Նորութիւններ

Այնճարի Մէջ. «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան Պատմութեան Համար» 9-րդ Հատորի Շնորհահանդէս

Երէկ՝ ուրբաթ, 15 նոյեմբեր 2013-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Այնճարի «Ս. Զէյթլեան» Ժողովրդային տան «Մովսէս Տէր Գալուստեան» սրահին մէջ տեղի ունեցաւ «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան Համար» 9-րդ հատորի շնորհահանդէսը: ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչական յանձնախումբին անունով ձեռնարկին բացումը կատարեց Եսայի Հաւաթեան, որ ողջունեց ներկաները եւ յատկապէս Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժանմունքի վարիչ, պատմական գիտութիւններու տոքթոր, փրոֆ.…

Դա այն պաշտոնն է, որ առանց նախագահի համաձայնության չէր կարող առաջարկվել

Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր՝ Սանկտ Պետերբուրգում և ՌԴ հյուսիսային շրջաններում ՌԴ հյուպատոս նշանակվելուն և ի պատասխան հարցի, թե ո՞ւմ կողմից է եղել առաջարկը, հայտարարել է. «Ինձ առաջարկ է եղել իշխանությունների կողմից: Բնականաբար, սա այն պաշտոնն է, որ չի կարող առանց հանրապետության նախագահի հետ համաձայնեցվելու այսպիսի…

ՀՅԴ Լիբանանի Քարոզչական Մարմինի Ձեռնարկներուն Ծիրին Մէջ. Փրոֆ. Էդիկ Մինասեան Զեկուցեց Արցախի Ազգային Ազատագրական Պայքարին Մասին

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի քարոզչական մարմինին եւ ներկայութեամբ հոգեւոր հայրերու, միութենական, կուսակցական, մշակութային ներկայացուցիչներու եւ մեծաթիւ երիտասարդներու, հինգշաբթի, 14 նոյեմբեր 2013-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ Արցախի մասին շահեկան դասախօսութիւն մը: Ձեռնարկին բացումը կազմակերպիչ մարմինին անունով արտասանեց Շաղիկ Յովսէփեան, որ շեշտեց Արցախեան հերոսամարտի կարեւորութիւնը, որուն արգասիքն է այսօրուան Արցախի Հանրապետութիւնը:…

ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցով: Նիստը չկայացավ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների) բոյկոտի պատճառով: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ…

Կուտակային կենսաթոշակը դեմ է մեր մենթալիտետին

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչն անհարիր է հայ ժողովրդի մտածելակերպին: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներին և լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք աշխատել ենք մինչև հիմա սերունդների համերաշխության սկզբունքի վրա: Բարոյական արժեք է եղել, երբ որդին պահել է իր հորը, հայրն էլ, իր ժամանակին լինելով որդի, պահել…

ՀՀԿ-ն պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ

Քաղաքական մեծամասնությունն այսօր փաստի առաջ կանգնեցրեց բոլորին և ապացուցեց, որ պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ քաղաքական մեծամանսնությունը ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելով ու անապատասխանատու վերաբերմունք դրսևորելով՝ հերթական անգամ նսեմացրեց ԱԺ դերն ու նշանակությունը: Այդպես, ըստ Մինասյանի, հնարավոր չէ ապահովել արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտի կայացում:…

Ես չեմ ուզում իմ երկրի կոլապսը

«Եթեր» շաբաթաթերթի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Վերջին շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության նախագահ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի առաջին պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան: Ոմանք այն կարծիքին են, թե խորհրդարանն ինչ-որ առումով կտուժի, եթե այնտեղ չհնչի Վահան…

ՀՅԴ-ն կասկածներ ունի, որ արտահերթ նիստը իշխանությունները կտապալեն

Այսօր, նոյեմբերի 15-ի ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով բյուջեի մասին, 5 բալանոց սանդղակով 2014թ. բյուջեն գնահատել է անբավարար, որովհետև այն չի բավարարում երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: «Մենք ուշի ուշով հետևում ենք ու խոշորացույցով ընկած որևէ դրական բան ենք ման գալիս բյուջեի փաստաթղթում և գտել ենք ընդամենը երկու դրական կետ»,-…

«Հայրենիք»ի խմբագրական. Վերադարձ… Պոլիս

Անց­եալ շա­բա­թա­վեր­ջը, պատ­մա­կան էր թէ՛ Պոլ­սոյ եւ թէ՛ հա­յու­թեան հա­մար: Ար­դա­րեւ, 1923-էն ի վեր, առա­ջին ան­գամ ըլ­լա­լով է, որ Հ.Յ.Դաշ­նակ­ցու­թեան պաշ­տօ­նա­կան պատ­ուի­րա­կու­թիւն մը Պո­լիս կ՛այ­ցե­լէր: Նկա­տի ու­նե­նա­լով վեր­ջին ամիս­նե­րու (…եւ տա­րի­նե­րու) ան­ցու­դար­ձե­րը, հա­ւա­նա­բար հա­յորդի­ին հա­մար, անակն­կալ պի­տի չըլ­լար այս պա­տա­հա­ծը: Ար­դա­րեւ, քա­նի մը տարիէ ի վեր սկսած էին Արեւմ­տա­հա­յաս­տա­նի մէջ, կարգ մը եկե­ղե­ցի­նե­րու վե­րա­շի­նու­թիւն­նե­րը, իսկ…

Դա ոչ թե թափանցիկություն է, այլ աներեսություն

ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ներկայացնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջեի նախագծի քննարկումները վերահաստատեցին այն մոտեցումները, որ երկրում կուտակված խնդիրները չափազանց շատ են: «Որքանո՞վ է կառավարությունը նպաստելու սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը»,- հարցրեց պատգամավորը: Նա մատնանշեց, ՀՅԴ խմբակցության կարծիքով, բյուջեի երկու դրական կողմերը` աշխատավարձերի բարձրացման միասնական համակարգի ձևավորումը եւ կրթության…