Նորութիւններ

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը Շվեյցարիային կոչ է անում բողոքարկել ՄԻԵԴ որոշումը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հանդիպել է այդ երկրում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսել Շթութցի հետ և ավեստրլահայ համայնքի մտահոգությունները փոխանցել «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, հայությանը հուզող լուրջ մտահոգությունները բարձրաձայնելուց բացի հանձնախմբի անդամները դեսպանին են ներկայացրել ՄԻԵԴ վճռում եղած փաստացի անճշտությունների…

Չորս ուժերն ի՞նչ խնդիր են դրել իրենց առաջ

Քննարկել ստեղծված իրավիճակը, ելքեր որոնել, ճշտել համագործակցության շրջանակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման նպատակը: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն անցած շաբաթ ՀՅԴ ղեկավարներ Հրանտ Մարգարյանին, Արմեն Ռուստամյանին և Աղվան Վարդանյանին հրավիրել էր հանդիպման: Իսկ ոչ իշխանական…

Սումգայիթի ջարդերի տարելիցին նվիրված հուշ – երեկո

Մարտի 6-ին, Բեռլինի հայ համայնքը՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աջակցությամբ, կազմակերպել է Սումգայիթի ջարդերի տարելիցին նվիրված հուշ–երեկո։ Երեկոյին ներկա են եղել Բունդեսթագի պատգամավորներ, դեսպաններ, գերմանական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ներկաների առջև հակիրճ ելույթներով հանդես են եկել դեսպան Վահան Հովհաննիսյանը և Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։ Երեկոյի գլխավոր բանախոսն է եղել պրոֆեսոր Լուխտերհանդը։

Սենատոր Մարկ Քըրքը կոչ է արել ադրբեջանական այսօրվա իշխանություններին դադարեցնել հակահայ ագրեսիան

Իլինոիսից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը, Սումգայիթում իրականացված ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ, քննադատել է ադրբեջանական սպառնալիքները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հասցեին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Մարկ Քըրքն իր հայտարարության մեջ նախ վերհիշել է 1988-ի փետրվարի 26-28-ը Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերը՝ նշելով, թե սարսափելի այս արարքների հեղինակները մինչեւ այսօր պատասխանատվության չեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալության արշավ է սկսել Ցեղապսանությունից փրկված հայերին օգնելու համար

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ արշավ է սկսել՝ ի պատիվ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության, որը մոբիլիզացրել է ամերիկացիներին և փրկել է հարյուր հազարավոր որբերի և ցեղասպանությունը վերապրածների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, «Շնորհակալ ենք Ամերիկա: Հայկական տուրք Մերձավոր Արևելքի օգնությանը» խորագրով արշավը շարժում է, որի նպատակն է…

ԲՀԿ – ՀՅԴ հանդիպում

Մարտի 7-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը: Կարևորելով հանդիպումը՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու…

Ուկրայինայի տագնապը նոր գլխացաւանք Թուրքիայի համար

Ուկրայինան եւ Ղրիմը Թուրքիայի համար ունեն թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսական կարեւորութիւն: Թուրքիան գտնւում է Սեւ ծովի հարաւային ափում, իսկ Ուկրայինան եւ Ղրիմը Սեւ ծովի հիւսիսում: Սեւ ծովի եւ Եւրասիայի խաղաղութեան եւ անվտանգութեան հարցում որեւէ տագնապ եւ խնդիր Ուկրայինայում եւ Ղրիմում կարող է վտանգել այդ շրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը: Թուրքիայի արտաքին քաղաքականութեան ոլորտում գոյութիւն ունեցող…

Եռաբլուրում թարմ ծաղիկներ են դրվել Օգնեւոյի Հրաչի շիրիմին

Օգնեւոյի Հրաչ. այս անունով էին ընկերները ճանաչում Շուշիի առանձնակի գումարտակի հակատանկային դասակի հրամանտար Հրաչ Գասպարյանին: Արցախյան գոյամարտի առաջին օրից նա մարտի դաշտում էր: ՀՅԴ կամավորական ջոկատների կազմում պատերազմն անցել էր ծայրից ծայր` Բերդաձոր, Շահումյան, Շուշի, Զանգելան: Հաղթանակը վայելել չհասցրեց: 1994-ի մարտի 7-ին զոհվեց Ֆիզուլիում: Նրա վաստակը գնահատվեց հետմահու` “Մարտական խաչ” եւ “Շուշիի ազատագրման համար” պետական…

Բանտում ամենից ազատն ես

Բեռլինում ՀՀ ներկայացնող դեսպան Վահան Հովհաննիսյանը փետրվարի 19-ին իր հավատարմագիրը հանձնեց նախագահ Յոախիմ Գաուքինՙ վերջ դնելով մեկ տարի իր պաշտոնավարման շուրջ պտտվող հայկական մամուլի այն պնդումներին, թե Գերմանիայի «սրտով» չէ այս թեկնածությունը։ Գերմանական տեղական մամուլը նրա անունը հիշատակում էր տարբեր միջոցառումների առիթով միայն, որի մասին իրազեկել ենք անցյալ տարվա մեր հրապարակումներում, ուստի նորից չենք անդրադառնա։…

Ամեն հայ պետք է ապրի «Մահ կամ ազատություն» կարգախոսով

Ճեպազրույց ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի հետ – Վերջերս Արցախում մեծ շուքով տոնեցինք ՀՅԴ 123-ամյակը: Որպես Արցախյան շարժման առաջին օրերից ՀՅԴ շարքեր անդամագրված, բազում իրադարձությունների մասնակից, դաշնակցական հրամանատար, այս ամենը հավանաբար ընկալելի էր: Իսկ ընկալելի էր արդյոք ձեզ՝ որպես պետական պաշտոնյայի, այս տոնակատարության ձեւաչափը: – Եթե պիտի խոսեմ 1989-ի հեռավորությունից, որոշ բաներ…