Նորութիւններ

Ցեղասպանության խնդիրը և քաղաքական, և բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ մարդկության համար

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում: Դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շ.Քոչարյանը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Համառուսաստանյան հանձնաժողովի անդամները, Մոսկվայի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդականը, Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի և առաջատար այլ ԲՈՒՀ-ի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի…

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նամակը ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, 2013 թվականի Հոկտեմբերի 15-ին, պաշտոնական պատվիրակության կազմով մասնակցել է Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցող Եվրոպահայության 3-րդ համաժողովին: Արցախի նախագահը նաեւ ելույթ է ունեցել համաժողովում ՝ անդրադառնալով Արցախի պետականաշինության գործընթացին, ԼՂՀ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այլ թեմաների: Համաժողովին մասնակցության առիթով Բակո Սահակյանը նամակ է հղել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի…

Դավութօղլուն հասավ իր առջեւ դրված նպատակների մի մասին

Դավութօղլուն իր առջեւ դրված նպատակների մի մասը ձեռք բերեց, այսինքն` ստեղծվեց տպավորություն, դատելով համաշխարհային լրատվամիջոցների լուրերի վերնագրերից, թե իբր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ինչ-որ գործընթաց կա. Yerkir.am -ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի այցը Երեւան` ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Մինչդեռ իրականում, ըստ մեր զրուցակցի, նման գործընթաց չկա` դատելով ՀՀ…

Առաջընթաց հնարավոր է, երբ «Թուրքիան առաջ շարժվի առանց նախապայմանների»

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում քաղաքական ուժերը հիմնականում համակարծիք են։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունում նույնպես վստահ են, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը ոչինչ չի փոխի երկու երկրների հարաբերություններում։ ՀՅԴ Բուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով՝ սա ընդամենը ցուցադրական այց էր, և ապագայում նման քայլերով խաբկանք ստեղծելու փորձերը կշարունակվեն։ «2015-ին ընդառաջ իրենք ուզում են ստեղծել…

Ընդդեմ Դավութօղլուի ակցիան հասավ իր նպատակին

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի դեմ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած երեկվա ակցիան հասավ իր նպատակին,- ասաց ՆԱՈՒՄ-ի վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը` նշելով, որ դրա վառ ապացույցը թուրքական և համաշխարհային ԶԼՄ-ների արձագանքն էր: Վարդանյանի խոսքով` Դավութօղլուն հյուրանոցի հետնամուտքից դուրս եկավ` վախենալով առճակատման դուրս գալ այն ժողովրդի երիտասարդ ներկայացուցիչների հետ, որին կոտորել են իր ազգակիցները: «Քանի դեռ…

Սա կարող է ավելի բարդացնել ընդդիմության միավորման խնդիրը

«Թող շարժվեն, կերևա: Շարժումը շարժվել է ենթադրում, որ սկսեցին շարժվել, կերևա, թե քանիսն են շարժվում, ուր են շարժվում, շարժվում են, թե չեն շարժվում, իրենց թվում է, որ շարժվում են, թե տեղում քայլերով դոփում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած…

Հայ Դատի Խորհրդաժողովը Քննեց Հայ Դատի Հետապնդման Նոր Միջոցներ

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ուրբաթ, Նոյեմբեր 29ի յետմիջօրէին, մօտաւորապէս 500 հոգի հաւաքուած էր Հոլիվուտի «Լոզ» պանդոկին մէջ, մասնակցելու համար Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի խորհրդաժողովին, որուն ներկայ էին նաեւ Ամերիկայի, Քանատայի եւ Արեւելեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները: Արձանագրութիւնները սկսան կ.ե. ժամը 4ին ու մասնակիցներուն տրուեցաւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան տեղեկագիրը, եռօրեայ նախաձեռնութեան յայտագիրին մանրամասնութիւնները,…

Թուրքիան ապացուցեց, որ վախկոտ է. Դավութօղլուն հետնամուտքով մտավ հյուրանոց

Առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առնչությամբ բողոքի ակցիա իրականացնող եւ Ցեղասպանության ճանաչումը պահանջող՝ ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամներն այդպես էլ չտեսան Դավութօղլուին, որը Հայաստան է ժամանել՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Պարզվեց՝ Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց, որտեղ…

Դավութօղլուն փորձում է ցույց տալ, թե հայ-թուրքական գործընթաց կա

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հայաստանյան այցով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթաց կա. դեկտեմբերի 12-ին` Դավութօղլուի երևանյան այցի օրը, ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Եթե այդ նպատակով եկած չլիներ, ապա ճիգ չէր թափի հանդիպելու ՀՀ արտգործնախարարի, նախագահի կամ ում…

Դավութօղլուի այցը հետնամուտքով

Հայ երիտասարդների բողոքի ցույցը վախեցրե՞լ էր Դավութօղլուի անվտանգությունն ապահովողներին, թե՞ Դավութօղլուն էր հրահանգել ՀՀ իշխանություններին` այնպես անել, որ ինքը անցանկալի կարգախոսներ չտեսնի ու չլսի: Մի խոսքով` Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստի առիթով Երեւան ժամանած Դավութօղլուին Արմենիա-մարիոթ բերեցին հետնամուտքով, այնպես, որ ոչ ոք չտեսնի: Լուրն առնելուն պես երիտասարդներն սկսեցին վանկարկել` ամոթ` չճշտելով, թե ում էր ուղղված…