Նորութիւններ

Դաշնակցությունը կենսաթոշակային կուտակային համակարգի հարցում երբևէ կոմպրոմիսի չի գնացել

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի հեղինակի պնդմանը, որ ժամանակին «կամավոր» բաղադրիչը օրենքում որպես անցումային ներդրվեց հենց Դաշնակցության առաջարկով, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երբևէ որևէ կոմպրոմիս չի եղել, ու ավելացրեց, որ Կառավարությունը պետք է ապահովեր երեք պայման, որ չի ապահովել: Նա «տրիվիալ» մոտեցում անվանեց պնդումները, որ մինչև տրիլիոնի…

Իրանի դիւանագիտութեան պատմական յաղթանակը

Ժնեւեան 3-րդ փուլի բանակցութիւնները՝ Իրանի եւ “5+1”-ի միջեւ, գրանցւած յաղթանակ պէտք է համարել իրանական դիւանագիտութեան հաշւին, քանզի.- 1- Իրանի դիւանագիտութեան ուղղւածութեան հիմքում ի սկզբանէ դրւած էր “Յաղթանակ-յաղթանակ” մարտավարական նպատակի ապահովումը՝ բանակցային երկու կողմերի համար, որն էլ խոշոր տոկոսով ապացուցւեց նոյ. 24-ի առաւօտեան, երբ միջազգային իրադարձութեան որպէս համար 1 խնդիր՝ դա արտացոլւեց բոլոր ԶԼՄ-ներում: 2- Իրանի…

Գլենդելահայերը Օբամայից հստակ քայլեր են պահանջել Հայոց ցեղասպանության որբուհիների գորգը ցուցադրելու համար

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Գլենդեյլ կատարած այցի առնչությամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է հատուկ ասուլիս, որով կոչ էր արվել ցուցադրության ներկայացնել Հայոց ցեղասպանության որբերի գորգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբից, ասուլիսի մասնակիցները հստակ քայլեր են պահանջել Սպիտակ տնից: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ազգային խորհրդի անդամ Րաֆֆի Համփարյանը վարչակազմից պահանջել է վերջ…

ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն: Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին` աջակցել Լեռնային…

Պաշտոնավարման ժամանակ էլ ենք բարձրաձայնել

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդրման հարցում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն եւս իրենց մեղքի բաժինն ունեն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2008թ., երբ իշխող կոալիցիան կազմված էր չորս կուսակցությունից` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, կառավարության նոյեմբերի 13-ի նիստում ընդունվել էր 1487-Ն որոշումը, որով հաստատվել էր «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ…

Արցախի Նախագահի Հանդիպումը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէին Հետ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Երկուշաբթի, Նոյեմբեր 25ին, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէէն պատուիրակութիւն մը հանդիպում ունեցաւ Լոս Անճելըս այցելող Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ, Կլենտէյլի «Հիլթըն» պանդոկին մէջ: Խորհրդակցութեանց առանցքը դարձան Արցախի հակամարտութեան լուծում գտնելու գործընթացին առնչուող շարք մը հարցեր: Քննուեցան նաեւ Սփիւռքի եւ Արցախի միջեւ յարաբերութիւնները ամրապնդելու կարելիութիւնները, ինչպէս նաեւ Արցախի պետականութիւնը ամրապնդելու միջոցները: Խորհրդակցութեանց ընթացքին…

Եգիպտական Մամուլը` Հայոց Ցեղասպանութեան մասին

Եգիպտականգրաւոր եւ ելեկտրոնային մամուլը վերջերս դարձեալ անդրադարձած էր Հայոց Ցեղասպանութեան հարցին եւ լուսարձակի տակ առած էր Եգիպտոսի լրատուական եւ մտաւորական շրջանակներու կողմէ ցեղասպանութիւնը ճանչնալու կոչերը: 1-10 Նոյեմբերին ՙՏիփլոմեթիք Ուէպ՚ կայքը անդրադարձած էր ՙՄասաիյա՚ օրաթերթի եւ ՙՏելիլ՚ քաղաքական ու ռազմավարական ուսումնասիրուիւններու կեդրոնի կազմակերպած կլոր սեղանին, որ նուրիրուած էր Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու հնարաւորութիւններուն: Կլոր սեղանին ընթացքին կատարուած…

Ռումանիոյ մէջ Հայ Դատի Յանձնախումբի կազմութիւն

Պրիւքսել, նոյեմբեր 25, 2013.- Նոյեմբեր 23, 2013-ին, Ռումանիոյ Առաջնորդարանի սրահէն ներս, Թեմակալ Առաջնորդ Տ. Տաթեւ Սրբ. Եպսկ. Յակոբեան-Մուրատեանի պատուոյ նախագահութեամբ եւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի ներկայութեամբ, հիմքը դրուեցաւ եւ կազմուեցաւ Ռումանիոյ Հայ Դատի յանձնախումբը: Ներկայ էր նաեւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբի անդամ՝ Իրինա Մանուկեանը: Նիստի սկիզբը Առաջնորդ Սրբազան Հայրը, շեշտեց մեր…

Հայոց ցեղասպանությունն ընդունելու պահանջով ԱՄՆ-ում ցույցեր են պատրաստվում Օբամայի դեմ

Ցուցարարները կօգտվեն ԱՄՆ նախագահ Օբամայի` Հարավային Կալիֆորնիա ծրագրված ուղևորության հնարավորությունից` ընդգծելու, որ նա հրաժարվում է կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է The Washington Times-ն` անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության գորգը Սմիթսոնյան ինստիտուտում ցուցադրելու արգելքին: «ԱՄՆ-ի նախորդ երեք նախագահների օրինակով Բարաք Օբաման ևս 2008 թվականին` նախըտրական քարոզարշավի ժամանակ, խոստացել էր…

Ազդակի Խմբագրական. Յաղթահարե՛լ Ժամանակի Պարտադրած Փորձութիւնը (ՀՅԴ ԼԵՄ-ի 40-ամեակին Առիթով)

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութիւնը արդէն քառասուն տարուան փորձառութիւն ունի, իբրեւ կառոյց, իբրեւ գործունէութիւն եւ իբրեւ կայացած միաւոր առ հասարակ` իրեն կապուած տարբեր բաժանմունքներով: ԼԵՄ-ի հիմնադրութիւնը զուգադիպած է լիբանանեան քաղաքացիական պատերազմի օրերուն եւ բնականաբար անոր գործունէութեան կարեւոր բաժինը պիտի վերաբերէր պատերազմէն բխած անմիջական երեւոյթներու, հետեւանքներու եւ իրականութիւններու: ԼԵՄ-ը բնականաբար իբրեւ դաստիարակչական միաւոր, ապագայ դաշնակցական մարդը կազմաւորելու…