձայնություններ։ Իսկ…

Նոր մանրամասներ՝ Սիրիայում Քեսաբ հայաբնակ ավանի վրա իրականացված հարձակման մասին

Առավոտյան Թուրքիայի երեք սահմանային կետերից հարձակում էր տեղի ունեցել Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա: Տեղի բնակչությունը տեղափոխվել էր Լաթակիա և մոտակա Էքիզոլուք շրջանը: Անվտանգության նկատառումներով բնակիչներն տեղափոխվել են սիրիական Ծաղկաձորի շրջան: Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը նոր մանրամասներ է հաղորդում հարձակման վերաբերյալ։ Ըստ այդմ, ընդդիմադիր զինյալները Իդլիբից հեռանալուց հետո, ամիսներ շարունակ հավաքված են եղել այդ գոտում, Թուրքիայի…

Հարձակում Քեսաբի վրա

Այսօր, մարտի քսանմեկի առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են: Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա…

Միանալով Մէկ Բեւեռին

Մաքսային միութեան միանալու որոշումը առնելէ ետք, որքա՛ն ալ Հայաստան փորձէ շարունակել հաւասարակշռուած քաղաքականութիւն վարել, որքա՛ն ալ փորձէ արեւմուտքը սիրաշահիլ, պիտի չկարենայ, լաւագոյն պարագային՝ մեծ դժուարութեան առջեւ պիտի գտնէ ինքզինք՝ սեփական, միայն սեփական շահերու վրայ հիմնուած վարքագիծով շարժելով: Խրիմի իրադարձութեանց հանդէպ պաշտօնական դիրքորոշման ընթացքին, Հայաստանի իշխանութիւնները ցաւագնօրէն այս իրականութիւնը դիմագրաւեցին. քաղաքական բազմակողմանի քննարկումներու, գնահատումներու, վերլուծումներու անհրաժեշտութիւնը…